Գևորգ Խանաղյան
Գևորգ Նիկոլայի Խանաղյան (օգոստոսի 14, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2003, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գրաֆիկ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985): ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։
Գևորգ Խանաղյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1924 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 13, 2003 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1942) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԳևորգ Խանաղյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։ 1942 թվականին, կիսատ թողնելով ուսումը Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, մեկնել է բանակ, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1939-1945)։
1942 թվականին զինվորական պատրաստություն ստացել է Բույնակ քաղաքի ռազմահետևակային ուսումնարանում։ 1943 թվականի օգոստոսին Գևորգի ջոկատը դուրս է եկել մարտադաշտ՝ Միուս գետի ափին։ 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի 24-րդ գունդը ընկել է հրետանային կրակի տակ։ Գևորգը ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է գունդ, մարտնչել Անդրկարպատներում, Ուկրաինայում, Լեհաստանում ու Չեխոսլովակիայում՝ արժանացել է Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայությունների համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալների։ 1944 թվականին Գևորգը ընդունվել է կուսակցության շարքերը (անդամության թեկնածու)։ Խանաղյանը բանակից զորացրվել է 1947 թվականի մարտին[1]։
1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[2]։ Մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ 1959 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղարվեստի կոմբինատի գեղարվեստական խորհրդի անդամ։ 1970 թվականին ցուցադրվել է արտասահմանյան ցուցահանդեսներում, Դամասկոսում, Գերմանիայում, Լեհաստանում և այլ երկրներում[3]։
Ստեղծագործել է հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում։
- Նար-Դոսի «Ինչպես բժշկեցին», 1959
- Ստեփան Զորյանի «Պատմվածքներ», 1961
Երփնագիր գործեր՝
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղարվեստի կոմբինատի գեղարվեստական խորհրդի անդամ
Պարգևներ
խմբագրել- Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Խանաղյան». zarkfoundation.com.
- ↑ Գևորգ Խանաղյանի «Սպասում» կտավը ՀԱՊ-ում
- ↑ «Խանաղյան Գևորգ Նիկոլայի | Օրհնված առավոտ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.