Դամիանո Տոմազի
Դամիանո Տոմազի (իտալ.՝ Damiano Tommasi, մայիսի 17, 1974[1][2], Նեգրար, Վերոնա, Վենետո, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով առավել հայտնի է իտալական Վերոնայում և Ռոմայում անցկացրած իր մրցելույթներից, հանդես է եկել նաև Իտալիայի ազգային հավաքականում։
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Մականուն | Բարի հոգի իտալ.՝ L'anima Candida | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1974 (46 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Նեգրար, ![]() | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
Դամիանոն սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Սերիա B-ն ներկայացնող Վերոնա ակումբում։ 1996 թվականին Ռոմայի գլխավոր մարզիչ Օտտավիո Բիանկիի հրավերով տեղափոխվել է մայրաքաղաքային ակումբ։ Հանդիսանում էր Ռոմայի հիմնական կազմի ֆուտբոլիստ, 2001 թվականին ակումբի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր: Իտալիայում աշխատող արտասահմանցի լրագրողների հարցման արդյունքում ճանաչվել է 2001 թվականի Իտալիայի լավագույն մարզիկ[3]: Նույն թվականին ընդգրկվել էր «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցուցակում[4]:
2004 թվականի հուլիսի 22-ին ավստրիական Իրդնինգ քաղաքում Սթոք Սիթիի հետ ընկերական հանդիպման ժամանակ (Ռոման հաղթեց 2:0), անգլիական ակումբի պաշտպան Ջերրի Տագարտի հետ բախվելուց հետո ստացավ ծանր վնասվածք՝ ծնկի խաչաձև կապանների ջարդվածք, ինչի պատճառով 1 տարուց ավել շարքից դուրս եկավ[5]:
Վնասվածքից վերականգնվելուց հետո Տոմազին ևս մեկ մրցաշրջան անցկացրեց Ռոմայում, որից հետո 2006 թվականին տեղափոխվեց իսպանական Լևանտե, որը հենց այդ տարի վերադարձել էր Լա Լիգա: Դամիանոյի խոսքերով, նա տեղափոխվեց Իսպանիա, քանի որ իտալական ֆուտբոլի մթնոլորտը այլևս նրան չէր ուրախացնում[6]: Երկու մրցաշրջանների արդյունքում Լևանտեն գրավեց համապատասխանաբար 15-րդ և 20-րդ հորիզոնականները և դուրս մնաց Լա Լիգայից, որից հետո Դամիանոն լքեց իսպանական ակումբը և 2008 թվականի սեպտեմբերին տեղափոխվեց անգլիական Քուինս Պարկ Ռեյնջերս[7], սակայն արդեն 2009-ի հունվարին պայմանագիրը դադարեցվեց, որից հետո Տոմազին տեղափոխվեց չինական Տյանցզին Տեդա[8]:
Չինական ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձավ Իտալիա և սկսեց հանդես գալ Սանտ՛Աննա դ՛Ալֆաեդո սիրողական ակումբում, որտեղ հանդես էին գալիս նրա երկու եղբայրները։
2011 թվականի մայիսի 9-ին նշանակվեց «Ֆուտբոլիստների Իտալական Ասոցիացիայի» (Associazione Italiana Calciatori) նախագահ, իր պաշտոնում փոխարինելով ասոցիացիայի հիմնադիր և երկարամյա ղեկավար (1968-ից) Սերջիո Կամպանուին[9]:
2015 թվականին Սան Մարինոն ներկայացնող Լա Ֆիորիտա ակումբի հետ մասնակցեց Եվրոպա Լիգայի որակավորման փուլի երկու հանդիպումներին, որից մեկում դարձավ գոլի հեղինակ։
Դամիանոն մասնակցել է 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում անցկացվող աշխարհի առաջնության բոլոր 4 հանդիպումներին։
Դամիանո Տոմազին համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» ֆուտբոլիստներից մեկը։
ՆվաճումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- Ռոմա
- Սերիա A (Իտալիա)՝ 2000–01
- Իտալիայի սուպերգավաթ՝ 2001
- Իտալիայի գավաթ՝ փոխչեմպիոն 2005–06
ԱզգայինԽմբագրել
- Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ 1996
ԱնհատականԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ Дамьяно Томмази признан лучшим спортсменом года Италии
- ↑ Кому достанется «Золотой мяч»-2001?
- ↑ Нынешний и возможный спартаковцы лечат колени
- ↑ Томмази: «Играть в Италии стало невыносимо»
- ↑ Томмази перешёл в «Куинз Парк Рейнджерс»
- ↑ Дамиано Томмази подписал контракт с «Тяньцзинь Тэда»
- ↑ «AIC, a Tommasi il timone, Succederà a Campana» (իտալերեն)։ La Gazzetta dello Sport։ 2.05.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է օգոստոսի 3, 2011
- ↑ «Pallone d'argento a El Shaarawy: L'albo d'oro» [Silver ball to El Shaarawy: The golden album] (Italian)։ A.C. Milan։ մայիսի 12, 2013։ Վերցված է ապրիլի 13, 2015