Գ. Մ. Լիանոզով և որդիներ (ռուս.՝ Г. М. Лианозов и сыновья)` 20-րդ դարի սկզբում Ռուսական կայսրությունում գործող նավթարդյունահանող ու վերամշակող ամենախոշոր կազմակերպություններից մեկը, որը պատկանել է Լիանոսյանների ընտանիքին։

Պատմություն խմբագրել

Հոր մահից հետո 1907 թ-ին Ստեփան Գևորգի Լիանոսյանը փորձ է կատարում վերաձևավորել հոր ընկերությունը, որը կոչվում էր «ՌուՆՕ», ու Սանկտ-Պետերբուրգում հիմնում է «Գ. Մ. Լիանոսյան և որդիներ» բաժնետիրական ընկերությունը՝ ունենալով 1 միլիոն ռուբլի հիմնադիր կապիտալ։ Սակայն մեկ տարի հետո ընկերության կապիտալիզացիան կազմում էր արդեն 2 միլիոն ռուբլի[1]։ Նրան հաջողվում է ընտանեկան գործունեությունը զարգացնել՝ դարձնելով խոշորագույն միավորում, որում ներգրավված էին այլ խոշոր ներդրողները։ Մասնավորապես ընկերության ղեկավար մարմնում են ներգրավվել Պ. Լեժդնովսկին ու «Պուտիլովյան գործարանի» ղեկավար Ալեքսեյ Պուտիլովը։ Մինչ այդ նավթային գործունեությունը Ռուսական Կայսրությունում կրում էր հիմնականում ընտանեկան բիզնեսի տեսք։ Կազմակերպությունների ղեկավարումը փոխանցվում էր սերնդից սերունդ, իսկ խոշոր ներդրողները որպես կանոն զբաղվում էին գործունեությամբ ինքնուրույնաբար։ Մինչ այդ արտասահմանյան խոշոր ներդրողներ Նոբելները, Ռոթշիլդները ու «Shell» ընկերությունը զբաղեցնում էին Բաքվի նավթարդյունաբերության առաջնային դիրքերը[2]։

Մեծ ներդրումների հաշվին կարճ ժամանակահատվածում Լիանոսյանի ընկերությունը դարձավ նավթ արտադրող խոշորագույն ընկերությունների մեկը Բաքվում[2]։

Թվական Արտադրած նավթ
1907 240 700 փութ
1908 1 168 000 փութ
1909 2 173 000 փութ
1910 2 133 000 փութ

Նավթահորերից բացի ընկերությանը պատկանում էին նաև ընկերություններ Բաքվում՝ Սպիտակ քաղաքում, կերոսինի ու նավթի գործարաններ, կերոսինի ու մազութի պահման տարաներ, նավթամուղ Կասպից ծովի ափին, նավթատար նավահանգիստ, Բաթումիում՝ ռեզերվուարներ ու պահուստ[2]։

1912 թ-ի հուլիսի 28-ին Լոնդոնում հիմնադրվում է Ռուսական ընդհանուր նավթային միավորումը կամ «Օյլ», որը միավորեց 3 հայկական նավթային ընկերություն, այդ թվում նաև «Գ. Մ. Լիանոսյան և որդիներ» ընկերությունը, 1 ռուսական, մի շարք խոշորագույն ռուսական բանկեր ու բրիտանական բիզնեսի ներկայացուցիչների։

