Մարտին Միքայելյան (արվեստաբան)

հայ արվեստագետ, նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտին Միքայելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարտին Կարապետի Միքայելյան (մարտի 7, 1943(1943-03-07), Մեծ Գոնդուրա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, նկարիչ։

Մարտին Միքայելյան
Մարտին Կարապետի Միքայելյան
Ծնվել է1943, մարտի 7
ԾննդավայրՄեծ Գոնդուրա, Սամցխե-Ջավախք, Վրաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունարվեստագետ և նկարիչ
Մարտին Միքայելյան Վիքիդարանում
 Martin Mikayelyan (art critic) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Մարտին Միքայելյանը Արամե պատկերասրահում

1959 թվականին ավարտել է Մեծ Գոնդուրայի միջնակարգ դպրոցը, 1965 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը։ 1965 թվականին աշխատել է Վայքի «Ջերմուկ» թերթի բաժնի վարիչ։ 1965-1966 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի էքսկուրսավար, 1967-1970 թվականներին՝ Մարտիրոս Սարյան թանգարանի գիտաշխատող, 1970-1972 թվականներին՝ Հայկական հեռուստատեսության արվեստի խմբագրության խմբագիր, 1972-1977 թվականներին «Հայրենիքի ձայն» թերթի մշակույթի բաժնի խմբագիր, Հայկական հանրագիտարանի ավագ գիտխմբագիր։ 1976 թվականից անդամակցել է Հայաստանի նկարիչների միությանը։ 1979-1987 թվականներին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղար, հայկական արվեստի բաժնի վարիչ, 1988-1990 թվականներին՝ «Սովետական արվեստ» ամսագրի կերպարվեստի և ճարտարապետության բաժնի վարիչ, 1990-1993 թվականներին` «Գեղարվեստ» թերթի խմբագիր, 1993-2000 թվականներին` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, 2000 թվականից՝ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանի տնօրեն։ Դասավանդել է Գեղարվեստի պետական ակադեմիայում, «Հայբուսակ»համալսարանում, կարդացել է բազմաթիվ դասախոսություններ, զեկուցումներ։ Հայ և օտար նկարիչներին նվիրված բազմաթիվ հոդվածների, հեռուստատեսային հաղորդումների հեղինակ է։

Աշխատանքները գտնվում են Երևանի, Մոսկվայի, Բոստոնի, Դենվերի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Մարտին Միքայելյանի գեղանկարչության ուսուցիչը եղել է ռուսական ակադեմիզմի ոգով դաստիարակված հայտնի թատերական նկարիչ Կարո Մինասյանը։ Ակադեմիզմն ու ռուսական ռեալիզմը 1960-ականներին խորհրդային կերպարվեստի գլխավոր ուղղություններն էին դեռևս։ Սակայն նշանավոր արվեստաբան Ռուբեն Դրամբյանի շնորհիվ ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում արդեն ցուցադրվում էին Մարտիրոս Սարյանի 1900-1910-ական թվականների ազատ, 20-րդ դարասկզբին համբավ վայելող հորինվածքները։ 1962 թվականին Երևանում բացվել էր «Ամերիկյան գրաֆիկա» մեծածավալ ցուցահանդեսը, իսկ Երևանի թերթի կրպակներում ազատորեն վաճառվում էր գրականության, թատրոնի, կերպարվեստի նորագույն խմորումներն անուղղակիորեն քարոզող «Польша» ամսագիրը։ Այս իրողությունների, նաև Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի հետ շփումների ու մտերմության շնորհիվ Մարտին Միքայելյանն իր համակուրսեցի Վիգեն Թադևոսյանի, Վիգեն Ղազարյանի նաև Մկրտիչ Քամալյանի աշակերտների (մասնավորապես Ալեք Կարապետյանի, բանաստեղծ Լևոն (Լեյֆիկ) Զաքարյանի) շրջապատում զգում և քարոզում էին արվեստի ազատության կարևորությունը[1]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Գեղանկարչական աշխատանքներով մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների։

  • 1972 թվականին Գավառի պետական թատրոնում ձևավորել է Ալեքսանդր Օստորվսկու «Не все коту масленица» պիեսի ներկայացումը
  • «Քաղաք» և «Կրկես» նկարներով մասնակցել է 1995 թվականին Փարիզում բացված «L’ Armenie a’ Drouot»ցուցահանդեսին
  • 2012 թվականին Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես

Գրքեր, ալբոմներ

խմբագրել

Հեղինակ է գրքերի և ալբոմների։ Հրապարակվել են ՝

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայաստան Հանրապետություն 29 մայիսի 2012 թ. Վանիկ Սանթրյան . Ջավախքի կարոտները երևանյան ցուցասրահներում։
  • Ազգ 31 մայիսի 2012 թ. Մելանյա Բադալյան. Երկրորդ կյանքի անհրաժեշտությունը։
  • Գրական թերթ 1 հունիսի 2012 թ. Ալիս Հովհաննիսյան . Արվեստագետի նորագյուտ ակնթարթները։
  • Эфир 19 июля , 2012 г., Марина Аргутян Кист и слово.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Զրույց արվեստաբան Մարտին Միքայելյանի հետ
  2. 2,0 2,1 Միքայելյան, Մարտին Կարապետի; Մարկոսյան, Օ Ա; Սահակյան, Մ Վ; Թովմասյան, Ն Մ; Գասպարյան, Ջանիկ Երեմի, eds. (1985). Գևորգ Բաշինջաղյան։ Ալբոմ = Геворк Башинджагян = Gevorg Bashinjaghian. Երևան: Սովետական գրող.
  3. Միքայելյան, Մարտին Կարապետի, ed. (2001). Հաղթանակ Շահումյան։ Նկարների ալբոմ. Երևան: Ա. հ.
  4. Միքայելյան, Մարտին Կարապետի; Քոչար, Անդրանիկ Մելիքի; Քոչար, Վահան (2002). Գեղամյան, Սեյրանուհի Հայկազի (ed.). Գույն, նշան, գիր։ Էսսեներ և մտորումներ. Երևան: Գրաբեր. ISBN 978-99930-879-4-6.
  5. Միքայելյան, Մարտին Կարապետի; Միքայելյան, Մարտին Կարապետի (2003). Ղազարյան, Վիգեն Հովհաննեսի (ed.). Վարդգես Սուրենյանց =: Вардгес Суренянц = Vardges Sourenyants. Երևան: Անահիտ.

Արտաքին հղումներ

խմբագրել