Դեղին պալատ կամ Բերգումի առանձնատուն (դան․՝ Det Gule Palæ, անգլ.՝ Bergum's Mansion, 1764, Կոպենհագեն), Ամալիենբորգ թագավորական պալատի մոտ գտնվող ոչ մեծ պալատ, որը տեղակայված է Կոպենհագենի Ֆրեդերիկսթադեն շրջանում։ Ճարտարապետը Նիկոլաս Հենրի Ժարդինն է։ Այն համարվում է նեոկլասիցիզմի ոճով[1] կառուցված կոպենհագենյան առաջին պալատը։

Դեղին պալատ
Տեսակշենք
Երկիր Դանիա
ՏեղագրությունԿոպենհագեն
ՓողոցAmaliegade? (18)
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Հիմնադրված է1764
ՃարտարապետNicolas-Henri Jardin?
Ժառանգության կարգավիճակmonument on Kulturstyrelsen register?
Քարտեզ
Քարտեզ

Ի սկզբանե պալատը կառուցվել է որպես բուրգերի տուն, բայց այն ձեռք է բերել դանիական թագավորական ընտանիքը։ Պալատում բնակություն է հաստատել արքայազն Քրիստիան Գլյուքսբուրգցին, երբ առաջին անգամ ժամանել է Կոպենհագեն։ 1863 թվականին նա դարձել է Դանիայի թագավոր Քրիստիան IX: Պալատում ծնվել են ապագա թագավորի երեխաները՝ Ալեքսանդրան՝ Մեծ Բրիտանիայի թագուհին, Մարիան՝ Ռուսաստանի կայսրուհին, Գեորգը՝ Հունաստանի թագավորը, Ֆրեդերիկը՝ Դանիայի թագավորը, Վալդեմարը և Տիրան։ Այսպիսով Դեղին պալատը դարձել է բոլոր թագավորական ընտանիքների նախնիների ծննդավայր։

Ներկայումս պալատը պատկանում է Դանիական պետական ընկերությանը, որը զբաղվում է Դանիայի պետական սեփականության կառավարմամբ, այդ թվում պալատների և ագարակների։ Դեղին պալատում է գտնվում Լորդ Չեմբեռլենի գրասենյակը։

Պատմություն խմբագրել

Կոպենհագենի Ֆրեդերիկշթադեն (անգլ.՝ Frederiksstaden) շրջանը հիմնադրվել է 1748 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել կառուցել որպես ռոկոկո ոճով միասնական շրջան։ Բոլոր շենքերը պետք է կառուցվեին միասնական սկզբունքով, ինչպես նախատեսել էր դանիական խոշորագույն ճարտարապետ Նիկոլայ Էյտվեդը (դան․՝ Nicolai Eigtved, (1701—1754)): Նրա մահից հետո ռոկոկո ոճը դուրս եկավ նորաձևությունից։

Դեղին պալատը կառուցվել է 1759-1764 թվականներին առևտրական Հ. Ֆ. Բարգումի համար։ Ինչով էլ պայմանավորված է պալատի առաջին անվանումը` Բարգումի առանձնատուն։ Առանձնատան ճարտարապետը եղել է Նիկոլաս Ժարդինը (անգլ.՝ Nicolas-Henri Jardin (1720-1799))[1]: Այն կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով և ճարտարապետական այդ ուղղության առաջին շենքն է Կոպենհագենում։

Թագավոր Ֆրեդերիկ VI-ը պալատը ձեռք է բերել 1810 թվականին որպես դանիական թագավորական ընտանիքի հարազատների բնակության վայր։ 1837 թվականին Ֆրեդերիկ VII թագավորը պալատը փոխանցել է արքայազն Քրիստիան Գլյուքսբուգցուն, երբ նա առաջին անգամ այցելել էր Կոպենհագեն։ Արքայազնն այնտեղ բնակվել է մինչև 1865 թվականը, երբ նա արդեն Դանիայի թագավոր Քրիստիան IX-ն էր։ Դրանից հետո նա տեղափոխվել է Ամալիենբորգ թագավորական պալատ։

Հետագայում Դեղին պալատը դարձել է Քրիստիան XI թագավորի կրտսեր որդու՝ արքայազն Վալդեմար Դանիացու և նրա տիկնոջ Մարիա Օռլեանցու նստավայր։ Արքայազնն այնտեղ ապրել է մինչև մահը՝ 1939 թվականը։ Նա թագավորական ընտանիքի վերջին անդամն էր, որը բնակվել է Դեղին պալատում[2]։

Հավելյալ կառուցապատում և կիրառություն խմբագրել

 
Դանիայի Քրիստիան IX թագավորը կրտսեր որդու՝ Վալդեմարի հետ

Տարածքին կից հետագայում կառուցվել է Գարդերսթալդեն (Garderstalden - անգլ.՝ Guard's Stable, գվարդիայի ձիանոց)` պալատի պահակազորայինների և Գլյուքսբուրգների ձիերի համար։ Այն կառուցվել է 1842 թվականին Յորգեն Հանսեն Կոխի կողմից (անգլ.՝ Jørgen Hansen Koch (1787-1860)): 1823 թվականին տանիքը վերածվել է բնակելի սենյակներով մանսարդի։ 2013 թվականին շենքը վերանորոգվել և հարմարեցվել է «Bertelsen & Schewing»[3] ճարտարապետական կազմակերպությանը։ Առաջին հարկում վարչական սենյակներ են, իսկ վերջին հարկում բնակելի սենյակեր։

Տեղակայում խմբագրել

Դեղին պալատը գտնվում է Ամալիենբորգի չորս պալատների հարևանությամբ` «Քրիստիան IX» եւ «Քրիստոսի VII» թագավորական պալատները միացնող սյունաշարերի հետևում` Ամալիեգեյդ փողոցի վրա։ Գույքը օգտագործում է Դանիայի թագավորական ընտանիքը։ Պալատում տեղակայված է նաև Չեմբեռլենի գրասենյակը։ Նախկին թագավորական նստավայրը եւ դեղին պալատը այցելուների համար բաց չեն[2]։

Հասցե խմբագրել

Դեղին Պալատ
Լորդ Չեմբեռլենի գրասենյակ
Ամալիեգեյդ 18
1256 Կոպենհագեն Կ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն