Դեյվիդ Ջոն Այքեր (անգլ.՝ David John Eicher, օգոստոսի 7, 1961(1961-08-07)[1], Oxford), ամերիկացի խմբագիր, գրող, աստղագիտությունն ու տիեզերքը հանրայնացնող գործիչ։ 2002 թվականից եղել է աստղագիտության ամսագրի գլխավոր խմբագիրը։ Գիտության և Ամերիկայի պատմության վերաբերյալ 23 գրքերի հեղինակ, համահեղինակ կամ խմբագիր է և հայտնի է նրանով, որ հիմնադրել է աստղագիտական դիտարկումների մասին ամսագիր՝ Deep Sky Monthly, երբ նա 15 տարեկան ավագ դպրոցի աշակերտ էր[2]։

Դեյվիդ Այքեր
Ծնվել էօգոստոսի 7, 1961(1961-08-07)[1] (62 տարեկան)
ԾննդավայրOxford
Մասնագիտությունռազմական պատմաբան, աստղագետ, լրագրող, խմբագիր, գրող և խմբագիր
Լեզուանգլերեն[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄայամիի համալսարան (1982)[1]
ԱնդամակցությունAstronomy Foundation?[1]
 David John Eicher Վիքիպահեստում

Այքերը նաև պատմաբան է, որը մեծապես ուսումնասիրել և գրել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մասին։

Մասնագիտական կարիերա խմբագրել

Այքերը սկսել է իր կարիերան AstroMedia ընկերությունում (ամսագրի հրատարակչություն), 1982 թվականի սեպտեմբերին որպես Astronomy ամսագրի խմբագրի օգնական և Deep Sky-ի խմբագիր[3]։ 1985 թվականին Kalmbach հրատարակչությունը[4] գնեց AstroMedia ընկերությունը։ Այքերի դերը ամսագրում խորացավ, քանի որ նա աշխատում էր բազմաթիվ գիտական պատմությունների վրա, ինչպես նաև դիտում էր հոդվածներ, և տասնամյակի վերջում ընկերությունը տեղափոխվեց Միլվուկիից (քաղաք ԱՄՆ-ում) 16 մղոն արևմուտք, և այդ ժամանակ Այքերը ստացավ ասոցացված խմբագրի կոչում[5]։ Նա նաև հրատարակել է իր առաջին գրքերը՝ «Տիեզերքը քո բակից» (երկնքի խորքերը դիտելու պատմությունների ժողովածու, որն առաջին անգամ հրապարակվել է Astronomy-ում), և «Խորը երկնքի դիտարկումը փոքր աստղադիտակներով»` ժողովածու աստղաբույլերի, միգամածությունների և գալակտիկաների մասին։1992 թվականին ընկերությունը որոշեց դադարեցնել Deep Sky հրատարակությունը։Թեև Էյխերը հայտարարել է, որ իրեն դուր էր գալիս խմբագրել այդ փոքր ամսագիրը, բայց պարզ էր, որ աստղագիտության ոլորտում հետագա առաջընթացի համար նա պետք է հրաժարվեր փոքր ամսագրից։ Այնուամենայնիվ, Deep Sky-ը իր գագաթնակետին եւ թողարկման դադարեցման պահին աճել էր մինչեւ 14 000 օրինակ։ 1996թ.-ին վեց շաբաթվա ընթացքում Այքերը հաջորդաբար ստացավ ավագ խմբագրի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոն։ Վեց տարի գլխավոր խմբագիր աշխատելուց հետո՝ 2002 թվականին, Էյխերը դարձավ Astronomy ամսագրի վեցերորդ գործադիր տնօրենը[6]։

Աստղագիտության առաջխաղացումը խմբագրել

Այքերը հաճախ էր ճամփորդում, որպեսզի խոսի աստղագիտության մասին կամ դիտի արևի խավարումները զբոսաշրջային խմբերի հետ։ 2013 թվականին նա հրավիրված էր խոսելու աստղագիտության և գիսաստղերի մասին Հարվարդի համալսարանում, Հարվարդի քոլեջի աստղադիտարանի Ֆիլիպս լսարանում[7]։ Նա եղել է 2014 թվականին Կանարյան կղզիների Տեներիֆե քաղաքում գտնվող Starmus փառատոնի բանախոսների թվում[8] և կրկին ելույթ է ունեցել Հարվարդում 2016 թվականի գարնանը, ինչպես նաև 2016 թվականի նոյեմբերին հանրային ելույթով հանդես է եկել Լոուել աստղադիտարանում։

2011-ից 2017 թվականներին Այքերը եղել է «Աստղագիտություն հիմնադրամ»-ի նախագահ։ Աստղադիտակների արդյունաբերության առաջին առևտրային ասոցիացիան։

Այքերի գործունեությունը աստղագիտության աշխարհին ճանաչվեց 1990 թվականին, երբ Միջազգային աստղագիտական միությունը նրա պատվին անվանեց փոքր մոլորակ 3617 Eicher-ը (հայտնագործության անվանումը 1984 LJ)։

