Ստեփան Գևորգի Լիանոսյան

հայ փաստաբան, գրող

Ստեփան Գևորգի Լիանոսյան (ռուս.՝ Степан Георгиевич Лианозов, օգոստոսի 9, 1872(1872-08-09), Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 10, 1949(1949-08-10), Փարիզ, Ֆրանսիա[1])` հայազգի նշանավոր գործարար ու քաղաքական գործիչ, Ռուսական Կայսրության խոշորագույն Ռուսական գլխավոր նավթային միության հիմնադիր, 20-րդ դարի սկզբի Ռուսական Կայսրության խոշորագույն նավթային մագնատ, գեներալ Յուդենիչի կառավարության վարչապետ։ Լիանոսյանին կոչում էին նաև «Ռուսական Ռոքֆելեր»[2]։

Ստեփան Գևորգի Լիանոսյան
Դիմանկար
Ծնվել էՕգոստոսի 9 1872
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էՕգոստոսի 10 1949?1951[1]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն, Ֆրանսիա
ԱզգությունՀայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգրող և փաստաբան
ԱշխատանքՆավթարդյունահանող, քաղաքական գործիչ
ԾնողներԳևորգ Մարտիկի Լիանոսյան
ԵրեխաներՆիկոլայ Լիանոսյան
Ստորագրություն
 Stepan Lianozov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդ տարիները

խմբագրել

Ստեփան Լիանոսյանը ծնվել է 1872 թվականի օգոստոսի 9-ին Մոսկվայում[3]։ Նրա հայրն էր Գևորգ Մարտինի Լիանոսյանը, ով հանդիսացել է ռուսական առևտրական ու Լիանոսյանների բազմասերունդ գործունեության ղեկավարողը 1900-1907 թվականներին։ Լիանոսյանները Կասպից ծովի խավիարի խոշորագույն արտահանողներն էին դեպի ռուսական ու եվրոպական շուկա։

Ավարտելով ուսումնարանը՝ 1894 թվականին Լիանոսյանը ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետ։ 1898 թվականին ավարտել է նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Երկու տարի աշխատել է երդվյալ ատենակալի օգնական Մոսկվայի դատական պալատում։ Այդ շրջանում բնակվել է Մոսկվայի Կամերգերսի նրբանցք 3 հասցեով[3]։

Գ. Մ. Լիանոզով և որդիներ

խմբագրել

Եղբայրներին՝ Մարտինին ու Լևոնին թողնելով ընտանեկան խավիարի գործը՝ Ստեփանը 1901 թվականին տեղափոխվել է Բաքու ու խորասուզվել է աճող նավթային ոլորտի մեջ։

 
Գ. Մ. Լիանոզով և որդիներ

Հոր մահից հետո 1907 թվականին նա Սանկտ-Պետերբուրգում հիմնում է Գ. Մ. Լիանոզով և որդիներ նավթային ընկերությունը՝ ունենալով 2 միլիոն ռուբլի հիմնադիր կապիտալ։ Նրան հաջողվում է ընտանեկան գործունեությունը զարգացնել՝ դարձնելով խոշորագույն միավորում, որում ներգրավված էին այլ խոշոր ներդրողները։ Մասնավորապես ընկերության ղեկավար մարմնում են ներգրավվել Պ. Լեժդնովսկին ու «Պուտիլովյան գործարանի» ղեկավար Ալեքսեյ Պուտիլովը։ Մինչ այդ նավթային գործունեությունը Ռուսական Կայսրությունում կրում էր հիմնականում ընտանեկան բիզնեսի տեսք։ Կազմակերպությունների ղեկավարումը փոխանցվում էր սերնդից սերունդ, իսկ խոշոր ներդրողները որպես կանոն զբաղվում էին գործունեությամբ ինքնուրույնաբար։ Մինչ այդ արտասահմանյան խոշոր ներդրողներ Նոբելները, Ռոթշիլդները ու «Shell» ընկերությունը զբաղեցնում էին Բաքվի նավթարդյունաբերության առաջնային դիրքերը։

Մեծ ներդրումների հաշվին ընկերությունը կարճ ժամանակահատվածում Լիանոսյանի ընկերությունը դարձավ նավթ արտադրող խոշորագույն ընկերությունների մեկը Բաքվում[4]։

