Դանկան Ֆերգյուսոն

ֆուտբոլիստ

Դանկան Ֆերգյուսոն (անգլ.՝ Duncan Ferguson, դեկտեմբերի 27, 1971(1971-12-27)[1], Ստերլինգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Այժմ աշխատում է «Էվերթոնի» մարզչական շտաբում։

Դանկան Ֆերգյուսոն
անգլ.՝ Duncan Ferguson
Անձնական տվյալներ
Ազգությունը Շոտլանդացի
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Մականուն Duncan Disorderly
Big Dunc
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1971(1971-12-27)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Ստերլինգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 193 սմ
Քաշ 88 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար Գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
1989-1990 Շոտլանդիա Կարս Տիստլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1993 Շոտլանդիա Դանդի Յունայթեդ 77 (28)
1993-1994 Շոտլանդիա Ռեյնջերս 14 (2)
1994 Անգլիա Էվերթոն 9 (2)
1994-1998 Անգլիա Էվերթոն 107 (35)
1998-2000 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 30 (8)
2000-2006 Անգլիա Էվերթոն 123 (25)
Ազգային հավաքական
1992-1997 Շոտլանդիա Շոտլանդիա 7 (0)
Մարզչական կարիերա
2014-մ.հ. Անգլիա Էվերթոն Գլխավոր մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Որպես ֆուտբոլիստ հայտնի է դարձել «Էվերթոնի» և Շոտլանդիայի ազգային հավաքականում անցկացրած խաղերով։

Ակումբային կարիերա խմբագրել

Համարվում է «Կարս Տիստլ» ակումբի սան։

Պրոֆեսիոնալ մակարդակում կարիերան սկսել է 1990 թվականին «Դանդի Յունայթեդի» կազմում։ Ակումբում անցկացրեց 3 մրցաշրջան, որի ընթացքում մասնակցեց Շոտլանդիայի առաջնության 77 հանդիպման։

1993-1994 թվականներին պաշտպանել է «Ռեյնջերսի» գույները։ Այդ ժամանակ էլ հաղթեց Շոտլանդիայի առաջնության տիտղոսը։

«Ռեյնջերսի» կազմում ցույց տալով լավ խաղ, «Էվերթոնի» սկաուտների ուշադրությունը իր կողմը սևեռեց, և 1994 թվականի հոկտեմբերին վարձավճարով տեղափոխվեց Անգլիա։ Նոյեմբերին «կապույտները» գնեցին նրա ամբողջական տրանսֆերը 4 միլիոն ֆունտով։ Դանկան խաղաց Լիվերպուլյան ակումբի հաջորդ 4 մրցաշրջաններում։ «Էվերթոնի» կազմում անցկացրած այս ժամանակում նա հաղթեց Անգլիայի գավաթը։

1998-2000 թվականներին պաշտպանեց «Նյուքասլ Յունայթեդի» գույները։

2000 թվականին վերադարձավ «Էվերթոնի», և անցկացրեց 6 մրցաշրջան։ Այս ժամանակահատվածում նա կրկին «Էվերթոնի» հիմնական կազմի խաղացող էր։ 2006 թվականին ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան։

Կարիերան հավաքականում խմբագրել

1992 թվականի մայիսի 17-ին պաշտոնական խաղում նորամուտը նշեց Շոտլանդիայի հավաքականի կազմում։ Ազգային հավաքականում անցկացրել է 6 տարի, որի ժամանակ մասնակցել է ընդամենը 7 հանդիպման։

Հավաքականի կազմում մասնակցել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը անցկացվել է Շվեդիայում։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Շոտլանդիայի առաջնություն (1)
«Ռեյնջերս» - 1993-94
  • Շոտլանդական լիգայի գավաթի հաղթող (1)
«Ռեյնջերս» - 1993-94
  • Անգլիայի գավաթի հաղթող (1)
«Էվերթոն» - 1994-95
  • Անգլիայի Սուպերգավաթի հաղթող (1)
«Էվերթոն» - 1995

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանկան Ֆերգյուսոն» հոդվածին։