Դարե Վրշիչ
Դարե Վրշիչ (սլովեն․՝ Dare Vršič, սեպտեմբերի 26, 1984 թ., Մարիբոր, Սլովենիա, սլովենացի ֆուտբոլիստ, Մարիբորի կիսապաշտպանն է։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||
Ծննդյան ամսաթիվ | 1984, սեպտեմբերի 26 | ||
Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մարիբոր | ||
Համար | 12 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2001-2003
2003-2005 2005-2007 2007-2010 2010 2011-2012 2012-2014 2014-մինչ հիմա | Մարիբոր |
29 (1) 58 (16) 41 (12) 22 (0) 11 (8) 50 (28) 33 (3) 99 (16) | |
Ազգային հավաքական | |||
2001
2003-2006 2007֊2012 | Սլովենիա |
1 (0) 18 (2) 13 (3) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Վրշիչը Մուրա ակումբի սանն է։ 2001թ․ ակումբի հիմնական կազմում իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Սլովենիայի առաջնությունում։ 2003թ․ տեղափոխվում է Ցելե, որի կազմում կարողանում է նվաճել Սլովենիայի գավաթը։ 2005թ․ տեղափոխվում է Ժիլինա։ 2007թ․ ֆուտբոլիստը տեղափոխվում է ռումինական Տիմիշոարա, բայց այնտեղ լուրջ հաջողություններ չգրանցելով 2010թ․ վարձավճարով տեղափոխվում է Կոպեր։ Նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է փետրվարի 27֊ին, երբ թիմը մրցում էր Ռուդարի դեմ[1]։ Հենց մեկնարկային խաղում Վրշիչին հաջողվում է գրավել մրցակցի դարպասը։ Ապրիլի 10-ին Ինտերբլոկի դեմ խաղում Վրշիչը դառնում է Հեթ-տրիկի հեղինակ[2]։ Ֆուտբոլիստը Կոպերին օգնում է իր պատմության մեջ առաջին անգամ նվաճելու երկրի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 2011թ․ սկզբին տեղափոխվում է Օլիմպիա, որտեղ իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է փետրվարի 22-ին Ռուդարի դեմ խաղում[3]։ Մարտի 19-ին նախկին թիմի՝ Կոպերի դեմ խաղում Վրշիչը դառնում է դուբլի հեղինակ խփելով իր առաջին գոլերը Օլիմպիայի կազմում[4]։ 2012թ․ Վրշիչին հաջողվում է դառնալ առաջնության գլխավոր ռմբարկու։
2012թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է Աուստրիա։ Հուլիսի 25֊ին Ավստրիայի առաջնությունում իր մեկնարկային խաղն է անցկացնում Վոլֆսբերգի դեմ խաղում[5]։ Աուստրիայի կազմում կարողանում է դառնալ երկրի առաջնության հաղթող։
2014թ․ սկզբին վերադառնում է հայրենիք միանալով Մարիբորին։ Մարտի 2-ին նախկին թիմի՝ Օլիմպիայի դեմ խաղում անցկացնում է իր մեկնարկային հանդիպումը[6]։ Ապրիլի 19-ին Զավրչի դեմ խաղում իր առաջին գոլն է խփում Մարիբորի կազմումref>«Заврч VS. Марибор 0:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 19.</ref>։ Եվրոպայի լիգայի խաղերում Վրշիչը մեկական գնդակ է հեղինակում իսպանական Սևիլյայի դեմ անցկացված խաղերում[7][8]։ Մարիբորի կազմում Վրշիչը 3 անգամ դառնում է առաջնության հաղթող։ 2017թ․ շնորհվում է Սլովենիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը։
Ազգային հավաքականի կազմում խմբագրել
2007թ․ հունիսի 2-ին Սլովենիայի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Ռումինիայի դեմ խաղում[9]։ Հենց այս խաղում էլ Վրշիչը երկրորդ խաղակեսում փոխարինելով Կոմացին խփում է իր առաջին գնդակը ազգային հավաքականի կազմում։
Գոլերը ազգային հավաքականի կազմում խմբագրել
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 2007 հունիսի 2 | Արենա Պետրոլ, Ցելե, Սլովենիա | Ռումինիա | 1:2 | 1:2 | 2008թ․ Եվրոպայի առաջնության որակավորում |
2. | 2007 օգոստոսի 22 | Պոդ Գորիցոմ, Պոդգորիցա, Չեռնոգորիա | Չեռնոգորիա | 1:1 | 1:1 | Ընկերական խաղ |
3. | 2011 հոկտեմբերի 11 | Լյուդսկի վրտ, Մարիբոր, Սլովենիա | Սերբիա | 1:0 | 1:0 | 2012թ․ Եվրոպայի առաջնության որակավորում |
Նվաճումներ խմբագրել
Թիմային
- Սլովենիայի գավաթակիր — 2004/2005
- Ավստրիայի առաջնություն — 2012/2013
- Սլովենիայի առաջնություն — 2013/2014
- Սլովենիայի առաջնություն — 2014/2015
- Սլովենիայի առաջնություն — 2016/2017
- Սլովենիայի գավաթակիր — 2015/2016
- Սլովենիայի սուպերգավաթակիր — 2014
Անձնական
- Սլովենիայի առաջնության լավագույն ռմբարկու — 2011/2012
- Սլովենիայի տարվա ֆուտբոլիստ — 2016/2017
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Копер VS. Рудар Веленье 2:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 27.
- ↑ «Интерблок VS. Копер 0:5» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ ապրիլի 10.
- ↑ «Олимпия Любляна VS. Рудар Веленье 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 22.
- ↑ «Олимпия Любляна VS. Копер 4:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
- ↑ «Вольфсберг VS. Аустрия Вена 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 25.
- ↑ «Олимпия Любляна VS. Марибор 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 2.
- ↑ «Марибор VS. Севилья 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 20.
- ↑ «Севилья VS. Марибор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 27.
- ↑ «Словения VS. Румыния 1:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 2.
Հղումներ խմբագրել
- Վրշիչը soccerway.com կայքում
- Վրշիչը sports.ru կայքում
- Վրշիչը nkmaribor.com կայքում
- Վրշիչը national-football-teams.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարե Վրշիչ» հոդվածին։ |