Դագ Սոլսթադ (նորվ.՝ Dag Solstad, հուլիսի 16, 1941(1941-07-16)[1][2][3], Սանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի արձակագիր, դրամատուրգ, կարճ պատմվածքների վարպետ։ Նորվեգիայի ամենահայտնի գրողներից մեկն է։

Դագ Սոլսթադ
Ծնվել էհուլիսի 16, 1941(1941-07-16)[1][2][3] (82 տարեկան)
ԾննդավայրՍանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա
Մասնագիտությունվիպասան, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ և գրող
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ
ԱմուսինTherese Bjørneboe?[6]
 Dag Solstad Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դագ Սոլսթադը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին։ Նա հանդիսանում էր գրական «Profil » խմբի անդամ։ Իր գրական գործունեությունը սկսել է Ֆրանց Կաֆկայի ազդեցությունից ոգեշնչված։ Փորձել է կարճ պատմվածքներ գրել աբսուրդ ժանրի մեջ։ Այդ ստեղծագործություններում Սոլսթադ Դագը բարձրացրել է նույնականության և օտարացման հարցերը, մասնավորապես «Spiraler» (1965) և «Svingstol» (1967) ստեղծագործություններում։

Հետո Դագ Սոլսթադը ստեղծում է աղմուկ հանած պատմվածքների և նովելների շարքը։ Հայտնի է դարձել աշխարհում շնորհիվ «Irr. Grønt» (1969) վիպակի, որում մասնավորապես պատմում է ուսանողի ջանքերի մասին, ով եկել էր սովորելու հեռավոր խուլ գյուղերից մեկից. ուսանողն արդյունքում փորձում է ներգրավվել մարդկային հասարակության մեջ։ «Irr. Grønt» վիպակը մեծ ազդեցություն է թողնում շատ մարդկանց ճակատագրի վրա։

Գրող Դագ Սոլսթադը նաև հեղինակել է մի շարք քաղաքական-գրական ստեղծագործություններ՝ ներշնվելով 1970-1980-ականների Նորվեգիայի իրադարձություններից։

Ներկա պահին գրողը ապրում և ստեղծագործում է Գերմանիայիում։

Ընտիր ստեղծագործություններ խմբագրել

  • Irr! Grønt! — (1969)
  • Arild Asnes, 1970 — (1971), երիտասարդ մարդու անցած ուղու մասին է ստեղծագործությունը, ով սկսում է հասկանալ, որ քաղաքական հեղափոխությունը անհրաժեշտություն է և պետք է տեղի ունենա հասարակության մեջ կոնֆլիկտենրի մեծացմանը զուգահեռ։
  • 25. septemberplassen — (1974), քաղաքական ճանաչողության աճի մասին է ֆաբրիկագործարանային աշխատողների շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրա ավարտից հետո։
  • Svik. Førkrigsår — (1977), Նորվեգիայի կառավարության դավաճանության մասին է մինչպատերազմական տարիներին։
  • Krig. 1940 — (1978), Նորվեգիայի մասին մանրամասն նկարագիրն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
  • Brød og våpen — (1980)
  • Gymnaslærer Pedersens beretning om den store politiske vekkelse som har hjemsøkt vårt land — (1982)
  • Forsøk på å beskrive det ugjennomtrengelige — (1984)

Վեպեր խմբագրել

  • Irr! Grønt! – (1969)
  • Arild Asnes, 1970 – (1971)
  • 25. septemberplassen – (1974)
  • Svik. Førkrigsår – (1977)
  • Krig. 1940 – (1978)
  • Brød og våpen – (1980)
  • Gymnaslærer Pedersens beretning om den store politiske vekkelsen som har hjemsøkt vårt land – (1982)
  • Forsøk på å beskrive det ugjennomtrengelige – (1984)
  • Roman 1987 – (1987)
  • Medaljens forside – (1990)
  • Ellevte roman, bok atten – (1992)
  • Genanse og verdighet – (1994)
  • Professor Andersens natt – (1996)
  • T. Singer – (1999)
  • 16.07.41 – (2002)
  • Armand V. Fotnoter til en uutgravd roman – (2006)
  • 17. roman – (2009)
  • Det uoppløselige episke element i Telemark i perioden 1591–1896 – (2013)

Նովելներ խմբագրել

  • Spiraler – Noveller, (1965)
  • Svingstol – Prosatekster, (1967)
  • Svingstol og andre tekster – Prosatekster, (1994)

Հոդվածներ խմբագրել

  • Tilbake til Pelle Erobreren? – Artikler, (1977)
  • Artikler om litteratur 1966-1981 – (1981)
  • Sleng på byen – Petiter, (1983)
  • 14 artikler på 12 år – (1993)
  • 3 essays – (1997)
  • Artikler 1993-2004 – (2004)
  • Artikler 2005-2014 – (2015)

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1989 — Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ «Roman 1987» վեպի համար
  • 1996 — Դոբլոուգի անվան գրական մրցանակ Շվեդիայի ակադեմիայի կողմից
  • 1996 — Նորվեգական գրական պարգև՝ «Gyldendalprisen»
  • 1998 — Բրագի մրցանակ
  • 2004 — «Ասկեհոուտ» հրատարակչության կողմից տրվող պարգև
  • 2006 — Բրագգ մրցանակ «Արմանդ Վ. Սնոսկին թաղման վեպի մասին» (նորվ.՝ Armand V. Fotnoter til en uutgravd roman).[7] ստեղծագործության համար
  • Նորվեգական գրաքննադատների մրցանակներ՝ 1969,1992,1999 թվականներին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.aftenposten.no/kultur/Dag-Solstad-far-Svenska-Akademiens-nordiske-pris-617384b.html
  5. Klassekampen (норв.) — 1969. — P. 20—23.
  6. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  7. Bent Johan Mosfjell (17 ноября 2006). «Brageprise til Solstad» (նորվեգերեն). Bokavisen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագ Սոլսթադ» հոդվածին։