Դարեհ շահր
Դարեհ շահր (պարսկերեն՝ دره شهر)՝ քաղաք Իրանի արևմուտքում։ Մտնում է Իլամ նահանգի կազմի մեջ։ Ըստ 2006 թ. տվյալների բնակչությունը կազմում է 18 214 մարդ[1]։ Քաղաքը իրենից ներկայացնում է գյուղատնտեսական կենտրոն։ Քաղաքն ունի 3.05 կմ² մակերես]։ Նրա շրջակայքը լի է անտառներով։ Այլընտրանքային անվանումը[2] Դարրեյ յե Շահր (Darreh-ye Shahr) է։
Քաղաք | ||
---|---|---|
Դարեհ շահր | ||
دره شهر | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 3.05 կմ² | |
ԲԾՄ | 667 մետր | |
Խոսվող լեզուներ | Պարսկերեն, Քրդերեն | |
Բնակչություն | 18 214 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | +98 84 3522 | |
Փոստային ինդեքսներ | 69611 և 69691 | |
Ավտոմոբիլային կոդ | IR-05 | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Քաղաքը գտնվում է Իլամից արևելք՝ Զագրոս լեռան արևմուտքում։ Ծովի մակարդակից մարձր է 661 մետրով։ Դարեհ շահրը Իլամից գտնվում է 100 կմ հարավ-արևելք հեռավորության վրա։ Մարզի վարչական կենտրոնը տեղակայված է 450 կմ հարավ-արևմուտք երկրի մայրաքաղաք Թեհրանից։
ՊատմությունԽմբագրել
Ժամանակակից Դարեհ շահրի և գյուղաքաղաք Բեխմենաբադի արանքում հին քաղաքի ավերակներն են, որոնք առնչվում են Սասանյան դինաստիայի կառավարության ժամանակներին։ Ավերակների կառուցվածքներում հստակ երևում են կամարների, շինությունների, փողոցների և նրբանցքների մնացորդները, որոնցից ձևավորված են եղել հին քաղաքի թաղամասերը[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ World Gazetteer(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Ֆիզիկա-աշխարհագրական տերմիններ (անգլ.)
- ↑ Darrehshahr Ancient City (անգլ.)