Դավիթ Արծրունի
Սեբաստիայի իշխան
Դավիթ Արծրունի (անհայտ - 1036), Սեբաստիայի և հարակից շրջանների հայ իշխան, ծննդյան թվականը անհայտ է, մահացել է 1036 թ.։ Վասպուրականի Սենեքերիմ-Հովհաննես թագավորի որդին։ 1016 թ. Վասպուրականի վրա սելջուկների հարձակման ժամանակ գլխավորել է Արծրունյաց թագավորության զորքը, հոր և ուրիշ իշխանների հետ կազմակերպել է Վանի, Ոստանի պաշտպանությունը, ապա մեկնել է Կոստանդնուպոլիս` կայսրությունից օգնություն ստանալու։ 1021 թ. հոր և Վասպուրականի ազատների հետ տեղափոխվել է Սեբաստիա։ Կայսեր դեմ ապստամբած Նիկեփորոս զորապետին սպանելու դիմաց(1022 թ.) ստացել է Կեսարիա, Ծամնդավ և Խավարտանեք քաղաքները` մերձակա շրջանակներով։ 1025 թվականից համարվել է Սեբաստիայի հայկական ավատական իշխանության տիրակալ։
Դավիթ Արծրունի | ||
| ||
---|---|---|
1025-1036 | ||
Նախորդող | Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի | |
Հաջորդող | Գագիկ Բ | |
| ||
1022-1036 | ||
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ծննդյան օր | անհայտ | |
Ծննդավայր | Վան, Վասպուրականի թագավորություն | |
Վախճանի օր | 1036 | |
Վախճանի վայր | Սեբաստիա | |
Դինաստիա | Արծրունիներ | |
Հայր | Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի | |
Մայր | Խուշուշ Բագրատունի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 302)։ |