Դարիուս Դումիտրու Օլարու (ռումիներեն՝ Darius Dumitru Olaru, մարտի 3, 1998(1998-03-03)[1], Mediaș, Սիբիու, Ռումինիա), ռումինացի ֆուտոլիստ, «Ստյաուա» ֆուտբոլային ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի հարձակվող կիսապաշտպան։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024-ի մասնակից։

Դարիուս Օլարու
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1998(1998-03-03)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Mediaș, Սիբիու, Ռումինիա
Դիրք կենտրոնական կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Դարիուսն սկսել է զբաղվել ֆուտբոլով 8 տարեկան հասակում «Գազ Մեթան» ակումբում[2]։

2015 թվականի օգոստոսի 29-ին Դաիրուս Օլարուն խաղաց իր առաջին՝ մեծահասակների մակարդակում խաղը՝ դուրս գալով մարզադաշտ մեկնարկային կազմում ՈւՏԱ Արադա ակումբի դեմ խաղի ժամանակ Ռումինիայի Սուպերլիգայում (2:1)։ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Օլարուն ակումբի համար խփեց իր առաջին գոլը «Սփորթուլ» (Սնագով) (3:0) ակումբի հետ խաղում։ 2015-2016 թվականների մրցաշարում անցկացնելով ընդհանուր դժվարության 12 խաղ և դրանցից երկուսում խփելով 2 գոլ՝ նա կարողացավ իր թիմին դասում բարձրացնել Ռումինիայի ֆուտոբլի Լիգա I-ից դուրս մնալուց մեկ տարի անց։

2016 թվականի սեպտեմբերի 19-ին Օլարուն դեբյուտել է Լիգա I-ում հյուրընկալվող խաղում «Աստրա» ակումբի հետ խաղի ժամանակ (2:0)։ 2017 թվականի մայիսի 23-ին նա աչքի ընկավ իր՝ ռումինիայի առաջնության բարձրակարգ դիվիզիոնում իր գոլով՝ խփելով դյուտային ժամանակ 11-մետրանոցից «Կոնկորդիյա» ակումբի հետ խաղում (3:0)։

2018 թվականի սկզբին Դարիուսը պայմանագիր ստորագրեց «Ստյաուա» ֆուտբոլային ակումբի հետ, սակայն տվյալ գործարքը չկայացավ այն պատճառով, որ երկու ակումբները չկարողացան համաձայնեցնել տրանսֆերային գումարի շուրջ։ 2019 թվականի մայիսի կեսերին հայտարարվեց, որ ֆուտբոլիստն ամեն դեպքում պայմանագիր է ստորագրել բուխարեստյան գրանդի հետ, սակայն կմիանա նոր թիմին օրացույցային 2020 թվականի սկզբին։ Տեղափոխման ֆինանսականը համաձայնեցված չէր՝ չնայած, ըստ ասեկոսեների, խոսքը գնում էր 600-700 հազար եվրոյի մասին։ Ընդ որում խաղացողի վերավաճառքի դեպքում «Գազ Մեթան»-ը կստանար լրացուցիչ 5% հնարավոր տրանսֆերի գումարից։

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի մայիսի 30-ի դրությամբ՝

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Գազ Մեթան 2015/16 12 2 12 2
2016/17 10 1 1 0 1 0 12 1
2017/18 36 1 4 0 40 1
2018/19 32 4 1 0 33 4
Ընդհանուր 90 8 6 0 1 0 97 8

Կարիերան հավաքականում

խմբագրել

Օլարուի առաջին մուտքը Ռումինիայի հավաքական (մինչև 21 տարեկան) եղել է 2018 թվականի սեպտեմբերին մինչև 21 տարեկանների Պորտուգալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի զույգ խաղերից առաջ, սակայն այդ խաղերի ժամանակ անգամ պահեստային կազմ չընկավ։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Բելգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը (3:3 նա դուրս եկավ փոխարինման՝ առանձնանալով դեբյուտային գոլով։

Անձնական կյանք

խմբագրել

Երբ Դարիուսը 14 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին․ մայրն ուղևորվեց Նորվեգիա՝ աշխատելու, հայրը նոր ընտանիք ստեղծեց Ֆրանսիայում։ Օլարույի դաստիարակության վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա մայրական գծով տատիկը։

Հետաքրքրվում է Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի ֆուտբոլային առաջնություններով, երազում է խաղալ «Լիվերպուլ» կամ «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբենրի կազմում։ Բացի ֆուտբոլիս հետաքրքրվում է թենիսով, հանդբոլով և բասկետբոլով, NBA «Հյուստոն Ռոքեթս» ակումբի երկրպագու է[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել