Դանիել Բերեհուլակ (անգլ.՝ Daniel Berehulak, 1975[1], Սիդնեյ, Ավստրալիա[2]), ուկրաինական ծագումով ավստրալացի լուսանկարիչ և ֆոտոթղթակից-լրագրող։ Աշխատակցում է Getty Images թերթին։ Միաժամանակ համարվում է The New York Times-ի, Time Magazine-ի և Der Spiegel-ի մշտական հեղինակներից։ Նրա լուսանկարչական աշխատանքները հաճախակի լույս են տեսնում նաև The Washington Post, The Los Angeles Times, The Wall Street Journal, The Guardian, The Sunday Times of London, Neon Magazine, Stern, The Financial Times Magazine պարբերականներում։ Հեղինակավոր մի ամբողջ շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու անգամ արժանացել է Պուլիտցերյան, հինգ անգամ՝ World Press Photo-ի մրցանակների։

Դանիել Բերեհուլակ
Ծնվել է1975[1]
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա[2]
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՆոր Հարավային Ուելսի ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdanielberehulak.com

Կենսագրություն խմբագրել

Դանիելը ծնվել է 1975 թվականին, ավստրալիական Սիդնեյ քաղաքում, ուկրաինացի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա ընտանիքն ու ինքն անձամբ սերտ կապեր են հաստատել Ավստրալիայի ուկրաինական համայնքի հետ և ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող միջոցառումներին։

Ապագա ֆոտոլրագրողը բարձրագույն կրթություն ստացել է Նոր Հարավային Ուելսի համալսարանում, որտեղ պատմություն է ուսումնասիրել։ Բուհն ավարտելուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ 2000 թվականից իրեն նվիրել է ֆոտոժուռնալիստիկային։ Սկզբում աշխատել է ավստրալիական մարզական գործակալությունում, 2002 թվականին դարձել Սիդնեյում լույս տեսնող Getty Images թերթի մարզական ֆոտոթղթակից։ Հետագայում ապրել ու ստեղծագործել է Լոնդոնում, Նյու Դելիում, Բարսելոնում։ 2013 թվականից հանդես է գալիս որպես անկախ ֆոտոլրագրող։ Ստեղծագործական իր աշխատանքի ընթացքում եղել է աշխարհի բազմաթիվ թեժ կետերում, համարձակորեն նկարահանումներ կատարել՝ հաճախ վտանգի ենթարկելով իր կյանքն ու առողջությունը։ Այս առումով հիշարժան են հատկապես իրաքյան պատերազմն ու Սադդամ Հուսեյնին մահապատժի ենթարկելը, Չեռնոբիլի ատոմակայանի աղետալի վթարը, ռազմական գործողությունները Աֆղանստանում, 2010 թվականի պակիստանյան ջրհեղեղները, 2011 թվականին Ճապոնիային պատուհասած ցունամին, էբոլայի համաճարակը Աֆրիկայում․․․ Հիշարժան է նաև, որ նա է վերջին անգամ հարցազրույց անցկացրել Բենազիր Բհուտտոյի հետ՝ վերջինիս ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ։

Պարգևներ խմբագրել

  • 2007։ World Press Photo-ի 3-րդ մրցանակ (Մարդիկ նորություններում անվանակարգում)[3].
  • 2009։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մրցանակ «Տարվա լուսանկար» անվանակարգում[4].
  • 2010։ «China International Press Photo Contest» մրցույթի հաղթողի կոչում և ոսկե մեդալ "Երեխաները փախստականների պակիստանյան ճամբարում" լուսանկարի համար[5]
  • 2010։ World Press Photo-ի 1-ին կարգի մրցանակ (Մարդիկ նորություններում անվանակարգում)/[6]
  • 2010։ Ջոն Ֆաբերի անվան մրցանակ (շնորհվել է Overseas Press Club-ի կողմից)[7]
  • 2011։ առաջադրվել է Պուլիտցերյան մրցանակով պարգևատրման՝ պակիստանյան ջրհեղեղներից պատուհասված մարդկաց պատկերող լուսանկարների շարքի համար[8]
  • 2015։ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում Աֆրիկայում էբոլայի համաճարակի դեմ մղված պայքարը լուսաբանող լուսանկարների համար[9]
  • 2017։ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի «Նորություններ լուսաբանող լուսանկար» անվանակարգում՝ Ֆիլիպիններում թմրանյութերի տարածման դեմ մղված պայքարն արտացոլող լուսանկարների համար[10][11]
  • 2017։ World Press Photo-ի 1-ին կարգի մրցանակ «Հրատապ նորություններ» անվանակարգում՝ Ֆիլիպիններում թմրանյութերի տարածման դեմ մղված պայքարն արտացոլող լուսանկարների համար[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. "2007, Daniel Berehulak, 3rd prize, People in the News", World Press Photo. Retrieved 14 December 2010.
  4. "Daniel Berehulak: UNICEF Photo of the Year 2009, Honorable Mention" Արխիվացված 2010-12-22 Wayback Machine. Retrieved 14 December 2010.
  5. "Daniel Berehulak, Australia: 2010-03-23 18:01:43" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, China International Press Photo. Retrieved 14 December 2010. China
  6. "People in the News: 1st prize stories" Արխիվացված 2020-01-15 Wayback Machine, World Press Club. Retrieved 16 May 2011.
  7. "2010 John Faber Award", The Overseas Press Club. Retrieved 16 May 2011.
  8. "Breaking-News-Photography", The Pulitzer Prizes. Retrieved 16 May 2011.
  9. "Scenes From the Ebola Crisis Earn Photography Pulitzer", "New York Times", Retrieved April 20, 2015.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  11. Пулітцерівську премію отримав австралійський фотограф з українським корінням. Zaxid.net. 13 кітня 2017.
  12. World Press Photo of the Year 2017

Արտաքին հղումներ խմբագրել