Դենի Գարսիա (անգլ.՝ Danny Garcia, մարտի 20, 1988(1988-03-20), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային կարգ ի մասնակից։ Ըստ WBC (2012—2015) և WBA (2012—2015)-ի նա համարվում է աշխարհի չեմպիոն։

Դենի Գարսիա
Ծնվել էմարտի 20, 1988(1988-03-20) (36 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունGeorge Washington High School?
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Սիրողական կարիերան

խմբագրել

Անցկացրել է 120 սիրողական մարտ

  • 2005 թվականին Tammer մրցման չեմպիոն
  • 2005 թվականին ԱՄՆ-ի չեմպիոն պատանիների կատեգորիայում
  • 2006 թվականին ԱՄՆ-ի չեմպիոն

Պրոֆեսիոնալ կարիերա

խմբագրել

2007 թվականի նոյեմբերին միջին քաշային կարգ ում տեղի է ունեցել նրա առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում։

2008 թվականի դեկտեմբերին Գարսիան 8-ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց Լուիս Ալֆրեդո Լուգոյին։ Մենամարտը ցուցադրվել է HBO PPV հեռուստաալիքի մի շոուի շրջանակներում, որի գլխավոր իրադարձությունը համարվում է Օսկար Դե Լա Խոյի և Մենի Պակյոյի մենամարտը։

2011 թվականի ապրիլին Դենի Գարսիան հանդիպել է աշխարհի միջին քաշային կարգ ինախկին չեմպիոնի հետ։ Գարսիայի արագությունը և վարպետությունը մենամարտի ժամանակ շատ հղոր էին, ի վերջո մրցադատավորները հայտնեցին նրա հաղթանակի մասին, ջախջախիչ հաշիվով՝ 100-90, 99-91 и 98-91։ Այդ ժամանակ Գարսիան հասավ իր պրոֆեսիոնալ կարիենայի գագաթնակետին։ Մենամարտը ցուցադրվել է HBO PPV հեռուստաալիքի կազմակերպված նախագծի շրջանակներում, որի գլխավոր իրադարձությունը հանդիսանում էր Էրիկ Մորալեսի և Մարկոս Մայդանի մենամարտը։

Մենամարտ Կենդալլ Հոլտի հետ

խմբագրել

2011 թվականի հոկտեմբերին Գարսիան հանդիպել է միջին քաշային կարգ ինախկին չեմպիոն Կենդալլ Հոլտի հետ։ Վտանգված էր չեմպիոնի թափուր տիտղոսը։ Մենամարտի մեծ մասը տեղի է ունեցել հավասար պայքարում, սակայն Գարսիայի հարվածները մեծ տպավորություն թողեցին մրցադատավորների և հանդիաստեսի վրա։ Եզրափակիչ փուլերը անցնում էին հօգուտ Գարսիայի, ով կարողացավ պահպանել մեծ քանակությամբ ուժ վերջնական հարվածի համար։ Մենամարտի ավարտին մրցադատավորների կարծիքները բաժանվեց՝ նրանցից մեկը տվեց 115—113 հաշիվ հօգուտ Հոլտի , իսկ մնացած երկուսը տվեցին 117—111 հօգուտ Գարսիայի։

Մենամարտ Ամիր Խանի հետ

խմբագրել

2012 թվականի հուլիսին Գարսիան հանդիպեց «սուպերչեմպիոն» Ամիր Խանի հետ։ Մենամարտի սկիզբը տեղի ունեցավ Ամիր Խանի թեթևակի առավելությամբ, ով անցնում էր իր հակառակորդին արագությամբ և վարպետությամբ։ Սակայն լավ պահեր եղել են նաև Գարսիայի մոտ, ով ջախջախիչ հարվածներ էր հասցնում Ամիրին։ Գնալով Գարսիայի հարձակումները դառնում էին ավելի վտանգավոր և ի վերջո նրան հաջողվեց հասցնել ուժեղ ջախջախիչ հարվածներ հակառակորդին։ Երրորդ ռաունդի ավարտին նա կարողացավ իր հարվածներով նոկդաունի հասցնել Ամիր Խանին։ Ընդմիջման ժամանակ նա չկարողացավ վերականգնել իր ուժերը, այդ պատճառով չորրորդ ռաունդում Դենի Գարսիան կարողացավ հասցնել հզոր հարվածներ։ Ամիր Խանը կարողացավ դիմակայել մի քանի հարվածների և նույնիսկ տանել երկու անգամ նեկդաուն, սակայն հաղթանակը տվեցին Դենի Գարսիային։

Մենամարտ Էրիկ Մորալես երկրորդի հետ

խմբագրել

2012 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ փոխհատուցում Դենի Գարսիայի և Էրիկ Մորալեսի միջև։ Երկու մեկնարկային տուրերից հետո, երրորդ ռաունդում Դենի Գարսիան կարողացավ հասցնել ցնցող հարված աջ կողմից, սակայն կոչնացանգը նրան չտողեց ավարտին հասցնել հարձակումը։ Ընդմիջման ժամանակ Էրիկը չկարողացավ վերականգնել իր ուժերը, այդ պատճառով չորրորդ ռաունդում Դենին կարողացավ ենթարկել Մորալեսին նոկդաունի։