Թվական Արտադրած նավթ
1907 240 700 փութ
1908 1 168 000 փութ
1909 2 173 000 փութ
1910 2 133 000 փութ

Նավթահորերից բացի ընկերությանը պատկանում էին նաև ընկերություններ Բաքվում՝ Սպիտակ քաղաքում, կերոսինի ու նավթի գործարաններ, կերոսինի ու մազութի պահման տարաներ, նավթամուղ Կասպից ծովի ափին, նավթատար նավահանգիստ, Բաթումիում՝ ռեզերվուարներ ու պահուստ[4]։

Այդ ժամանակահատվածում Լիանոսյանը ընտրվում է Բաքվի քաղաքակային խորհրդի ու Բաքվի բորսայի խորհուրդի անդամ։

Ռուսական գլխավոր նավթային միություն

խմբագրել

1912 թվականի հուլիսի 28-ին Լոնդոնում հիմնադրվում է Ռուսական գլխավոր նավթային միությունը կամ «Օյլ», որը միավորեց 3 հայկական նավթային ընկերություն, 1 ռուսական, մի շարք խոշորագույն ռուսական բանկեր ու բրիտանական բիզնեսի ներկայացուցիչների։ Ընկերության հիմնադիր կազմի մեջ էր 6 ընկերություն ու 16 կից կազմակերպություն[2]։ Կազմակերպության հիմնադիր կապիտալը կազմեց 2,5 միլիոն ֆունտ։ Միավորման հիմնադիրն էր Ստեփան Լիանոսյանը։ Ընկերության ղեկավար խորհրդի կազմը հետևյալն էր[5].

Անուն Նկարագրություն «Օյլ»-ում գրաված պաշտոն
Ալեքսեյ Պուտիլով Ռուս-Ասիական բանկի վարչության նախագահ Նախագահ
Ստեփան Լիանոսյան «Գ.Մ.Լիանոսյանի որդիներ» և «Ա.Հ.Մանթաշյանց և ընկ.» ֆիրմաների վարչության նախագահ Տնօրեն-կառավարիչ
Պողոս Ղուկասյան Կասպից ընկերակցության վարչության նախագահ Խորհրդի անդամ
Ալեքսանդր Վիշնեգրադսկի Պետերբուրգի Միջազգային առևտրային բանկի տնօրեն Խորհրդի անդամ
Ի. Ռադին Պետերբուրգի Միջազգային առևտրային բանկի Պարիզի մասնաճյուղի տնօրեն Խորհրդի անդամ
Ա. Դավիդով Պետերբուրգի մասնավոր առևտրային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Վիկոնտ դե-Բրետել Պետերբուրգի մասնավոր առևտրային բանկի վարչության անդամ Խորհրդի անդամ
Մ. Սոլովեյչիկ Սիբիրյան առևտրային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Յու. Ուտին Պետերբուրգի Հաշվառու և վարկային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Ա. Ռաֆալովիչ Արտաքին առևտրային բանկի վարչության նախագահ Խորհրդի անդամ
Ի. Կոն Ռուսական առևտրաարդյունաբերական բանկի տնօրեն-կառավարիչ Խորհրդի անդամ
սըր Նիչբոլդ Ռուս-Ասիական բանկի Լոնդոնի մասնաճյուղի տնօրեն Խորհրդի անդամ
Ն.Գլազբերգ «Նևտ» ընկերության վարչության նախագահ Խորհրդի անդամ
Վիկոնտ Կարրիկ Անգլիայի խորհրդարանի անդամ Խորհրդի անդամ
 

Միավորումը գնեց մի շարք խոշոր նավթային ընկերություններ, որոնց թվում էին.

  • Մանթաշյանց և Կո
  • Գ. Մ. Լիանոզով և որդիներ
  • Միրզոև եղբայրներ և Կո
  • Ա. Ս. Մելիքով և Կո
  • Shikhovo (ղեկավարները՝ Ա. Ծատուրյան, Գ. Ծովիանյան, Կ. և Դ. Բիխովսկի, Լ. Լեյտես
  • Ի. Ե. Պիտոև և Կո
  • Կրասիլնիկով եղբայրներ
  • Արամազդ
  • Մոսկվա-Կովկաս նավթային ընկերություն
  • Կասպից ընկերակցություն
  • Ռուսական նավթային ընկերություն
  • Ափշերոնյան նավթային ընկերություն,

