Արմատապտուղներ
Արմատապտուղներ, բանջարային, կերային և տեխնիկական երկամյա բույսեր՝ թելուկազգիների (ճակնդեղ), խաչածաղկավորների (շաղգամ, գոնգեղ, բողկ), հովանոցավորների (գազար, նեխուր, ստեպղին, մաղադանոս) և բարդածաղկավորների (ճարճատուկ) ընտանիքներից։


Մշակում
խմբագրելՄշակում են գերազանցապես հյութալի արմատապտուղ ստանալու համար։ Մշակության առաջին տարում արմատապտուղը տալիս են տերևների վարդակ ու արմատ, իսկ երկրորդում՝ ծաղկակիր ցողուն և սերմ։ Ցանքը կատարվում է շարային եղանակով, գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Բերքահավաքը կատարվում է ձեռքով կամ հատուկ մեքենաներով։
Արմատապտուղների մշակումը տարածված է ամբողջ աշխարհում, Հայաստանում մշակում են շաքարի, կերի, սեղանի ճակնդեղ, գազար, մաղադանոս, նեխուր և մասամբ գոնգեղ։
Մանիոկա | 203 |
| ||
Բատատ | 127 |
| ||
Dioscorea | 40 |
| ||
Colocásia esculénta | 11 |
| ||
Այլ | 7 |
|
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Vegetables From Underground Արխիվացված 2005-07-28 Wayback Machine from Wayne's Word at Palomar College
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմատապտուղներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 93)։ |