Դելյա Պարոդի

արգենտինացի քաղաքական գործիչ

 

Դելյա Պարոդի
իսպ.՝ Delia Parodi
Դիմանկար
Ծնվել է1913
ԾննդավայրIngeniero Luiggi, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա
Մահացել էմայիսի 13, 1991(1991-05-13)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան
Զբաղեցրած պաշտոններՊատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԽուստիսիալիստական կուսակցություն

Դելյա Դելֆինա Դելյուոմինի դե Պարոդի (իսպ.՝ Delia Delfina Degliuomini de Parodi, 1913, Ingeniero Luiggi, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա - մայիսի 13, 1991(1991-05-13), Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի պերոնիստ քաղաքական գործիչ։ Եվա Պերոնի մտերիմ գործընկերուհին և Պերոնիստ կանանց կուսակցության (PPF) հիմնադիրներից։

Այդ կուսակցությունից ընտրվել է ազգային պատգամավոր և ներկայացրել Դաշնային մայրաքաղաքը՝ Բուենոս Այրեսը։ Ընդ որում՝ նա Արգենտինայի Կոնգրես մուտք գործած առաջին կանանցից մեկն էր, համեմատաբար բարձր ընտրովի պաշտոն զբաղեցնող առաջին արգենտինուհին, ինչպես նաև առաջինը, ով հրապարակավ ելույթ ունեցավ այդ պաշտոնում։ Ավելի ուշ՝ 1953 թվականի ապրիլի 25-ին, ընտրվել է նույն պալատի առաջին փոխնախագահ։ Նա նաև եղել է Կանանց պերոնիստական կուսակցության և Եվա Պերոնի հիմնադրամի միակ նախագահը Էվիտայի մահից հետո[3]։

Կենսագրություն խմբագրել

Ընտրվել է օրենսդիր մարմնի 1951 թվականի ընտրություններում Դաշնային մայրաքաղաքի պերոնիստների կողմից։ 1953 թվականի ապրիլի 25-ին էլ ընտրվել է Պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ, պաշտոն, որն առաջին անգամ վստահվել է կնոջ։ Ընդսմին՝ նա վերընտրվել է այդ պաշտոնում օրենսդիր իշխանության բոլոր նորացումների ժամանակ։ Որպես պատգամավոր՝ նա առաջ է քաշել տնային տնտեսուհիների, աշխատող կանանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման և ծախսերը նվազեցնելու մասին օրենքը և էստրադային արտիստների իրավունքների պաշտպանության մասին օրենքը։ Հիշարժան է նաև այն փաստը, որ Դելյա դե Պարոդին մասնակցել է Վիեննայում (Ավստրիա) կայացած Համաշխարհային միջխորհրդարանական կոնգրեսին[4]։

Նա իր պաշտոնը զբաղեցրել է մինչև 1955 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած պետական հեղաշրջումը, երբ ձերբակալվեց Ազատագրական հեղափոխություն կոչվող ռազմական կառավարության ժամանակ և ազատ արձակվեց 1958 թվականի մարտի 7-ին՝։ կալանքի տակ մնալով երեք տարի և մի քանի ամիս։ Ազատվելուց հետո, քաղաքացիական կոմանդոսների և ոստիկանների հետապնդումներից խույս տալու նպատակով մեկնեց Իսպանիա, որտեղ հանդես եկավ որպես աքսորյալ Խուան Դոմինգո Պերոնի և Իսպանիայում ապաստան գտած նրա կողմնակիցների միջև կապող օղակ[4][5]։

1964 թվականին նա վերադարձավ Արգենտինա և մաս կազմեց այն նախաձեռնող խմբի, որը կազմակերպեց նոր պերոնիստական կուսակցությունը՝ Արդարադատական կուսակցությունը; Դելյա դե Պերոնը քաղաքականապես կապված էր 62 կազմակերպությունների առաջնորդ Ավգուստո Տիմոտեո Վանդորի հետ[6]։

Հաշվի առնելով քաղաքականության մեջ կանանց մասնակցության օգտին ունեցած նրա ձեռնարկած ակնառու ջանքերը՝ 2003 թվականի հուլիսին Կոնգրեսի Պալատի նիստերի դահլիճը կոչվեց նրա անունով։ 2022 թվականին Բուենոս Այրեսի քաղաքապետարանը Ռոդրիգո Բուենո թաղամասում գտնվող փողոցներից մեկը, նրա պատվին անվանեց «Դելիյ Դելյուոմինի»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://clio.columbia.edu/catalog/4073947
  2. Honorable Cámara de Diputados de la Nación Argentina (26 de marzo de 2003). «0930-D-03». Վերցված է 7 de agosto-ին.
  3. Barry, Carolina (2013). «Delia Degliuomini de Parodi: el desafío de reemplazar lo irremplazable». In Rein, Ranaan y Panella, Claudio (ed.). La segunda línea: liderazgo peronista (1945-1955). Universidad Nacional de Tres de Febrero. էջեր 133–158. {{cite book}}: |access-date= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  4. 4,0 4,1 «Delia D. de Parodi, una mujer en el Congreso» (PDF). Vidas, Ideas y Obras de los Legisladores argentinos. Círculo de Legisladores de la Nación Argentina. 1998.
  5. Estela Dos Santos: Mujeres peronistas, Centro Editor de América Latina, Buenos Aires.
  6. James, Daniel (2006). Resistencia e integración. Siglo XXI. էջեր 238–240.
  7. «Nombres de mujeres para las nuevas calles del barrio popular Rodrigo Bueno». Página/12. 2022 թ․ մարտի 30. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Parodi, Delia; Pichel, Vera (1998), Delia D. de Parodi: Una Mujer en el Congreso, Buenos Aires: Círculo de Legisladores de la Nación Argentina, ISBN 9879695224 (Delia Parodi's Spanish language autobiography)

Արտաքին հղումներ խմբագրել

  • PPF (պորտուգալերեն)