և այլն։ Շատ շուտով «Օյլը» դարձավ աշխարհում մեծությամբ երրորդ ընկերությունը[4]։

Ընկերությունը աշխատում էր մեծագույն շահույթով։ Այսպես Միրզոյան եղբայրների կապիտալիզացիան 2,1 միլիոն ռուբլուց 1915 թ. հասավ 3,21 միլիոնի, «Կասպից ընկերակցությանը»` 1,5 միլիոնից 10 միլիոնի և այլն։ 1913 թվականին «Լիանոսյան և Որդիներ» ընկերությունը իր բաժնետերերին վճարել է 18% շահույթ[4]

Մինչև 1914 թվականը կազմակերպության կապիտալը կազմում էր շուրջ 120 միլիոն ռուբլի նավթով։ Գնելով զգալի ակցիաների քանակ Բերլինյան ֆոնդային բորսայում՝ «Օյլը» փորձ կատարեց իր կազմի մեջ առնել նաև «Բրանոբել» ընկերությունը՝ մեկ այլ նավթային հսկա, որը գործում էր Բաքվի շուկայում ու պատկանում էր Նոբել եղբայրներին։

Եվրոպական մի շարք երկրներում Լիանոսյանը նույնպես բացեց կազմակերպություններ, որոնք ծառայում էին որպես իրենց արտադրված նավթի ներկրող այդ երկրներ։ Այսպես Մեծ Բրիտանիայում բացվեց «British Lianosoff Wite Oil Company» ընկերությունը, Ֆրանսիայում՝ «La Lianosoff Français», իսկ Գերմանիայում՝ «Deutsche Lianozoff Mineralöl Import Act.Ges», որի հիմնադիր կապիտալը կազմեց 1 միլիոն գերմանական մարկ։ Նպատակին հասնելու համար Լիանոսյանը ներգրավեց եվրոպական խոշոր խաղացողների. «Օ. Ա. Ռոզենբերգ և ընկ.» (Փարիզ), «Լ.Դրեյֆուս և ընկ.» (Փարիզ), Բ. Մարգուլիեսի (Բրյուսել) բանկերը[4]։

«Ստեփան Լիանոզով» ջերմանավ

խմբագրել

1912 թվականի հոկտեմբերի 16-ին Գ. Մ. Լիանոզով և որդիներ ընկերությունը ստորագրում է պայմանագիր Նիկոլաևի գործարանների ու նավաշիրանների միության հետ կառուցելու երկվինտային, երկմմատույց դիզելային նավթային ու կերոսինային ջերմանավ-տանկեր, որի տարողունակությունը պետք է կազմեր 8000 տոննա։ Նավին նախատեսվում էր տալ «Ստեփան Լիանոզով» անվանումը։ Ջերմանավը նախատեսվում էր օգտագործել նավթամթերը արևմտյան Եվրոպա տեղափոխելու համար։ Նավի նախագիծը գնվել էր գերմանացի նշանավոր գործարար Կրուպպի ընկերությունից։ Նախագծի բյուջեն կազմել է 1 440 000 ռուբլի։ Շինարարությունը մեկնարկել է 1913 թվականի հոկտեմբերի 27-ին ու պետք է հանձնվել 14 ամսից 1915 թվականի հունվարի 1-ին։ Սակայն սկսված պատերազմը հետաձգեց շինարարությունը, ու նավը հանձնում են մոտ երկու ամիս ուշ՝ մարտի 7-ին[6]։

Ծովային նախարարությունը նման նավի ակռուցման մասին սկսում է բանակցությունները այն գնելու նպատակով։ Կառուցող ընկերությունը պայմանավորվում է նավը վաճառել, իսկ Լիանոսյաններին առաջարկում են հետ վճարել գումարները, ինչպես նաև տոկոս՝ տարեկան 6% ու տուժավճար 125 000 ռուբլի ծավալով։ Լիանոսյանները ոչինչ չէին կորցնում՝ հաշվի առնելով, որ պատերազմական իրավիճակի արդյունքում Բոսֆորի նեղուցը փակ էր Թուրքական իշխանությունների կողմից[6]։

