«Դանթեի դիմանկար» (իտալ.՝ Ritratto di Dante), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, Քվատրոչենտոյի դարաշրջանի Ֆլորենցիայի նկարչական դպրոցի ներկայացուցիչ Սանդրո Բոտիչելլիի նկարը, որը վերջինս նկարել է մոտ 1495 թվականին։ Այն պահվում է Ժնևի մասնավոր հավաքածուում[1]։ Բոտիչելլիի՝ նկարի հեղինակ հանդիսանալը ենթադրվում է։

Դանթեի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՍանդրո Բոտիչելլի
տարի1495
բարձրություն54,7 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութտեմպերա
հավաքածուանհայտ
հիմնական թեմաԴանթե Ալիգիերի
Ծանոթագրություններ
 Dante by Botticelli Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Նկարը ֆլորենցիացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի դիմանկարն է։ Բանաստեղծի պրոֆիլը մեծապես առանձնանում է բաց գույնի ֆոնի վրա։ Այն ժամանակվա նորաձևությանը համապատասխան՝ նա սպիտակ գլխարկի վրա կրում է կարմիր թիկնոց և գլխարկ։ Գեղարվեստական տեսանկյունից աշխատանքը բնութագրվում է գունային կտրուկ հակադրությամբ, որն առաջանում է կարմիր հագուստի և բաց ֆոնի հակադրությունից։

Հավանաբար Բոտիչելլին լավ ծանոթ էր Դանթեի դիմանկարին, որը գտնվում էր Սանտա Մարիա դել Ֆիորեում՝ Դոմենիկո դի Միքելինոյի որմնանկարում, որտեղ բանաստեղծն առաջին անգամ պատկերվել է դափնեպսակով[1]։ Այս մանրամասները համապատասխանում են այդ ժամանակ հաստատված կանոնին, որին համապատասխան պատկերում էին Դանթեին։

Բոտիչելլին և Դանթեն

խմբագրել

1480-1490 թվականներին Բոտիչելլին նաև մի քանի նկարազարդումներ է արել Դանթեի «Աստվածային կատակերգության» համար, որոնք դասվում են գեղանկարչի ամենանուրբ գործերի շարքին[1]. ներկայումս հայտնի են 94 փորագրություններ, որոնք պահվում են Բեռլինի փորագրության գրասենյակում և Հռոմի Վատիկանի գրադարանում[1]։

Ջորջիո Վազարին այս մասին գրել է իր «Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» գրքում։

  ...նա անմիջապես վերադարձավ Ֆլորենցիա, որտեղ, լինելով խորիմաստ մարդ, մասամբ պատկերազարդեց Դանթեին՝ անելով դժոխքի գծանկարները, և այն տպագրեց, որի վրա շատ ժամանակ ծախսեց։
- Ջորջո Վազարի,«Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ», հատոր II, գլուխ «Ֆլորենցիացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի կենսագրությունը»[2]
 

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Grömling, Lingesleben, 1998, pp. 104—107.
  2. Ջորջիո Վազարի Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ (իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti) / пер. с итал. А. Г. Габричевского и А. И. Венедиктова. — Москва: Искусство, 1956-1971. — Т. I-V.

Գրականութոյւն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել