Դաքքան (նաև Դաքա, բենգալերեն՝ ঢাকা), Բանգլադեշի մայրաքաղաքն է։ Գտնվում է Բուրիգանգա գետի ափին՝ Գանգեսի և Մեղնայի գետխառնուրդի մոտ։ Միջազգային օդանավակայան է, մետաղամշակման, բամբակեղենի, ջուտեղենի արդյունաբերության կենտրոն։

Քաղաք
Դաքքա
ঢাকা
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
ՔաղաքապետՍադկու Հոսայն Խոկա
Հիմնադրված է1608 թ.
Առաջին հիշատակում7-րդ դար
Մակերես153,84 կմ²
ԲԾՄ60 մետր
Պաշտոնական լեզուբենգալերեն
Բնակչություն 9 724 976 մարդ (2005)
Ագլոմերացիա12 560 000
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ02
Փոստային ինդեքս1000
Փոստային դասիչ1000, 1100, 1200–1299 և 1300–1399
Պաշտոնական կայքdhakacity.org
Դաքքա (Բանգլադեշ)##
Դաքքա (Բանգլադեշ)
Բենգալյան նավաբների պալատը

Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկն է. Մեծ Դաքքա կոչվող տարածաշրջանում բնակվում է 18.89 միլիոն մարդ[1][2]։ Այն նաև համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից մեկը։ Բանգլադեշի տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոնն է։ Հարավարևելյան Ասիայի և Բենգալյան ծոցի երկրների խոշորագույն քաղաքն է, Հարավային Ասիայում և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներում՝ խոշորագույններից մեկը։ Գտնվում է Բենգալական դաշտավայրում՝ սահմանագծվելով Բուրիգանգա, Թուրագ, Դալեշվարի և Շիտալակշյա գետերով։

Դաքքայի ներկայիս տարածքում բնակավայր հիմնվել է դեռևս առաջին հազարամյակի սկզբներում։ Նրա դերն ու նշանակությունը նկատելիորեն աճել են 17-րդ դարում, երբ դարձել է Մոգոլական կայսրության հարավասիական նահանգային մայրաքաղաք ու առևտրական կենտրոն։ 75 տարի Դաքքան եղել է Մոգոլական Բենգալիայի մայրաքաղաքը, Բենգալիայում բամբակյա կտորեղենի հատուկ տեսակի՝ մուսլինի առևտրի կենտրոնը, Հնդկական ենթամայրցամաքի առավել ծաղկուն քաղաքներից մեկը։ Միջնադարում քաղաքը կրել է մոգոլական կայսր Ջհանգիրի անունը, եղել նահանգապետի նստավայրը։ Հին քաղաքը ծաղկման բարձրակետին է հասել 17-18-րդ դարերում, երբ այստեղ առևտուր անելու են եկել հարյուրավոր առևտրականներ Եվրոպայի ու Ասիայի տարբեր երկրներից։ Մոգոլ տիրակալները զարդարել են քաղաքը գեղեցիկ այգիներով ու պարտեզներով, մզկիթներով, պալատներով, ամրոցներով ու դղյակներով։ Քաղաքը հայտնի է դարձել «Արևելքի Վենետիկ» անունով[3]։ Բրիտանացիների տրիապետության ժամանակաշրջանում այստեղ մուտք են գործել էլեկտրականությունը, արդիական ջրամատակարարումը, կառուցվել են երկաթուղի, կինոթատրոններ, արևմտաեվրոպական տիպի համալսարաններ, քոլեջներ։ 1905 թվականից Դաքքան վերածվել է Արևելյան Բենգալիայի և Ասսամի վարչական, կրթական կենտրոնի[4]։ 1947 թվականին, բրիտանական գաղութատիրական լծից ազատվելուց հետո, դարձել է Արևելյան Պակիստանի մայրաքաղաքը, 1962-ին՝ ամբողջ Պակիստանի օրենսդիր մարմնի նստավայրը, 1971-ին՝ անկախացած Բանգլադեշի մայրաքաղաքը՝ համաձայն Բանգլադեշի սահմանադրության հինգերորդ հոդվածի[5]։

Անվանում

խմբագրել

Գոյություն ունեն անվանման ստուգաբանության մի քանի տարբերակներ. անհիշելի ժամանակներից այժմյան քաղաքի տեղում գոյություն է ունեցել մի բնակավայր, որը ծառայել է իբրև պահակետ՝ բենգալերեն դհաքքա. այդ բառն ընկած է քաղաքի այժմյան անվանման հիմքում։ Այստեղից էլ եկել է անվանումը[6]։

Բնակչություն

խմբագրել
Տարի Բնակչություն
2011 8 906 039 մարդ
2017 16 800 000 մարդ [7]


Գրականություն

խմբագրել
  • Sharuf Uddin Ahmed, ed. (1991). Dhaka -past present future. The Asiatic Society, Dhaka. ISBN 984-512-335-X.
  • Karim, Abdul (1992). History of Bengal, Mughal Period (I). Rajshahi.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Pryer, Jane (2003). Poverty and Vulnerability in Dhaka Slums: The Urban Livelihood Study. Ashgate Publishing. ISBN 0-7546-1864-1. OCLC 123337526 OCLC 243482310 OCLC 50334244 OCLC 50939515.
  • Rabbani, Golam (1997). Dhaka, from Mughal outpost to metropolis. University Press, Dhaka. ISBN 984-05-1374-5.
  • Sarkar, Sir Jadunath (1948). History of Bengal (II). Dhaka.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Taifoor, S.M. (1956). Glimpses of Old Dacca. Dhaka.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. { url=http://worldpopulationreview.com/world-cities/dhaka-population/}(չաշխատող հղում)
  2. «Sector Assessment (Summary): Urban Transport» (PDF). Asian Development Bank.
  3. Hough, Michael (2004 թ․ հունվարի 1). «Cities and Natural Process: A Basis for Sustainability». Psychology Press – via Google Books.
  4. Dani, Ahmad (1962), Dacca – A record of its changing fortunes, Mrs. Safiya S Dani, էջ 119
  5. http://bdlaws.minlaw.gov.bd/print_sections_all.php?id=367
  6. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  7. Guinness World Records 2019Guinness World Records Limited, 2018. — P. 163. — 256 p. — ISBN 978-1-912286-46-1

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիճամփորդն ունի Dhakaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։