Շոգենավը գործարկվում է «Բաքու» անվանումով, իսկ Սպիտակների պարտությունից հետո տեղափոխվում է Ֆրանսիա ու ստանում «LOIRE» անվանումը։ 1947 թվականի ապրիլի 22-ին այն վաճառում են որպես ջարդման ենթակա[6]։

Առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել

Նույնիսկ 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո միջազգային 16 խոշորագույն ֆինանսական սինդիկատներից 10-ը ռուսական նավթարդյունաբերությունում ունեին հսկայական գումարի՝ 363,56 միլիոն ռուբլու բաժնետոմսեր՝ շնորհիվ «Օյլ» ընկերության։ «Օյլի» բաժնետոմսերը նույն թվականին վաճառվում էին Փարիզի, Լոնդոնի, Ամստերդամի, Բրյուսելի և, անշուշտ, Պետերբուրգի սակարաններում։ Լիանոսյանի «Օյլ»-ը դարձավ աշխարհի երրորդ խոշորագույն նավթարտադրող ընկերությունը՝ Ռոքֆելլերների «Ստանդարտ Օյլ»-ից ու Դետերդինքի «Ռոյալ Դաչ Շել»-ից հետո։

1915 թվականին Բաքվում արտադրվեց շուրջ 571,4 միլիոն փութ նավթ[4]։

Ընկերության անուն Ենթակա կազմակերպություն Արտադրված նավթի ծավալ
Ռուսական գլխավոր նավթային միություն 114,4 միլիոն փութ
Ա. Հ. Մանթաշյանց և Կո 15,2 միլիոն փութ
Կասպից ընկերակցություն 14,6 միլիոն փութ
Գ. Մ. Լիանոսյան և որդիներ 12,8 միլիոն փութ
Միրզոյան եղբայրներ 8,1 միլիոն փութ
Հ. Մ. Տեր-Հակոբյան 6 միլիոն փութ
Արամազդ 4,9 միլիոն փութ
Ե. Գ. Փիթոյան 2,7 միլիոն փութ
Սյունիք 0,8 միլիոն փութ
Ռոյալ Դաչ Շել 91,8 միլիոն փութ
Նոբել եղբայրներ 79,7 միլիոն փութ
11 ընկերություն (մեծ մասը հայկական) 113,3 միլիոն փութ

Մինչև 1916 թվականը Նոբելները իրենց հերթին գնեցին «Օյլի» բաժնետոմսերի մի մասը[7]։

Յուդենիչի Հյուսիս-արևմտյան կառավարությունը

խմբագրել

1917 թվականի հեղափոխությունների արդյունքում Բաքվի արդյունաբերողները կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը։ Ի տարբերություն շատ այլ գործարարների Ստեփան Լիանոսյանը ակտիվ կերպով ներգրավվել է քաղաքացիական պատերազմական գործունեության մեջ։ Ֆինլանդիա արտագաղթելուց հետո՝ 1919 թվականի մայիսի 24-ին նա վերադառնում է ու մասնակցում Ռևելում տեղի ունեցած Քաղաքացիական խորհրդակցության նիստին, որը կազմակերպվել էր Սպիտակ շարժման ղեկավարների կողմից։ Խորհուրդը որոշում է կայացնում ստեղծել Հյուսիս-Արևմտյան Հանրապետություն։ Նիստին մասնակցել են բազմաթիվ քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ ու ռազմական գործիչներ։

Ինչպես գրում էր Վ. Գորնը իր գրքում[8].

Իր կեցվածքով առանձնանում էր Ս. Գ. Լիանոզովը, որը Խորհրդակցությունում զբաղվում էր ֆինանսական գործերով։ Նա ամենևին չէր շփվում քաղաքականությանը` իր ամբողջ գործունեությունը կենտրոնացնելով բանակի համար ֆինանսներ հայթայթելու վրա, եթե իհարկե այդ ժամանակվա անհուսալի իրավիճակում առհասարակ հնարավոր էր որևէ բան հայթայթել։

Նիստը անցկացվում էր Բրիտանիայի առաքելության ղեկավար գեներալ Մարշի հսկողության ներքո ու Արմատական կուսակցության հիմնադիր Մ. Մարգուլիեսի պնդելու արդյունքում կառավարության ղեկավար է որոշվում հաստատել Ստեփան Լիանոզյանին։ Վերջինս կազմեց Հյուսիս-Արևմտյան կառավարության կազմը։ Ամենից առաջ, չնայած բուռն ընդդիմությանը, նա պնդեց, որ ռազմական նախարար և զինված ուժերի գլխավոր հրամանատար դառնա գեներալ Նիկոլայ Յուդենիչը, այլապես Ալեքսանդր Կոլչակը կհրաժարվեր ֆինանսական աջակցություն ցույց տալ։

Օգոստոսի 10-ին Լիանոսյանը ներկայացրեց իր կառավարության կազմը.