 
«Գ. Մ. Լիանոսյան և որդիներ» ընկերության բաժնետոմս, 1913

1911 թ-ին ընկերության բաժնեմասերը ավելացվել են ևս 2 միլիոն ռուբլիով, որոնց զգալի մասը ձեռք է բերվել ֆրանսիացիների կողմից՝ դարձնելով նրանց ընկերության 25% բաժնետեր։ 1912 թ-ի սկզբում ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է Սիբիրյան առևտրային բանկից գնել "Ա. Ս. Մելիքով և Կո." ընկերության բաժնետոմսեր ի փոխանակում Գ. Մ. Լիանոսյան և որդիներ ընկերության բաժնետոմսերի։ Այդ նպատակով խորհուրդը որոշում է կայացնում ավելացնել հիմնադիր կապիտալը ևս 4 միլիոն ռուբլիով՝ հասցնելով այն 8 մլն-ի։ Այդ նպատակով նախատեսվում էր տպագրել 40 000 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 100 ռուբլի արժողությամբ։ Դրանցից կեսը պետք է օգտագործվեր գնելու Մելիքովի գործը, իսկ մնացածը պետք է վաճառքի հանվեր՝ յուրաքանչյուրը ոչ պակաս քան 160 ռուբլի։ 1913 թ-ի փետրվարի 12-ին հերթական խորհրդի ընթացքում հայտարարվում է մի շարք ընկերությունների ձեռք բերման որոշման մասին, ինչի արդյունքում հնարավոր էր դառնում տարեկան արտադրությունը հասցնել 18 միլիոն փութի։ Այդ նպատսակով անհրաժեշտ էր ևս 4 միլիոն ռուբլի։ Նույն թվականին ընկերությունը կատարում է պատվեր Նիկոլաևի գործարանների ու նավաշիրանների միությանը կառուցելու նավթային շոգենավ, որը պետք է իրականացրել նավթի արտահանումը Սև ծովից արևմտյան Եվրոպա ու պետք է կրեր «Ստեփան Լիանոզով» անունը։ Ժողովը հաստատում է հիմնադիր կապիտալը մեծացնել ևս 8 մլն-ով՝ հասցնելով այն 16 մլն-ի։ Բաժնետոմսերը վաճառքի էին հանվել Պետերբուրգի ու Փարիզի բանկերում[3]։ Հայտարարվում է նաև ընկերության խորհրդում Ափշերոնյան նավթային ընկերության ու Արամազդ կազմակերպությունների անդամակցության մասին[1]։

1913 թ.-ին Համբուրգում ընկերությունը հիմնում է 1 միլիոն մարկ կապիտալով ընկերություն է հիմնում, որը պետք է զբաղվեր նավթամթերքի ներկրմամբ ու վաճառքով։ «Գ. Մ. Լիանոզով և որդիներ» ընկերությունը նման ընկերություններ հիմնում է նաև Անգլիայում, Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում։

Այսպիսով Գ. Մ. Լիանոսյան և որդիներ ընկերությունը ձեռք է բերում Ա. Ս. Մելիքով և Կո, Կ. Լ. Քվանսթրեմ, Կրասիլնիկով եղբայրներ, Թիֆլիսյան ընկերակցություն, Անգլո-ռուսական Մաքսիմյան ընկերակցություն, Արամազդ կազմակերպությունները, ձեռք է բերել Ռուսական նավթարդյունաբերական ընկերության բաժնետոմսերի 33%-ը, մասնակի ձեռք էր բերել նաև Միրզոև եղբայրներ, Կապիական ընկերակցություն, Մոսկվատո կազմակերպությունների բաժնետոմսերի զգալի մասերը։ Ընդ որում Միրզոև եղբայրներ ընկերության ձեռք բերման արդյունքում այն բաժանվում է Ռուստոնեֆտ ընկերության հետ համատեղ ու նրա հիմքի վրա ստեղծվում է մեկ այլ՝ Տոնելիս ընկերությունը՝ Տո - Товарищество, Նե - Нефть, Լիս - Лианозов։ Ընդ որում դրանցի հետո հաճախակի են դառնում Լիանոսյանների ու Նեֆտ ընկերությունների համատեղ ժողովները։ Լիանոսյաններին էին պատկանում նավթահորեր Սարուխանի, Սաբունչի, Բալախանի, Ռամանի, Բիբի-Եյբաթ, Բինագադի, Բանդարե Անզալիի տարածքներում, անշարժ գույքեր ուներ նաև Շամախիում, Սալյանում ու Տերյան շրջանում։ Նավթի արտադրությամբ էին զբաղվում Լիանոզյան կերոսինային-յուղային, բենզինային գիպսոլիտային, քիմիա-սուրոգատային ու սապոնի գործարանները։ Կառուցման փուլում էին պայթուցիկների ու մազերի գործարանները։ 1914 թ-ի փետրվարի 14-ին ընկերության կապիտալ ներդրումները ավելացվում են ևս 14 մլն-ով՝ կազմելով 30 միլիոն[1]։