Մենամարտ Զաբ Հյուդոյի հետ

խմբագրել

2013 թվականի ապրիլին տեղի ունեցավ հանդիպում աշխարհի բացարձակ չեմպիոն Զաբ Հյուդոյի և Դենի Գարսիայի միջև։ Առաջին հինգ ռաունդները տեղի են ունեցել համեմատաբար հավասար պայքարում, սակայն վեցերորդ ռաունդում մենամարտը ամբողջովին փոխվեց՝ Գարսիան սկսեց հասնցնել Զաբ Հյուդոյին ցնցող հարվածներ։ Ութերորդ ռաունդում ուժեղ հարվածը ուղարկեց Հյուդոյին նոկդաունի։ Ընդմիջման ժամանակ Հյուդոն կարողացավ շատ արագ վերականգնել ուժերը և իր հերթին հասցնել ցնցող հարվածնել Գարսիային։ Մենամարտի երկրորդ խաղակեսը տարբերվեց ավելի ակտիվ և տեսարժան պահերով, քան առաջինը։ Տասներկու ռաունդների արդյունքներով մրցադատավորները տվեցին հաղթանակը Դենի Գարսիային։

Մենամարտ Լուկաս Մատիսեյի հետ

խմբագրել

2013 թվականի սեպտեմբերին Գարսիան հանդիպեց Լուկաս Մատիսեյի հետ։ Առաջնային ռաունդները անցան հօգուտ Լուկասի։ Միջին ռաունդներում Գարսիան կարողացավ հարթեցնել մենամարտի ընթացքը։ Ութերորդ ռաունդում հեմատոմայի պատճառով Լուկասի մի աջքը փակվեց։ Առիթից օգտվելով Գարսիան սկսեց ավելի ակտիվորեն հասցնել ցնցող հարվածներ հակառակորդին։ Ռաունդների միջև ընդմիջման ժամանակ Լուկասը կարողացավ վերականգնել իր ուժերը և բացել աչքը, դուրս գալով մենամարտի ամբողջովին տեսնելով։ Տասնմեկերորդ ռաունդի սկզբին Մատիսեյը կարեղացավ հասցնել հակառակորդին հզոր հարված աջ կողմից։ Սակայն խաղի ընթացքում ամերիկացին կարողացավ դիմանալ և հասցնել նոկդաուն ուղարկող հարվածներ։ Տասնմեկերորդ ռաունդի վերջում մրցադատավորները հաղթանակը տվեցին Դենի Գարսիային[1]։

Մենամարտ Պոլ Մալինյադջիյի հետ

խմբագրել

2015 թվականի օգոստոսին տեղի ունեցավ հանդիպում Դենի Գարսիայի և Պոլ Մալինյադջիի միջև։ Առաջին մենամարտը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, որն ավարտվեց 9-րդ ռաունդում՝ Դենի Գարսիայի բացարձակ հաղթանակով[2]։

Մենամարտ Ռոբերտ Գեռեռոյի հետ

խմբագրել

2016 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցավ հանդիպում Դենի Գարսիայի և Ռոբերտ Գեռեռոյի միջև։ Դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Գարսիան[3]։

