Դե, սպասիր (թողարկում 1)
«Դե, սպասի՛ր» (թողարկում 1), «Դե, սպասիր» շարքի առաջին մուլտֆիլմը։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից[1]։ Պրեմիերան կայացել է 1969 թվականի հունվարի 1-ին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում քաղաքում և լողափում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Շարքի մասն է | Դե, սպասիր |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Ֆելիքս Կանդել, Ալեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9,32 րոպե |
Շարք | Դե, սպասիր |
Պրիկվել | Դե՛, սպասի՛ր |
Թվական | 1969 |
Սյուժե
խմբագրելԳայլը խուլիգանություն է անում փողոցում և հանկարծ նկատում է նապաստակին, որը պատշգամբում ծաղիկներն էր ջրում։ Գայլը նապաստակին պատկերացնում է տապակած և ցանկություն է առաջանում ուտել նրան։ Նայելով շուրջբոլորը՝ գայլը նկատում է պարան, որի վրա կախված էր սպիտակեղեն։ Պարանն ամրացնելով ալեհավաքից՝ գայլը բարձրանում է վեր։ Նապաստակը, չհասկանալով, թե որտեղից է պատշգամբի մոտ հայտնվել պարանը, կտրում է այն, և գայլն ընկնում է ուղիղ ոստիկան արջի մոտոցիկլետի մոտ՝ ասելով՝ «Դե, սպասի՛ր»։
Լողափին գայլը փորձում է բռնել նապաստակին, բայց հայտնվում է տարբեր ծաղրելի իրավիճակներում․ հազիվ է փրկվում խեղդվելուց, նրա կատերը սլաում է խճուղով, հետո ընկնում է ոզնիների ընտանիքի վրա, իսկ նապաստակն այդ ընթացքում պառկած է արևի տակ։ Ի վերջո, նապաստակին բռնելու հերթական անհաջող փորձի ժամանակ գայլը կապվում է ջրային դահուկները քաշելու համար նախատեսված պարանով և ստիպված է լինում ջրի վրայով վազել կատերի հետևից՝ նորից գոռալով՝ «Դե, սպասի՛ր»։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստներ | Ֆելիքս Կամով, Ալեքսանդր Կուրլյանդսկի, Արկադի Խայտ |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Օլեգ Սաֆրոնով, Վիկտոր Արսենտև, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Լիխաչյով, Օլեգ Կոմարով, Ֆեոդոր Ելդինով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Մոնտաժող | Տատյանա Սազոնովա |
Օգնականներ | Տատյանա Զեբրովա, Ելենա Տուրանովա, Սվետլանա Կաշչեևա |
Երաժշտական ձևավորման հեղինակ | Գենադի Կռիլով |
Հնչյունների կիրառություն
խմբագրել- «Песня о друге» (հեղինակ և կատարող՝ Վլադիմիր Վիսոցկի[2]), գայլը բարձրանում է պարանով,
- «Ջրային դահուկներ» (հունգ.՝ «Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ, կատարում է հունգարական «Համոնիա» (հունգ.՝ Harmónia) վոկալ անսամբլն ու հունգարական ռադիոյի պարային անսամբլը (հունգ.՝ Magyar Rádió tánczenekara)), տիտրեր,
- «Последняя электричка» (երաժշտությունը՝ Դավիթ Թուխմանովի, տեքստը՝ Միխայիլ Նոժկինի, կատարում է Վլադիմիր Մակարովը), գայլը գնում է լողափ,
- «Весенний вальс» (կատարում է Բորիս Տիխոնովի քառյակը), նապաստակը ջրային դահուկներով,
- «В поход» (կատարում է Բորիս Տիխոնովի գործիքային անսամբլը), ցատկեր ցատկահարթակից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մուլտֆիլմը animator.ru կայքում
- ↑ Վլադիմիր Վիսոցկին կարող էր հնչյունավորել գայլին, սակայն նրան չեն հաստատել – Ալեքսանդր Կուրլյանդսկու հարցազրույցից