1915 թ-ին ընկերության տնօրենների խորհրդին է անդամակցում նաև մեկ այլ խոշոր նավթարդյունաբերող Էմանուլի Նոբելը։ Նեֆտ ընկերության հետ համատեղ "Գ. Մ. Լիանոզով և որդիներ"-ը գնել են նաև հողատարածքներ Գրզնու ու Ուրալյան շրջաններում։ Կազմակերպությունը ուներ բազմաթիվ բաժնետերեր, սակայն խոշորագույն բաժնետերն էր Լևոն Մանթաշյանցը[1]։ Պետք է նշել, որ կազմակերպության արժեթղթերը վայելում էին մեծ հետաքրքրություն կայսրության բորսայում[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի օրերին՝ 1916 թ-ի հուլիսի 14-ին «Բռանոբել» ընկերությունը ձեռք է բերում Լիանոսյան և որդիներ ընկերության բաժնետոմսերի մի մասը։

«Ստեփան Լիանոզով» ջերմանավ խմբագրել

1912 թ-ի հոկտեմբերի 16-ին Գ. Մ. Լիանոզով և որդիներ ընկերությունը ստորագրում է պայմանագիր Նիկոլաևի գործարանների ու նավաշիրանների միության հետ կառուցելու երկվինտային, երկմմատույց դիզելային նավթային ու կերոսինային ջերմանավ-տանկեր, որի տարողունակությունը պետք է կազմեր 8000 տոննա։ Նավին նախատեսվում էր տալ «Ստեփան Լիանոզով» անվանումը։ Ջերմանավը նախատեսվում էր օգտագործել նավթամթերը արևմտյան Եվրոպա տեղափոխելու համար։ Նավի նախագիծը գնվել էր գերմանացի նշանավոր գործարար Կրուպպի ընկերությունից։ Նախագծի բյուջեն կազմել է 1 440 000 ռուբլի։ Շինարարությունը մեկնարկել է 1913 թ-ի հոկտեմբերի 27-ին ու պետք է հանձնվել 14 ամսից 1915 թ-ի հունվարի 1-ին։ Սակայն սկսված պատերազմը հետաձգեց շինարարությունը, ու նավը հանձնում են մոտ երկու ամիս ուշ՝ մարտի 7-ին[5]։

Ծովային նախարարությունը նման նավի ակռուցման մասին սկսում է բանակցությունները այն գնելու նպատակով։ Կառուցող ընկերությունը պայմանավորվում է նավը վաճառել, իսկ Լիանոսյաններին առաջարկում են հետ վճարել գումարները, ինչպես նաև տոկոս՝ տարեկան 6% ու տուժավճար 125 000 ռուբլի ծավալով։ Լիանոսյանները ոչինչ չէին կորցնում՝ հաշվի առնելով, որ պատերազմական իրավիճակի արդյունքում Բոսֆորի նեղուցը փակ էր Թուրքական իշխանությունների կողմից[5]։

Շոգենավը գործարկվում է «Բաքու» անվանումով, իսկ Սպիտակների պարտությունից հետո տեղափոխվում է Ֆրանսիա ու ստանում «LOIRE» անվանումը։ 1947 թ-ի ապրիլի 22-ին այն վաճառում են որպես ջարդման ենթակա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ВУГАР Н. СЕИДОВ - АРХИВЫ БАКИНСКИХ НЕФТЯНЫХ ФИРМ
  2. 2,0 2,1 2,2 ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ - ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ (1850-ական թթ. - 1920 թ.), Երևան 2006, ISBN 99941-961-6-2
  3. Товарищество Нефтяного производства Лианозова Г.М. сыновей. Пай в 100 рублей, 1913 год.
  4. [Сергей Захарович Мошенский - Рынок Ценных Бумаг Российской Империи]
  5. 5,0 5,1 5,2 «Приключения теплохода - танкера - транспорта "Баку"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.