Անուն Պաշտոն
Ստեփան Լիանոսյան Վարչապետ, Ֆինանսների նախարար, Արտաքին գործերի նախարար
Նիկոլայ Յուդենիչ Ռազմական նախարար
Իլյա Եվսեև Մշակույթի նախարար, Ներքին գործերի նախարար
Մանուիլ Մարգուլիես Առևտրի ու մատակարարման նախարար, առողջապահության նախարար
Եվգենի Կեդրին Արդարադատության նախարար
Ֆ. Էյշինսկի Պարենի նախարար
Վ. Գորն Պետական վերահսկիչ
Ֆ. Էրն Լուսավորության նախարար
Պյոտր Բոգդանով Հողագործության նախարար
Ա. Պեշկով Փոստի և հեռագրատների նախարար

Լիանոսյանի մասին Վ. Գորնը իր գրքում գրում է[4].

Կետաձկան նշույլ իսկ չուներ, բարձրակիրթ, եվրոպական փայլով մարդ էր, որը գործնական հարաբերություններում իր հազվագյուտ նրբանկատությամբ և հակառակորդի հանդեպ հանդուրժողականությամբ համակրանք էր առաջացնում։ ...Վարչապետի պաշտոնում Լիանոսյանին բոլորը համարում էին միանգամայն հարմար` որոշակիորեն առաջադեմ է, հռչակագրի կողմնակից է, հիանալի կերպով կարողանում է պահպանել և իրականացնել նախարարների խորհրդի ընդհանուր միտումները և այդ փափկանկատ պաշտոնի համար ունի անհրաժեշտ անձնական նրբանկատություն։ Հետագայում նա հրաշալի արդարացրեց այդ կարծիքը և գեներալներից բացի Կառավարության կազմում չհայտնվեց գեթ մեկը, ով բաժանվելով Լիանոսյանից` կարողանար որևէ հարցում կշտամբել նրան որպես վարչապետի ու գործընկերոջ

Իր առաջին որոշումով օգոստոսի 11-ին կառավարությունը ճանաչեց Էստոնիայի անկախությունը, սեպտեմբերի 3-ին՝ Լատվիայի ու սեպտեմբերի 23-ին՝ Ֆինլանդիայի անկախությունը։

 
Գեներալ Նիկոլայ Յուդենիչը և գեներալ Ալեքսանդր Ռոդզյանկոն Հյուսիս-արևմտյան հանրապետության բանակի սպայական կազմի հետ
 
Հյուսիս-Արևմտյան Հանրապետության թղթադրամները՝ գեներալ Յուդենիչի ու Ստեփան Լիանոսյանի ստերագրություններով

1919 թվականի օգոստոսի 24-ին հրապարակվում է կառավարության որոշումը հրապարակելու պետական դրամային միավոր։ Սեպտեմբերին Հյուսիս-Արևմտյան Հանրապետության ռուբլին լույս է տեսնում։ Դիմելով Անգլիական Բանկին Լիանոսյանը ստանում է 400 հազար ֆունտ ստերլինգի երաշխավորված վճարման պաշտոնական երաշխիք։ Իր հերթին նախնական բանակցությունների ընթացքում հուլիսի 24-ի հեռագրող գեներալ Յուդենիչը փոխանցում է Շվեդիայում հանրապետության ներկայացուցիչ Գիլկևիչին իր խնդրանքը առավելագույն կարճ ժամանակահատվածում սկսել թղթադրամների տպագրությունը ու որ տպագրության ողջ ֆինանսական պատասխանատվությունը Յուդենիչը վերցնում է իր վրա։ Հունիսի 4-ի հեռագրի մեջ Լիանոսյանը նշում է 75 միլիոն ռուբլի տպելու անհրաժեշտությունը։ Թերթերը հրապարակել են 350 միլիոն ռուբլի թիվը, սակայն ի վերջո կատարվել է 1,2 միլիարդ տպագրելու պատվեր։ Որպես տպագրող կազմակերպություն ընտրվում է «Սվերիգես Լիտոգրաֆիսկա Տրյուկերիեր» շվեդական ընկերությունը։ Թղթադրամների արտաքին տեսքը ձևավորում է գնդապետ Ն. Շևելյովը։ Տպագրվում են տարբեր արժողությամբ թղթադրամներ՝ 0,25, 0,50, 1, 3, 5, 10, 25, 100, 500, 1000։ Ընդհանուր քանակը 16,4 միլիոն հատ։ Ռուբլու կայունությունը պահպանելու նպատակով սեպտեմբերի 14-ին Ստեփան Լիանոսյանը ստորագրում է #18 որոշումը, համաձայն որի արգելվում էր երկրից ոսկու, արծաթի ու թանկարժեք ունեցվածքի արտահանումը[9]։

