Դավիդ Լաֆատա (չեխ․՝ David Lafata, սեպտեմբերի 18, 1981(1981-09-18)[1][2][3][…], Չեսկե Բուդյովիցե, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2]), չեխ ֆուտբոլիստ, «Սպարտա» (Պրահա) ակումբի հարձակվող[4]։

Դավիթ Լաֆատա
չեխ․՝ David Lafata
Անձնական տվյալներ
Ազգությունը Չեխ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1981(1981-09-18)[1][2][3][…] (42 տարեկան)
Ծննդավայր Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա
Հասակ 180 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սպարտա (Պրահա)
Համար 21
Պատանեկան կարիերա
1989—1992 Չեխոսլովակիա Օլեշնիկ
1992—1999 Չեխիա Չեսկե Բուդյովիցե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2005 Չեխիա Չեսկե Բուդյովիցե 109 (27)
2002  Չեխիա Վիսոչինա 5 (1)
2005—2006 Հունաստան Թսանթի 9 (0)
2006—2007 Չեխիա Յաբլոնեց 31 (10)
2007—2008 Ավստրիա Աուստրիա 36 (6)
2008—2012 Չեխիա Յաբլոնեց 130 (78)
2013—н.в. Չեխիա Սպարտա (Պրահա) 98 (63)
Ազգային հավաքական
1996—1997 Չեխիա Չեխիա (մինչև 15) 9 (0)
1997 Չեխիա Չեխիա (մինչև 16) 3 (0)
1998—1999 Չեխիա Չեխիա (մինչև 17) 8 (2)
1999—2000 Չեխիա Չեխիա (մինչև 18) 13 (6)
2001—2002 Չեխիա Չեխիա (մինչև 20) 6 (0)
2002—2003 Չեխիա Չեխիա (մինչև 21) 13 (3)
2006—2016 Չեխիա Չեխիա 41 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Դավիդ Լաֆատան իր կարիերիան սկսել է «Օլեշնիկ» ակումբի երիտասարդական թիմի կազմում։ Այնուհետև տեղափոխվել է «Չեսկե Բուդյովիցե» ակումբ. առաջին 7 տարում նա խաղացել է ակումբի երիտասարդական կազմում, այնուհետև 6 տարի հանդես է եկել ակումբի հիմնական կազմում։ «Դինամոյից» հեռանալուց հետո Լաֆատան մեկական տարի անցկացրել է «Կսանտի», «Յաբլոնեց 97» և Վիեննայի «Աուստրիա» ակումբներում։ 2008 թվականին նա վերադարձել է «Բաումիտ»։ 2010/11 և 2011/12 մրցաշրջաններում Լաֆատան ճանաչվել է Գամբրինուս լիգայի լավագույն ռմբարկու 19[5] և 25 խփած գոլերով համապատասխանաբար։ 2013 թվականի հունվարի 12-ին տեղափոխվել է Չեխական «Սպարտա» ակումբ՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր։

Հավաքականում խմբագրել

2001 թվականին Լաֆատան մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որ անցկացվել է Արգենտինայում։ Առաջնությունում Լաֆատան մասնակցել է երեք խաղի. Չեխիան դուրս է մնացել քառորդ եզրափակչից։ 2002-2003 թվականներին նա հանդես է եկել մինչև 21 տարեկանների հավաքականում, որի կազմում անցկացրել է 13 խաղ և խփել 3 գոլ։

Չեխիայի ազգային հավաքականի կազմում Լաֆատան առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2006 թվականի սեպտեմբերի 2-ին՝ մասնակցելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անկացվող Ուելսի հավաքականի դեմ խաղին։ Հավաքականի կազմում անցկացված առաջին իսկ խաղում Լաֆատան դուբլ է ձևակերպել[6]։ Նա մասնակցել է Եվրոպայի 2012 և 2016 թվականների առաջնությունների եզրափակիչներին։

2016 թվականի հուլիսին որոշում է ընդունել այլևս չխաղալ հավաքականի կազմում[7]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2016 թվականի մայիսի 17-ի դրությամբ[8][9]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չեսկե Բուդյովիցե 2000-01 Չեխիայի Առաջին Լիգա 11 0 - - 11 0
2001-02 Չեխիայի 2 Լիգա ? ? - - ? ?
2002-03 Չեխիայի Առաջին Լիգա 26 8 - - 26 8
2003-04 Չեխիայի Առաջին Լիգա 29 14 - - 29 14
2004-05 Չեխիայի Առաջին Լիգա 25 5 - - 25 5
Ընդհանուր 91 27 0 0 91 27
Կսանտի 2005-06 Հունաստանի Սուպերլիգա 9 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 9 0
Յաբլոնեց 2005-06 Չեխիայի Առաջին Լիգա 14 3 - - 14 3
2006-07 Չեխիայի Առաջին Լիգա 17 7 - - 17 7
Ընդհանուր 31 10 0 0 31 10
Աուստրիա Վիեննա 2006-07 Ավստրիայի Բունդեսլիգա 13 1 0 0 13 1
2007-08 Ավստրիայի Բունդեսլիգա 22 5 7 0 29 5
Ընդհանուր 35 6 7 0 42 6
Յաբլոնեց 2008-09 Չեխիայի Առաջին Լիգա 30 10 - - 30 10
2009-10 Չեխիայի Առաջին Լիգա 27 11 - - 27 11
2010-11 Չեխիայի Առաջին Լիգա 29 19 2 0 31 19
2011-12 Չեխիայի Առաջին Լիգա 28 25 4 3 32 28
2012-13 Չեխիայի Առաջին Լիգա 16 13 - - 16 13
Ընդհանուր 130 78 6 3 136 81
Սպարտա Պրահա 2012-13 Չեխիայի Առաջին Լիգա 12 7 2 1 14 8
2013-14 Չեխիայի Առաջին Լիգա 30 16 2 2 32 18
2014-15 Չեխիայի Առաջին Լիգա 30 20 11 13 41 33
2015-16 Չեխիայի Առաջին Լիգա 26 20 11 5 37 25
Ընդհանուր 98 63 26 21 124 84
Ընդհանուր կարիերայում 394 184 39 24 433 208

Ելույթները հավաքականում խմբագրել

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Աուստրիա» Վիեննա
  • Ավստրիայի գավաթի դափնեկիր - 2006/07
  «Սպարտա» Պրահա
  • Չեխիայի չեմպիոն - 2013/14
  • Չեխիայի գավաթի դափնեկիր - 2013/14
  • Չեխիայի Սուպերգավաթի դափնեկիր - 2014

Անձնական խմբագրել

  • Չեխիայի առաջնության լավագույն ռմբարկու (4) - 2010/11, 2011/12, 2012/13, 2014/15, 2015/16
  • Չեխիայի առաջնության ռեկորդակիր 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով - 25 գոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Stats Centre: David Lafata Facts». Guardian.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Lafata musí vyhrát, zněl příkaz. Díky, spoluhráči, řekl střelec ligy» (Czech). idnes.cz. 2011 թ․ մայիսի 29. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Czech Republic - Wales 2:1» (անգլերեն). Eu-football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  7. «Dva reprezentační konce kariéry. S národním týmem se rozloučili Plašil a Lafata» (չեխերեն). ceskatelevize.cz.
  8. «David Lafata league profile». www.idnes.cz. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  9. «David Lafata UEFA profile». www.uefa.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել