Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարան
Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարան` Սմիթսոնյան ինստիտուտի հովանու տակ` թանգարան, նվիրված Արևմտյան կիսագնդի բնիկների կենցաղին, լեզուներին, գրականությանը, պատմությանն ու արվեստին։ Հիմնադրվել է 1989 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Օրենքի հիման վրա։ Գործում է Սմիթսոնյան ինստիտուտի ղեկավարության ներքո։ Բաղկացած է երեք մեկը մյուսից հեռավոր մասնաճյուղերից։
- Գլխավոր շենք Վաշինգտոնում` Ազգային ծառուղիում, բացվել է 21 սեպտեմբերի 2004 թվականին 4-րդ փողոցի և Անկախության Պողոտայի խաչմերուկում։
- Ջորջ Գուստավ Հեյի կենտրոն` մշտական թանգարան Նյու-Յորքում;
- Մշակութային ռեսուրսների կենտրոն Մերիլենդ նահանգի Սյութլենդ քաղաքում։
Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և Native American organization? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1] |
Մասն է | Սմիթսոնյան ինստիտուտ[2] |
Պատկանում է | Սմիթսոնյան ինստիտուտ |
Հիմնադրված է | 2004 |
Այցելուներ | 1 200 000 ± 50 000 մարդ (2015)[3] |
Կայք | nmai.si.edu(անգլ.) |
![]() | |
![]() |
Ճարտարապետություն և ինտերիերԽմբագրել
Թանգարանը բացվել է 2004 թվականի սեպտեմբերին Ազգային ծառուղիում (բացման նախապատրաստումը տևել է 15 տարի)։ Սա ԱՄՆ-ում առաջին թանգարանն է` նվիրված բացառապես հնդկացիներին։ Յուրօրինակ կորագիծ ճարտարապետություն ունեցող շենքը պատված է ոսկեգույն կասոթյան կրաքարով (Kasota limestone), որը նմանեցնում է ԱՄՆ-ի արևմուտքի համար բնորոշ ժայռերը։
Թանգարանը նախագծել է կանադացի ճարտարապետ Դուգլաս Կարդինալը` բլեքֆուտ ցեղից։ Նախագծին մասնակցել է նաև GBQC Architects ընկերությունը Ֆիլադելֆիայից և խառնածին (չերոկիներ-չոկտո) ճարտարապետ Ջոնփոլ Ջոնսը։ Կառուցման ժամանակ ծագած տարաձայնությունների պատճառով Կարդինալը հեռացել է նախագծից, սակայն շենքի մեջ պահպանված է նրա կոնցեպցիան։ Թանգարանի ստեղծմանը մասնակցություն ունեցան նաև մշակույթի այլ նշանավոր գործիչներ` ձագումով տարբեր հնդկական ցեղերից. որոնք ձգտում էին արտացոլել իրենց ազգային ավանդույթները թանգարանի կերպարանքում։ Ինչպես հայտարարեց ձագումով նավահո-օնեյդա ցեղերից` բուսաբան Դոննա Հաուզը, ով պատասխանատու էր շենքի շուրջ լանդշաֆտի նախապատրաստման համար. «Լանդշաֆտը, կարծես, բնական կերպով հոսում է շենքի մեջ, լանդշաֆտը այն է, ինչ մենք ենք։ Մենք ծառերն ենք, մենք ժայռերն ենք, մենք ջուրն ենք։ Եվ այս ըմբռնումը մարմնավորված է թանգարանի մեջ»[4]։ Բնության հետ միաձուլվելու ձգտումն արտացոլված է նաև թանգարանի ինտերիերում, որտեղ գրեթե բացակայում են սուր անկյունները, իսկ թանգարանի պատերը ներկայացնում են իրենցից կորագիծ մակերեսներ։
Հնդկական ազգային կերակրատեսակների սրճարանը բաղկացած է մի քանի բաժիններից, որտեղ ներկայացված է այնպիսի տարածաշրջանների խոհանոցը, ինչպիսիք են Հյուսիսային Վուդլենդը, Հարավային Ամերիկան, Խաղաղ օվկիանոսի Հյուսիսարևմտյան ափը, Մեզոամերիկան և Մեծ հարթավայրերը։ Սրճարանում չի ներկայացվել միայն հարավարևելյան` այսպես կոչված Հինգ քաղաքակիրթ ցեղերի խոհանոցը։
Նյու-Յորքի մասնաճյուղ` Ջորջ Գուստավ Հեյի ՀիմնադրամԽմբագրել
Թանգարանում ներկայացված է հավաքածու, որն ընդգրկում է ավելի քան 800 հազար իր, ինչպես նաև 125 հազար լուսանկարչական պատկերների արխիվ։ Հավաքածուն, որը ձեռք է բերել Սմիթսոնյան ինստիտուտը 1990 թվականի հունիսին, հավաքել էր անտիկվար Ջորջ Գուստավ Հեյը 54 տարիների ընթացքում` 1903 թվականից սկսած։ Հեյը ծանապարհորդում էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայով` հավաքելով հնդկացիների կենցաղի և մշակույթի իրեր, և տվյալ հավաքածուի հիման վրա ստեղծեց նյու-յորքյան Ամերիկյան հնդկացիների թանգարանը, որը բացվեց 1922 թվականին։
Պաշտպանություն հնդկական արժեքների հայրենադարձությունիցԽմբագրել
Կարևոր է նշել, որ թանգարանի հավաքածուն չի ընկնում «Բնիկ ամերիկացիների շիրիմների պաշտպանության և հայրենադարձության Օրենքի» ազդեցության տակ, ինչը հատկապես նախատեսվել է 1989 թվականին` թանգարանի բացման մասին որոշման մեջ[5]։
ԱմսագիրԽմբագրել
Թանգարանը նաև տպագրում է American Indian եռամսյա ամսագիրը[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ https://www.si.edu/museums/
- ↑ Visitor Statistics — Smithsonian Institution.
- ↑ Francis Hayden, «By the People», Smithsonian, September 2004, pp. 50-57.
- ↑ «NMNH - Repatriation Office - Frequently Asked Questions»։ Smithsonian Institution։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2007-05-04
- ↑ American Indian Magazine. Archived 2009-03-20 at the Wayback Machine. National Museum of the American Indian. (retrieved 13 March 2009)