Հելսինգֆորսում Լիանոզյանը տպում է 4 միլիոն ռուբլի։ Թղթադրամի վրա նշվել է Յուդենիչի ու Լիանոսյանի ստորագրությունը։

1919 թվականի հոկտեմբերին Լիանոսյանը ու Մարգուլիեսը մեկնում են Հելսինգֆորս՝ բանակցելու Ֆինլանդիայի խորհրդարանի ազդեցիկ անդամների հետ բանակցելու, որպեսզի ստանան Ֆինլանդիայի բանակի աջակցությունը քաղաքացիական պատերազմում։ Բանակցությունները ոչինչի չբերեցին, քանի որ ադմիրալ Ալեքսանդր Կոլչակը հրաժարվում էր ճանաչել Ֆինլանդիայի անկախությունը[10]։

Անհամաձայնությունը ռազմական գործիչների միջև շարունակվում էր ամիսներ շարունակ։ Այսպես Պետրոգրադի ուղղությամբ գեներալ Յուդենիչի ղեկավարած հարձակմանը զուգահեռ Հյուսիս-արևմտյան կառավարության մեկ այլ հրամանատար գեներալ Բերմոնտ-Ավալովը հարձակում է կատարում Ռիգայի ուղղությամբ։ 1919 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Լիանոսյանը հրապարակում է կոչ Բերմոնտ-Ավալովին ենթարկվելու կառավարությանը ու միանալու Յուդենիչի հարձակմանը դեպի Պետրոգրադ ընդդեմ Կարմիր բանակի[11]։

Յուդենիչի Պետրոգրադյան անհաջող ռազմական հարձակման արդյունքում կառավարությունը ինքնալուծարվում է 1919 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ Լիանոսյանը տեղափոխվում է Փարիզ։

Կադետական կուսակցության ղեկավարների մեկը՝ Ի. Գեսսենը նոյեմբերին զեկուցում էր Ս. Սազոնովին[9].

Լիանոզովի ու Մարգուլիեսի համար դիմել են ստանալու Պարիզի վիզա։ Քարտաշևի հետ զրույցում փորձելով պարզել՝ ինչ սպասել հիմա, ես եկել եմ եզրակացության, որ կառավարությունը համարվում է վերացված, մանավանդ որ այն հայտնվել է անելանելի ֆինանսական իրավիճակում, նրա փողերը չեն ընդունվում, ու դրա պատճառով, մասնավորապես, զինվորները մնում են առանց աշխատավարձ։

Կինոարտադրություն

խմբագրել

1914 թվականի գարնանը Ստեփան Լիանոսյանը Մանթաշյանց եղբայրների հետ կատարում է խոշոր ներդրում «Բիոխրոմ» ընկերության մեջ, որը հիմնել էր Սերգեյ Պրոկուդին-Գորսկին։ Նրանք գնում են Պորոկուդին-Գորսկու բոլոր պատենտները Ռուսաստանում ու մի քանիսը Մեծ Բրիտանիայում։ Որոշվում է Ռուսաստանի հարավում կառուցել կինոպավիլիոն, որտեղ հնարավոր կլինի նկարահանել ֆիլմեր։ Գործի մեջ են ներգրավված մեծ ու հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ֆեոդոր Շալյապինը ու Մարիա Անդրեևան։ Գրասենյակը տեղակայվում է Լիլաննոսյանների Մոսկվայի առանձնատներից մեկում՝ Գնեզդիկովսկի նրբանցքում, որտեղ հեղափոխությունից հետո տեղակայվում է Կինեմատոգրաֆի նախարարությունից, իսկ այնուհետև Կինեմատոգրաֆիստների միությունը։ Այդ օրերին Մարիա Անդրեևան նամակով գրում է Մաքսիմ Գորկուն[12].

