Դաբիկ
Դաբիկ (արաբ․՝ دابق ), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում՝ Հալեպի մարզում։ Գտնվում է Հալեպից 10 կիլոմետր հյուսիս, իսկ Թուրքիայի սամանից 10 կիլոմետր հարավ հեռավորության վրա։ Հանդիսանում է Ազազի գավառի Ախթարինի շրջանի վարչարարական մաս։ 2004 թվականին Սիրիայում անցկացված մարդահամարի արդյունքերի համաձայն՝ Դաբիկի բնակչությունը կազմել է 3364 մարդ[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Դաբիկ | ||
արաբ․՝ دابق | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Ազազի գավառ | |
Նահիյա | Ախթարինի շրջան | |
ԲԾՄ | 462 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 3,364 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| ||
Պատմություն
խմբագրել13-րդ դարում Դաբիկ այցելել է արաբ աշխարհագրագետ Յակուտը։ Նա թողել է հետևյալ նկարագրությունը. Ազազ գավառը գտնվում է Հալաբից (Հալեպ) 4 մղոն հեռավորության վրա։ Քաղաքի մերձակայքում կային կանաչ մարգագետիններ, որտեղ Օմայանների զորքերը ճամբար էին դրել, երբ որ ձեռնարկել էին իրենց փառավոր արշավանքը Մամեստիայի դեմ, որը դեռ պետք է շարունակավեր մինչև Կոստանդնուպոլիսի պարիսպները։ Խալիֆ Սուլայման Իբն Աբդ ալ Մալիքը գերեզմանը, ով գլխավորում էր արշավանքը, գտնվում է այստեղ[2]։
2014 թվականի օգոստոսին Իսլամական պետությունը նվաճում է քաղաքը և ոչնչացնում է Սուլայման Իբն Աբդ ալ Մալիքի գերեզմանը[3]։ 2016 թվականին օգօոստոսի 16-ին քաղաքի հսկողությունը անցնում է Ազատ սիրիական բանակի հսղկողության ներքո[4]։
Իսլամական վախճանաբանությունում
խմբագրելԻսլամական վախճանաբանությանը համաձայն՝ Դաբիկի շրջակայքը հիշատակվում է որպես իսլամի մալահիմի (այն համապատասխանում է քրիստոնեական Արմագեդոնին) հնարավոր վայր[5]։ Մուհամմադի զինակից Աբու Հուրայրայի հադիսում բերվում են մարգարեյի հետևյալ խոսքերը.
Վերջին ժամանակները չեն գա, մինչև հռոմեացիների չհասնեն ալ֊Ամաքի կամ Դաբիկ. Աշխարհի լավագույն մարդկանցից (զինվորներից)բաղկացած բանակը կշարժվի Մեդինայից (որպեսզի հակահարված հասցնի նրանց...)[6] |
Հադիսների գիտակները և մեկնաբանողները ենթադրում են, որ «հռոմեացիներ» բառը վերաբերվում է քրիստոյաներին։ Հադիսը այնուհետև նկարագրում է մուսուլմանների հաղթանակը և Կոստանդնուպոլիսի խաղաղ գրավումը, որը ուղորդվելու է թաքբիրի և թասբիխի գոչյուններով և Դադջալի նկատմամբ վերջնական հաղթնակակով։ Հադիսը նաև խոսում է երկրորդ Հիսուս Քրիստոս վերադարձի մասին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ախթարինի շրջան անցկացված մարդահամարի արդյունքերը (2004)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
- ↑ Գայ լե Ստրենջ «Պաղեստինը մահեդականների տիրակայության ներքո», էջ 426
- ↑ Դաբիկ. Ինչու՞ է սիրիական քաղաքը այդքան կարևպոր ԻՊ֊ի համար
- ↑ Սիրիական հակամարտություն. ԻՊ֊ն ետ է մղվել Դաբիկից
- ↑ Իսլամական պետությանը՝ Դաբիկը կարևոր է, բայց դա աշխարհի վերջ չէ
- ↑ Հադիս 6924, Աբու Հուրայրա
- ↑ Ֆարզանա Հասան «Մարգարեությունը և ֆունդամենտալիստական ճանապարհը. Քրիստոնեական և իսլամական ապոկալիպտիկ կրոնների ամբողջական հետազոտություն» էջեր 41-42
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաբիկ» հոդվածին։ |