Դաշօղուզ (թուրքմեներեն՝ Daşoguz, նաև՝ Dashoguz, Dasoguz. նախկին անվանումները՝ Tashauz (մինչև 1992 թվականը ռուս.՝ Ташау́з) և Dashkhovuz (1992–1999; ռուս.՝ Дашхову́з. թուրքմեներենից բառացի թարգմանած՝ նշանակում է քարե ջրավազան), քաղաք Թուրքմենստանի հյուսիսային մասում։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Սարիղամիշ ձկնառատ, աղի լճի մոտ, Ուզբեկստանի հետ Թուրքմենստանի պետական սահմանից մոտավորապես 10, Կարակալպակիայի մայրաքաղաք Նուկուսից 75, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից 460 կիլոմետր հեռավորության վրա։

Բնակավայր
ռուս.՝ Дашогуз
Dashoguz (1) (46100624911).jpg
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
Հիմնադրված է1681 թ.
ԲԾՄ88±1 մետր
Պաշտոնական լեզութուրքմեներեն
Բնակչություն227 184 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ993
Փոստային ինդեքսներ746300
Ավտոմոբիլային կոդDZ
##Դաշօղուզ (Թուրքմենստան)
Red pog.png

ԺողովրդագրությունԽմբագրել

Ըստ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 245.872[1][1]: Ընդ որում՝ բնակիչների գերակշիռ մասը թուրքմեններ և ուզբեկներ են։ Կան նաև փոքր քանակությամբ ռուսներ, կորեացիներ, կարակալպակներ, թաթարներ։ Ազգային այդ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչների տարիներ առաջ բռնությամբ տեղահանել են Թուրքմենստանի նախկին ցմահ նախագահ Սափարմուրատ Նիյազովի կարգադրությամբ[2]։

ՊատմությունԽմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է 1681 թվականին և իր պատմության վաղ շրջանում եղել է Մետաքսի ճանապարհով երթևեկող առևտրական քարավանների կանգառքի սիրված վայր (խմելու ջրի պաշարների առկայության շնորհիվ. այստեղից էլ՝ բնակավայրի «Քարե ջրավազան» անվանումը)[3]։ Ցարական Ռուսաստանի տիրապետության շրջանում՝ 19-րդ դարի սկզբներին մերձակայքում բերդամրոց է կառուցվել, որին տրվել է Տաշաուզ անվանումը։ 1992 թվականին, ԽՍՀՄ-ից անկախացած Թուրքմենստանում, քաղաքը վերանվանել են Dashkhovuz, 1999-ին էլ, Սափարմուրատ Նիյազովի կարգադրությամբ, Daşoguz (այդպիսով՝ տեղանունը շաղկապվել է օղուզ ցեղանվան հետ)։ Դաշօղուզը ոչ միայն վարչական, այլև տնտեսական, մշակութային կենտրոն է, երկաթուղային կարևոր հանգույց։ Քաղաքին սպասարկում է նաև 2000-ական թվականներին վերակառուցված օդանավակայանը[4], որտեղից կանոնավոր թռիչքներ են իրականացվում դեպի մայրաքաղաք Աշգաբադ և երկրի խոշոր այլ քաղաքներ։ Զարգացած է զբոսաշրջությունը. զբոսաշրջիկներին գրավում են հատկապես պատմական Խորեզմի խանության հնագույն քաղաք Քոնյա Ուրգենչի պահպանված շինությունները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։ Գործում են բամբակի և ջութի վերամշակման ձեռնարկություններ (տարածաշրջանի գյուղերում բամբակի արտադրությունը կարողանում են կազմակերպել Ամուդարյա գետի ու ջրանցքների մոտիկության շնորհիվ)։

Ուշագրավ փաստերԽմբագրել

1998 թվականի սեպտեմբերի 5-ին մոտավորապես 7 կիլոգրամ կշիռ ունեցող մի երնաքար՝ H5-ը, ընկել է Դաշօղուզի մերձակայքում[5]։

ԿլիմաԽմբագրել

Կլիման անապատային է (Köppen climate classification-ի դասկարգման համաձայն՝ BWk), երկարատև ու շոգ ամառներով և կարճատև ու ցուրտ ձմեռներով։ Տեղումների քանակը մեծ չէ՝ տարեկան միջին հաշվով մոտավորապես 100 միլիմետր[6]։

Դաշօգուզի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 0.8
(33.4)
3.7
(38.7)
11.2
(52.2)
21.2
(70.2)
28.8
(83.8)
33.6
(92.5)
35.6
(96.1)
33.1
(91.6)
27.3
(81.1)
18.6
(65.5)
10.4
(50.7)
3.2
(37.8)
18.96
(66.13)
Միջին օրական °C (°F) −3.6
(25.5)
−1.5
(29.3)
5.4
(41.7)
14.5
(58.1)
21.5
(70.7)
26.0
(78.8)
28.3
(82.9)
25.7
(78.3)
19.6
(67.3)
11.7
(53.1)
5.0
(41)
1.1
(34)
12.81
(55.06)
Միջին ցածր °C (°F) −8.0
(17.6)
−6.7
(19.9)
−0.4
(31.3)
7.8
(46)
14.2
(57.6)
18.5
(65.3)
21.0
(69.8)
18.3
(64.9)
12.0
(53.6)
4.8
(40.6)
−0.3
(31.5)
−1.0
(30.2)
6.68
(44.03)
Տեղումներ մմ (դյույմ) 8
(0.31)
8
(0.31)
17
(0.67)
18
(0.71)
12
(0.47)
4
(0.16)
2
(0.08)
1
(0.04)
2
(0.08)
6
(0.24)
10
(0.39)
12
(0.47)
100
(3.93)
աղբյուր: Climate-data.org[7]

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Կաղապար:Enlace roto
  2. «IDMC Report»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին։ Վերցված է 2007-04-13 
  3. STANTOURS - Turkmenistan - Dashogus City / Tashauz
  4. https://www.flyturkmenistanairlines.eu/about-turkmenistan-airlines/history 
  5. «H chondrite meteorites»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-04-ին։ Վերցված է 2007-04-13 
  6. |autor=Klaus Pander|título=Guia de Cultura da Ásia Central|página=300|editora=DuMont Reiser|data=8 de outubro de 2010|local=Ostfildern, Alemanha}}
  7. http://en.climate-data.org/location/2859/ 

Արտաքին հղումներԽմբագրել

  •   Daşoguz travel guide from Wikivoyage