Այժմ գումար ենք հայթայթում, նախնական պետք է շուրջ 20 հազար՝ վճարելու նոտարին մեր պայմանագրի համար, ընդհանուր պայմանագրի համար ու որպեսզի առաջին մուծումն անենք Լիանոզովին։ Այդ 20 հազարը մենք իսկույն հետ կվերցնենք այն 90 հազարից ու մեզ տալիս է Բիոխրոմը ... Ինչպես տեսնում ես մեծ գործ է ծավալված։ Եթե այն հաջողվի, շրջանային կինոկենտրոնների մի ողջ ցանց կստեղծվի, ու ոչ միայն Մոսկվայում, այլ շատ այլ վայրերում։

Մոսկվայի Պետրովսկի այգում նկարում են իրենց պատվերով կառուցած ապակե պավիլիոնում կենցաղային, սիրային ու քրեական ոճի ֆիլմեր՝ «Առանց ելքի», «Վրեժի աստվածը», «Կյանքի հավերժ հեքիաթը»։ Նկարահանումները շարունակվում են մինչև 1918 թվականը, երբ պավիլիոնը հրդեհվում է[1]։

1925 թվականին նա աշխատել է որպես կինո պրոդյուսեր ու որոշ ժամանակ այս գործը եղել է Լիանոսյանի հիմնական եկամուտի աղբյուրը[1]։

Կյանքը Ֆրանսիայում ու մահ

խմբագրել

1920 թվականին Փարիզում Պ. Ռյաբուշկինսկու, Գ. Լ. Նոբելի, Ն. Խ. Դենիսովի, Պողոս ու Աբրահամ Ղուկասյանների հետ միասին հիմնում է Ռուսական առևտրա-արդյունաբերական ու ֆինանսական միություն (ՏորգՊրոմ), որը զբաղվում էր ռուսաստանցի գործարարների շահերի պաշտպանությամբ Ֆրանսիայում։ 1926 թվականին հանդիսացել է Ֆրանսիայի ներկայացուցիչը Ռուսական արտասահմանյան համաժողովում Ֆրանսիայում։ Միավորման նախագահության կազմում էին Ն. Դենիսովը, Լ. Մանթաշյանցը, Աբրահամ Ղուկասյանը, Ստեփան Լիանոսյանը, Գ. Նոբելը և այլք։ Միավորումը 1925 - 1940 թթ.-ին տպագրում էր պաշտոնական թերթ՝ «Վերածնունդ» անվանումով[2]։

Ըստ տարածված լուրերի՝ Ստեփան Լիանոսյանը մասնակցում էր Ռուսաստանից սև խավիարի, գեղանկարների ու անտիկվարիատի արտահանմանը ու վա-առքին Եվրոպայում։ Ըստ խոսակցությունների ապրանքները վաճառվում էին Նիկոլայ Ռյաբուշկինսկու խանութում։ Խավիարը Էնզելիից Բաքվով ու Բաթումիով տեղափոխվում էր Եվրոպա։ Սովետական Միությունը ուներ արտարժույթի կարիք, ու նման գործարքները օգնում էին դրա լրացմանը։ Արտահանման վերահսկողն էր Լավրենտի Բերիան[1]։

Մահացել է 1949 կամ 1951[1] թվականի օգոստոսի 10-ին Փարիզում։ Թաղված է Փարիզի Պասսի գերեզմանատանը։

Ստեփան Լիանոսյանը ուներ մեկ որդի՝ Նիկոլայ անունով[1]։

Լիանոսյանների տոհմածառը

խմբագրել


 
{{{Մարտին Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
{{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}}{{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}}{{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}}{{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
{{{Նիկոլայ Լիանոսյան}}}{{{Վլադիմիր Լիանոսյան}}}
 