Մենամարտերի ցուցակ

խմբագրել
Արդյունք Հակառակորդ Տեսակ Ռաունդ, ժամանակ Ամսաթիվ Տեղ Լրացուցիչ
32-0   Ռովերտ Հեռոռո (33-3-1) UD 12 Հունվարի 23 2016 թվական   Լոս Անջելես, ԱՄՆ Մենամարտ հանուն աշխարհի չեմպիոնի տիտղո
31-0   Պաուլ Մալմանջի (33-6-0) TKO 9 (12), 2:22 օգոստոսի 1 2015 թվական   Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ Ունեցավ հաջողություն միջին քաշային կարգ յում
30-0   Լամոնտ Պիտերսոն (33-2-1) 12 ապրիլի 11 2015 թվական   Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ 114-114, 115-113, 115-113
29-0   Ռոդ Սալկա (19-3) KO 2 (12), 2:31 օգոստոսի 9 2014 թվական   Բրուքլին, ԱՄՆ
28-0   Մաուրիսիո Էռեռա (20-3) MD 12 մարտի 15 2014 թվական   Բայամոն, Պուերտո Ռիկո 116-112, 116-112, 114-114: Ապահովել է WBC, WBA և The Ring տիտուլը առաջին միջին քաշային կարգ յում
27-0   Լուկաս Մատիսեյ (34-2) Ֆլոյդ Մեյվեզեռ — Սաուլ Ալվարես 12 սեպտեմբերի 14 2013 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ 115-111, 114-112, 114-112: Պաշտպանել է WBC, WBA և The Ringտիտուլը առաջին միջին քաշային կարգ յում
26-0   Զաբ Յուդա (42-7) UD 12 ապրիլի 23 2013 թվական   Նյու Յորք, ԱՄՆ 114-111, 114-112, 115-112
25-0   Էրիկ Մորալես (52-8) KO 4 (12), 2:39 հոկտեմբերի 20 2012 թվական   Նյու Յորք, ԱՄՆ
24-0   Ամիր Խան (26-2) TKO 4 (12), 2:28 հուլիսի 14 2012 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ Պաշտպանել է WBC տիտղոսը, հաղթել է WBA տիտղոսը
23-0   Էրիկ Մորալես (52-7) UD 12 ապրիլ 2012 թվական   Հյուստոն, ԱՄՆ 117-110, 116-112, 118-109: Հաղթել է WBC տիտղոսը առաջին միջին քաշային կարգ յում
22-0   Կենդալ Հոլտ (27-4) SD 10 հոկտեմբերի 15 2011 թվական   Լոս Անջելես, ԱՄՆ 117-111, 117-111, 113-115
21-0   Նեյտ Կեմբել (33-7-1) UD 10 ապրիլի 9 2011 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ 99-91, 98-92, 100-90
20-0   (7-8-3) KO 2 (8), 0:52 փետրվարի 23 2011 թվական   Սան Դիեգո, ԱՄՆ
19-0   Մայք Առնաուտիս (22-6-2) KO 4 (10), 1:05 հոկտեմբերի 8 2010 թվական   Ֆիլադելֆիա, ԱՄՆ
18-0   Հորկե Ռոմեռո (17-2) TKO 9 (10), 1:1 հուլիսի 30 2010 թվական   Կանկուն, Մեքսիկա Հաղթեց երիտասարդական ժամանակավոր տիտղոս WBC միջին քաշային կարգ յում
17-0   Կրիստաֆոր Ֆերնանդես (18-9-1) TKO 7 (10), 1:18 մայիսի 7 2010 թվական   Ֆիլադելֆիա, ԱՄՆ
16-0   Էշլի Տեոֆան (25-3-1) SD 10 փետրվարի 26 2010 թվական   ԱՄՆ 96-94, 95-94, 94-95
15-0   Էնրիկե Կոլին (28-6-2) KO 2 (10), 0:55 դեկտեմբերի 2 2009 թվական   Ֆիլադելֆիա, ԱՄՆ Հաղթել է գրավիչ ժամանակակից տիտղոս WBC Intercontinental առաջին միջին քաշային կարգ յում}}
14-0   Оսկար Լեոն (28-9) TKO 3 (6), 2:59 օգոստոսի 22 2009 թվական   Հյուստոն, ԱՄՆ
13-0   Պավել Միրանդա (18-3) TKO 2 (8), 0:5 օգոստոսի 22 2009 թվական   Հյուստոն, ԱՄՆ
12-0   Ումբերտո Տապիա (14-9-1) UD 8 ապրիլի 11 2009 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ 80-72, 79-73, 79-73
11-0   Կրիստիան Ֆավելա (28-14-4) UD 8 փետրվարի 28 2009 թվական   Հյուստոն, ԱՄՆ 80-72, 80-72, 79-73
10-0   Լուիս Ալֆերդո Լուգո (10-5-1) UD 8 դեկտեմբերի 6 2008 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ 80-72, 80-71, 79-73
9-0   Ադան Էռնանդես (14-5) UD 6 նոյեմբերի 22 2008 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ 59-52, 59-52, 59-52
8-0   Դիոն Նեշ (5-5) TKO 3 (6), 2:14 հոկտեմբերի 18 2008 թվական   Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ
7-0   Տայրոն Ոինգս (9-22) TKO 1 (4), 1:04 սեպտեմբերի 13 2008 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ
6-0   (28-12-2) UD 6 մայիսի 3 2008 թվական  , ԱՄՆ 60-54, 60-54, 60-54
5-0   Գուադալուպե Դիազ (4-2-1) TKO 1 (6), 1:53 ապրիլի 19 2008 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ
4-0   Չարլզ Ուեյդ (4-4) TKO 1 (6), 0:43 մարտի 15 2008 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ align=left
3-0   Մարլո Կորտեզ (2-3-1) KO 2 (4), 1:07 հունվարի 11 2008 թվական   , ԱՄՆ
2-0   (1-2-1) TKO 2 (4), 2:28 դեկտեմբերի 8 2007 թվական   Լաս Վեգաս, ԱՄՆ
1-0   Մայք Դենբիա (0-0-1) KO 1 (4), 1:08 նոյեմբերի 17 2007 թվական   Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ align=left

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Дэнни Гарсия победил Лукаса Матиссе». Allboxing.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Дэнни Гарсия досрочно победил Пола Малиньяджи». Allboxing.ru. 2 августа 2015. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Дэнни Гарсия победил Герреро в поединке за пояс Мэйвезера». korrespondent.net. 23 января 2016. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Դենի Գարսիա(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։

Danny García profile at Premier Boxing Champions