Դեմնա Շենգելայա
Դեմնա Կոնստանտինի Շենգելայա (վրաց.՝ დემნა კონსტანტინეს ძე შენგელაია, 9 (21) մայիսի, 1896, Սաչիլաո, Քութայիսի նահանգ - 7 դեկտեմբերի, 1980, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող, Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1969)[1]։
Դեմնա Շենգելայա վրաց.՝ დემნა შენგელაია | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9 (21), 1896 |
Ծննդավայր | Պիրվելի Մաիսի (Աբաշայի շրջան), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1980 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Q28059875? |
Կենսագրություն
խմբագրելԴեմնա Շենգելայան ծնվել է 1896 թվականի մայիսի 9-ին (21-ին) Քութայիսի նահանգի Սաչիլաո գյուղում, բանվոր-երկաթուղագործի ընտանիքում[1]։
Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա Թբիլիսիի ճարտարագիտական ինստիտուտի երկրաբանական ֆակուլտետում[1]։
Իր առաջին ստեղծագործությունները Դեմնա Շենգելայան հրատարակել է 1915—1916 թվականներին[1]։
Հեղինակել է մի շարք վեպեր՝ «Սանովարդո» (1926), «Բատա Կեկիա» (1933, 1978 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է «Ողջ կյանքը» ֆիլմը, ռեժիսոր՝ Լեյլա Գորդելաձե), «Արշալույս» (հրատարակվել է 1940 թվականին), «Ալվան ծաղիկ», ինչպես նաև «Գանձ» (1958)[1], «Եղնիկի արահետ» վիպակները։
Դեմնա Շենգելայան պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով[1]։
Դեմնա Շենգելայան մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- ზ. ბაბუნაშვილი, თ. ნოზაძე, „მამულიშვილთა სავანე“, თბ., 1994.
Արտաքին հղումներ
խմբագրել- დემნა შენგელაია (վրաց.)