Դաթ Սո Լա Լի
Դաթ Սո Լա Լի (ծնունդով՝ Դաբուդա, հայտնի է նաև որպես Լուիզա Կեյզեր, մոտ 1829, Carson Valley[1] - դեկտեմբերի 6, 1925[2], Քարսոն Սիթի, ԱՄՆ), բնիկ ամերիկացի հայտնի արհեստավոր-զամբյուղագործ, 19-րդ դարի հնդկացիական արվեստի ամենահայտնի գործիչներից մեկը[3]։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Փենսիլվանիայի համալսարանի Հնագիտության և մարդաբանության թանգարանում, Սմիթսոնյան ինստիտուտի Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանում, Քարսոնու գտնվող Նևադայի պետական թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք)[4][5][6][7]։
Դաթ Սո Լա Լի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1829 |
Ծննդավայր | Carson Valley[1] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1925[2] |
Մահվան վայր | Քարսոն Սիթի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Washo people? |
Մասնագիտություն | basket weaver |
Dat So La Lee Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴաթ Սո Լա Լին ծագմամբ ուաշո է եղել։ Ապրել է Քարսոն-Սիթիից ոչ հեռու, Նևադայում։ Ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Երիտասարդ տարիներին, հավանաբար, աշխատել է որպես խոհարար և լվացարարուհի հանքահորերի ճամբարում։ 1871 թվականին տեղափոխվել է հանքահորերի քաղաք՝ Մոնիտոր, Կալիֆորնիա, որտեղ աշխատել է որպես սպասուհի Հարիսների ընտանիքում[8][9]։։
Նա ամուսնացած է եղել երկու անգամ. սկզբում հնդկացի Ասուիի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու երեխա։ Ապա՝ 1888 թվականին, ամուսնացել է Չարլզ Քեյզերի հետ, կիսով չափ ուաշո, որից հետո ընդունել է եվրոպական անուն՝ Լուիզա Քեյզեր։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԴաթ Սո Լա Լին խոշոր կազմվածք է ունեցել, կշռել է մոտ 300 ֆունտ (136 կգ)[10]։ Դա նրա կեղծանունն է, որի ծագման մասին մի քանի վարկածներ կան։ Դրանցից մեկի համաձայն, այն առաջացել է ուաշո լեզվով Dats'ai-lo-lee արտահայտությունից, որը նշանակում է «խոշոր կոնքեր»[11]։ Մեկ այլ տարբերակով, այդ անունը գործատուի անվան հետ է կապված։ Նրա արտ-դիլլեր Քոնը նրա անվան մասին ասել է, որ ծնունդով Դաբուդա է եղել, ինչը նշանակում է «Երիտասարդ ուռենի»[9]։
Ճանաչում
խմբագրելՀայտնի է դարձել 1895 թվականին՝ Քոն ընտանիքում որպես սպասուհի աշխատելիս, երբ Էյբ Քոնը գնել է իր հյուսված չորս զամբյուղները։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 300 զամբյուղ (պահպանվել են մոտ 120-ը), որոնք Քոնի աջակցությամբ հաջողությամբ վաճառվում էին, ինչի շնորհիվ նա ապահովել է իր ծերությունը։
Վարպետության առանձնահատկություններ
խմբագրելԴաթ Սո Լա Լին (այս անունով նա հայտնի է դարձել 1899 թվականից, անհաջող փորձերից հետո, ստացել է իր կողմից ընտրված կեղծանուն՝ Լուիզա) զամբյուղները գործել է ուռենու ճյուղերից, որպես կանոն, որպես հիմք օգտագործել է երեք շիվ, որից հետո դրա շուրջը թելերով փաթաթել է։ Նրա ոճին բնորոշ է հարթ հիմքը և զամբյուղի ցածրիկ-գետնահար ձևը։ Նա նաև ակտիվորեն փորձարկումներ է կատարել ծաղիկներով։ Նրա խոսքով՝ իր զամբյուղները հյուսելիս, նա հաճախ փորձել է դրանցում արտացոլել իր երազները[12]։ Կյանքի վերջին տարիներին գրեթե կուրացել է, բայց շարունակել է զամբյուղներ հյուսել ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nevadawomen.org/research-center/biographies-alphabetical/dat-so-la-lee/
- ↑ 2,0 2,1 2,2 Cohodas M. Dat So La Lee // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021477
- ↑ Dat So la Lee House--Three Historic Nevada Cities
- ↑ «Penn Museum Collections». Penn Museum Collections Database. 2020 թ․ մարտի 26.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Dat so la lee degikup baskets - Infinity of Nations: Art and History in the Collections of the National Museum of the American Indian - George Gustav Heye Center, New York». americanindian.si.edu. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Iconic Nevada basket maker Datsolalee subject of lecture – Nevada State Museum | Carson City». www.carsonnvmuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Basket bowl: Metropolitan Museum of Art Collections». Metropolitan Museum of Art Collections Database. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ [1]
- ↑ 9,0 9,1 Marvin Cohodas (1992). «Chapter 4. Louisa Keyser and the Cohns: Mythmaking and Basket Making in the American West». In Berlo, Janet Catherine (ed.). The Early Years of Native American Art History. Seattle: University of Washington Press. էջեր 88–133. ISBN 0-7748-0433-5.
- ↑ Dat So La Lee — History’s Women An Online Magazine
- ↑ «Dat So La Lee». basketweaving.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Datsolalee Facts
Արտաքին հղումներ
խմբագրել- Nevada Women's History Project page on Dat So La Lee
- Dat So La Lee page at California Baskets
- Dat-so-la-lee - Queen of the Washoe Basketmakers ՅուԹյուբում
- "Washoe Basket Weavers Արխիվացված 2020-10-17 Wayback Machine," an Online Nevada Encyclopedia entry by Darla Garey-Sage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաթ Սո Լա Լի» հոդվածին։ |