Անդամակցությունը մասսոնական օթյակներին

խմբագրել

Ստեփան Լիանոսյանը, ինչպես նաև իր ժամանակաշրջանում բազմաթիվ ազդեցիկ այրեր, հանդիսացել է մի շարք մասսոնական օթյակների անդամ։ Նա հիմնել է «Հերմես» մասսոնական օթյակը, որը գործել է 1924-1931 թթ., հանդիսացել է հիմնադիր ու պատվավոր անդամ «Յուպիտեր» օթյակի (1924 - 1927 թթ.) ու հանդիսացել է «Լոտոս» օթյակի անդամ (1935 թվականից) ու պատվավոր վարպետ (1938 - 1946 թթ.)[2]։

Նա նաև եղել է Ֆրանսիայի Մեծագույն «Աստրեա #500» օթկաի անդամ[13], իսկ 1935 թվականից օթյակի ղեկավար կազմի անդամ՝ անցնելով 15-ից 18-րդ աստիճանները։ Պուտիլովի ու Կանդաուրովի ներկայացմամբ 1922 թվականի նոյեմբերի 11-ին բարձրացվել է երկրորդ, իսկ 1923 թվականի մայիսի 26-ին՝ երրորդ աստիճանի։ Կյանքի վերջին օրերին նրանց շնորհվել է «Ռուսական հատուկ խորհուրդ» օթյակի 33-րդ աստիճան[14]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ու Փարիզի օկուպացիայի արդյունքում մասսոնական խոշորագույն օթյակները կորցնում են իրենց ունեցվածքը ու ազդեցությունը։ Այս օրերին Լիանոսյանը իր տանը Պասսի թաղամասում ժամանակ առ ժամանակ, անկախ հնարավոր վտանգի, կազմակերպում էր Աստրեա օթյակի հավաքները։ Դրա համար իսկ նրան մի քանի անգամ հարցաքննել են հատուկ ծառայությունները, սակայն Լիանոսյանի հանգստությունը ու պարզ պատասխանները շուտով ստիպել են դադարել հետևել նրան[15]։

Պատկերասրահ

խմբագրել

Լիանոսյանը գեղարվեստական գրականության մեջ

խմբագրել

Ստեփան Լիանոսյանը Ալեքսեյ Տոլստոյի «Էմիգրանտներ» վեպի գլխավոր կերպարներից մեկն է։ Տոլստոյը Լիանոսյանի մասին գրում է.

Նա փոքր հոգնատանջ մարդ էր չորացած արտի խոտի գույնի կարճ մորուքով ու մանրակրկին սանրած նոսր մազերով։

Հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Лианозовы. Короли серого и черного золота». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 OurBaku - Лианозов Степан Георгиевич - нефтепромышленник(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Незабытые могилы. Российское зарубежье: некрологи 1917—1997 в 6 томах. Том 4. Л - М.: «Пашков дом», 1999. — С. 145.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ԽԱՉԱՏՈւՐ ԴԱԴԱՅԱՆ - ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈւՆ (1850-ական թթ. - 1920 թ.), Երևան 2006, ISBN 99941-961-6-2
  5. 1 В.Зив, Иностранные капиталы в русской нефтяной промышленности, Пгр., 1916г., стр. 53.
  6. 6,0 6,1 6,2 «Приключения теплохода - танкера - транспорта "Баку"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Tolf, Robert (1976): The Russian Rockefellers, Stanford, p. 188-190. ISBN 0-8179-6581-5
  8. В.Горн, Гражданская война в Северо-Западной России (Юденич под Петроградом. Из бе- лых мемуаров, Л., 1927г., стр. 61)
  9. 9,0 9,1 РУБЛИ И ВАЛЮТА ГЕНЕРАЛА ЮДЕНИЧА. (М.В. Владимирский)(չաշխատող հղում)
  10. Корнатовский Н. А. Борьба за Красный Петроград. - Москва: АСТ, 2004. — 606 с. — (Военно-историческая библиотека) ISBN 5-17-022759-0
  11. Борьба за независимость Латвии 1918 - 1921
  12. «Усадьба Кондиковых - Орловых - Г.М. Лианозова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. ПАРИЖ. КАПИТУЛ АСТРЕЯ
  14. ПАРИЖ. РУССКИЙ ОСОБЫЙ СОВЕТ 33-Й СТ.
  15. Георгий Орлов - ГАЛЕРЕЯ МАСОНСКИХ ПОРТРЕТОВ