Ռուսական նավթային ընկերություն

Ռուսական նավթային ընկերություն (ռուս.՝ Русское нефтепромышленное общество) կամ «РуНО»` 19-րդ դարի վերջում Ռուսական կայսրությունում գործող նավթարդյունահանող ու վերամշակող խոշոր կազմակերպություն։

Կազմակերպությունը հիմնել է Գևորգ Մարտինի Լիանոսյանը 1896 թ-ին Սանկտ-Պետերբուրգում։ Այն զբաղվում էր Բաքվում Լիանոսյանների նավթային հորերի նավթի արտադրությամբ, վերամշակմամբ ու արտահանմամբ ռուսական ու եվրոպական շուկա։ Կազմակերպությունը ձեռք է բերում նաև կերոսինի գործարան Բաքվում։ 1903 թ-ին կազմակերպության կապիտալիզացիան կազմում էր 3 408 750 ռուբլի` հանդիսանալով Բաքվի խոշոր կազմակերպություններից մեկը[1]։

Հղումներ խմբագրել