Գևորգ Երվանդի Բաղդասարյան (հունվարի 26, 1936(1936-01-26), Հաջի-Խալիլ, Հայաստան), մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994)[1], թղթակից անդամ (1990)[1], ՀՀ գիտության վաստակավոր գործիչ[1]։

Գևորգ Երվանդի Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 26, 1936 (87 տարեկան)
Հայաստան Հայաստան Ծաղկահովիտ, Արագածոտնի մարզ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունմեխանիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
ՀՊՄՀ
Գործունեության ոլորտanalytical mechanics?
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և տեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Կենսագրություն Խմբագրել

1958 թվականին ավարտել Է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1958-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1964-1979 թվականներին` առաջատար գիտաշխատող, 1978-1998 թվականներին` մագնիսաառաձգականության բաժնի վարիչ, 1978-1979 թվականներին` ինստիտուտի տնօրեն, 1988-2001 թվականներին` ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1992-1994 թվականներին` կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1994-1998 թվականներին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1998-2002 թվականներին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007 թվականներին` ԵՊՀ ռեկտորի խորհրդական։ 2007 թվականից ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր է։ Ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ[2]։

Ռուսաստանի Դաշնության տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի արտասահմանյան անդամ է։

Գործունեություն Խմբագրել

Աշխատանքները վերաբերում են շերտավոր անիզոտրոպ սալերի և թաղանթների ոչ գծային ստիպողական պարամետրական և ֆլատերային տատանումների հետազոտմանը։ Կառուցել է հաղորդիչ բարակ մարմինների մագնիսաառաձգական տեսություն, մշակել պիեզոմագնիս միջավայրերում մագնիսաձայնային ալիքների տարածման տեսական հիմքերը[3][4]։

Պարգևներ Խմբագրել

Երկեր Խմբագրել

  • Колебания и устойчивость магнитоупругих систем.- Ереван: ЕГУ, Тигран Мец, 1999.- 440 с.[7] :

Ծանոթագրություններ Խմբագրել