Բացել գլխավոր ցանկը

Ժան Ջորկաեֆ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժան Ջորկաեֆ (ֆր.՝ Jean Djorkaeff, հոկտեմբերի 27, 1939(1939-10-27)[1], Charvieu, Իզեր, Ռոն-Ալպ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Football pictogram.svg
Ժան Ջորկաեֆ
ֆր.՝ Jean Djorkaeff
Jean Djorkaeff.JPG
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1939(1939-10-27)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Charvieu, Իզեր, Ռոն-Ալպ, Ֆրանսիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ

ԿենսագրությունԽմբագրել

1960-ական թվականներին Ժան Ջորկաեֆը նշանակալի խաղացող էր ֆրանսիական ֆուտբոլում, եղել է Ֆրանսիայի հավաքականի ավագը, մասնակցել 1966 թվականի Անգլիայում կայացած աշխարհի առաջնությանը, երկու անգամ արժանացել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Ֆրանսիայի կրկնակի գավաթակիր է` 1964 թվականին «Լիոնի» և 1969 թվականին` «Մարսելի» կազմում։

Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 48 հանդիպում և խփել 3 գոլ:

Մասնակցել է եկել Լև Յաշինի հրաժեշտի խաղին։

Ժան Ջորկաեֆի հայրը Ռուսաստանից արտագաղթած կալմիկ Արմադիկ Ջորկաեֆն է, մայրը լեհուհի է[2]։

Ժան Ջորկաեֆն ամուսնացած է հայուհի Մարի Օհանյանի հետ: Նրանց որդիներից մեկը` Յուրի Ջորկաեֆը, ևս ֆրանսիացի ֆուտբոլիստ է, որը 82 խաղ է անցկացրել Ֆրանսիայոի հավաքականում և նրա կազմում դարձել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ժանն ու Մարին ունեն ևս երկու որդի` Դենին և Միշան։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Джоркаев Жан, Калмыкия спортивная, автор-составитель А. П. Лактионов, Элиста, НПП Джангар, стр. 143—145
  • Илишкин Л., Династия Джоркаевых, Элиста, АПП Джангар, 2000, 80 стр

ՀղումներԽմբագրել