Դեյա (կատ.՝ Deià, իսպ.՝ Deyá), փոքրիկ ծովափնյա գյուղ Իսպանիայում։ Այն տեղակայված է Վալդեմոսայից 9 մղոն դեպի հյուսիս։ Հայտնի է իր գրական և երաժշտական գործունեությամբ զբաղվող բնակիչներով։ Քաղաքի բնակչությունը 2012 թվականի տվյալներով կազմում է 755 մարդ։ Զբաղեցնում է 15,21 կմ² մակերես։ Տեղակայված է ծովի մակարդակից 181 մ բարձրության վրա։ Գտնվում է Պալմայից 20 կմ հեռավորության վրա[2]։

Գյուղ
Դեյա
Deià
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԲալեարյան կղզիներ
ՆահանգԲալեարյան կղզիներ
ՔաղաքապետԽաումե Կրեսպե Դեյա (Jaume Crespí Deyá)
Մակերես15,21 կմ²
ԲԾՄ181 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան
Պաշտոնական լեզուկատալաներեն[1]
Բնակչություն755 մարդ (2012)
Խտություն49,6 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս07179
Փոստային դասիչ07179
Ավտոմոբիլային կոդIB
Պաշտոնական կայքdeia.info
Դեյա (Իսպանիա)##
Դեյա (Իսպանիա)
Դեյա (Բալեարյան կղզիներ)##
Դեյա (Բալեարյան կղզիներ)

Դեյան ընդգրկում է 5 կմ երկարությամբ ծովեզրը և ներառում է Սա Ֆորադադա և Դեյա (Sa Foradada and Deià), Կալա դե Դեյա (Cala de Deià) և Կալա դե Լլուկալկարի (Cala de Llucalcari) տարածքները։ Այն գտնվում է Սեռա դե Տրամունտնա լեռնաշղթայի տարածքում՝ համանուն շրջանում։ Մալյորկայի երկրորդ ամենաբարձր լեռը՝ Տեիքսը, գտնվում է Դեյայի տարածքում[3]։

Դեյայի նարինջի և ձիթապտղի այգիները գրավում են Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի, անգլիացի և ամերիկացի փախստականներին։ Անգլիացի վիպասան Ռոբերտ Գրեյվսը համարվում է այս տարածքի առաջին բնակիչներից։ Ամերիկացի և ֆրանսիացի գրող Անաիս Նինը (ֆր.՝ Anaïs Nin), 1920 թվականին գալով այստեղ, զբաղվել է ստեղծագործական կյանքով և գրել մի քանի պատմվածքներ։ Կարմեն Նարանխոն, տեղի մթնոլորտից ոգեշնչվելով, նույնպես ստեղծագործել է։ Դեյայում որոշ ժամանակ ապրել են նաև ուրուգվայցի վիպասան Քրիստինա Պերի Ռոսին և նիկարագուացի բանաստեղծուհի Կլարիբել Ալեգրիան։

Ներկայումս Դեյայի տարածքում կան մոտավորապես 20 ռեստորաններ և բարեր, որոնք շատ հայտնի են այցելուների շրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. art.4 // (unspecified title)
  2. Աշխարհագրական տվյալներ։ Քարտեզ
  3. «Դեյայի կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել