Մանսարդ, սենյակ (հիմնականում՝ բնակելի) շենքի ձեղնահարկում, որի տանիքի լանջերը երկթեք են։ Մանսարդները տալիս են լրացուցիչ օգտակար մակերես, արտաքուստ հարստացնում են շենքի ծավալը, ճարտարապետական-գեղարվեստական կերպարը։ Տանիքի այս կառուցվածքը լայնորեն կիրառել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը (այստեղից էլ՝ անվանումը)։

Մանսարդային տանիք (Շչեցին, Լեհաստան)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 240
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսարդ» հոդվածին։