Գևորգ Մուրադյան

հայ դիրիժոր

Գևորգ Մուրադյան (1947, մարտի 1, Երևան), հայ դիրիժոր։ Արցախի վաստակավոր արտիստ (2009)[1]։

Գևորգ Մուրադյան
Ծնվել էմարտի 1, 1947 (73 տարեկան)
Երևան Հայաստան Հայաստան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

ԿենսագրությունԽմբագրել

Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, 1986-1987 թվականներին կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991 թվականին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004 թվականին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[2]։

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի Ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից։ Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Պարսկաստանում և Խորհրդային միության քաղաքներում։ 2012 թվականին նրա ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում, 2013 թվականին՝ Մոսկվայում, 2015 թվականին՝ ԱՄՆ Լոս Անջելես և Բոստոն քաղաքներում[3][4]:

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր, Մոսկվա, 1983
  • Արցախի վաստակավոր արտիստ, 2009[1]

ԾանոթագրություններԽմբագրել