Այքերի «Գիսավորներ։ Այցելուներ հեռու տիեզերէից» գիրքը ներառում է գիտաժողովի նյութեր, դասախոսություններ և տեղեկատվություն առաջին Starmus փառատոնից, գիտական և երաժշտական միջոցառումները, որը տեղի է ունեցել 2011 թվականին Կանարյան կղզիներում։

2013 թվականից սկսած նա եղել է The Huffington Post-ի աստղագիտության և գիտության թեմաներով բլոգեր։ 2015 թվականին նա միացավ Աստերոիդների օրվա շարժմանը որպես 100 անգամ ստորագրող և ծառայում է այդ նախագծի խորհրդում՝ որպես գլխավոր խմբագիր։

2015 թվականի մայիսին Այքերը նշանակվել է Starmus փառատոնի տնօրենների խորհրդի անդամ։

2015 թվականին Այքերը սկսեց արտադրել տեսաշար, որն անդրադարձավ աստղագիտության և աստղաֆիզիկայի իրողություններին։ «Իրական ռեալիթի շոու» վերնագրով այն հայտնվեց YouTube-ում և Astronomy.com-ում։ «Աստղագիտության գերաստղերը» աուդիո հարցազրույցների շարքը ներառում է մեկ ժամ տևողությամբ զրույցներ նշանավոր աստղագետների, մոլորակագետների և տիեզերաբանների հետ, այդ թվում Ջեֆ Հեստերի, Գարիկ Իսրայելյանի, Մարտին Ռիսի, Սեթ Շոստակի, Դեբրա Ֆիշերի, Սառա Սիգերի, Հայդի Համմելի և ուրիշների։

2017 թվականին Այքերը սկսեց աուդիո փոդքասթի շարքը՝ «5 հարցեր Դեյվիդ Այքերի հետ», որը տեղակայված է Astronomy Magazine կայքում և պարունակում է հարցազրույցներ հայտնի աստղագետների, մոլորակագետների և տիեզերաբանների հետ ընթացիկ գիտական հետազոտությունների վերաբերյալ։

2017 թվականի հունիսին Այքերը միացավ Լոուելի աստղադիտարանի Խորհրդատվական խորհրդին Ֆլագստաֆում։ 2017 թվականի հունիսին Այքերը մասնակցեց և գլխավոր դերակատարն էր Starmus-ի չորրորդ փառատոնին, որը տեղի ունեցավ Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում։ Փառատոնի բացման օրը Էյխերը հանդես եկավ որպես հաղորդավար, երկու ելույթ ունեցավ գալակտիկաների մասին, ծառայեց որպես մոդերատոր և վարող՝ գիտական կրթությունը քննարկող պանելում։ «»

Քաղաքացիական պատերազմի պատմությունը խմբագրել

Այքերը գրել է ութ գիրք ամերիկյան քաղաքացիական պատերազմի թեմայով, այդ թվում «Դիքսին դավաճանել է», «Ամենաերկար գիշերը», «Քաղաքացիական պատերազմը գրքերում» և «Քաղաքացիական պատերազմի բարձր հրամանատարություն» (համագործակցություն իր հոր՝ Ջոն Այքերի հետ) գրքերը։

2013 թվականին Այքերը նվիրաբերեց իր Քաղաքացիական պատերազմի գրադարանը՝ ավելի քան 4000 հատորից, որը հավաքագրվել է 1982 թվականից, Ուլիսես Ս․ Գրանթի նախագահական գրադարանին և Ուլիսես Ս․ Գրանթ ասոցիացիային Միսիսիպիի պետական համալսարանում։

Անձնական կյանք խմբագրել

Այքերն ապրում է Վիսկոնսին նահանգի Բիգ Բենդ քաղաքի մոտ՝ կնոջ հետ։

Այքերը թմբկահար է եղել սկսած Օհայոյի դպրոցական օրերից և ներկայումս նվագում է Վիսկոնսինի իր խմբի՝ Astro Blues Band-ի հետ, որը հիմնականում բաղկացած է այն մարդկանցից, ովքեր աշխատում են Էյխերի հետ Astronomy Magazine-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://id.loc.gov/authorities/names/n88020726
  2. May, Hal, ed.: Contemporary Authors, vol. 113, page 141, Gale Research Co., Detroit, Michigan, 1985;
  3. "Magazine History Արխիվացված 2022-08-30 Wayback Machine". Astronomy.com.
  4. "Kalmbach Publishing Co. - About Kalmbach Արխիվացված 2017-10-20 Wayback Machine". www.kalmbach.com.
  5. "Astronomy Magazine History Արխիվացված 2022-08-30 Wayback Machine". Astronomy Magazine.
  6. "Astronomy Magazine Staff Արխիվացված 2022-08-30 Wayback Machine". Astronomy Magazine.
  7. ""10 Great Discoveries," David Eicher, Editor-in-Chief, Astronomy magazine". Harvard Smithsonian Center for Astrophysics. September 19, 2013.
  8. "Starmus Festival 2014". Սթարմուս փառատոն