Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը
«Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» հայ արձակագիր Գրիգի երկրորդ գիրքն է։ Հրատարակվել է 2019 թվականին, «Անտարես» հրատարակչության կողմից։
Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը | |
---|---|
Էջեր | 64 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Նկարազարդող | Արաքսյա Սարգսյան |
Կազմի հեղինակ | Արաքսյա Սարգսյան |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | ![]() |
Հրատարակիչ | «Անտարես» |
Հրատարակման տարեթիվ | 2019 |
Գրքի մասին Խմբագրել
Շփումներ, հանդիպումներ, դավադրություններ, հետապնդվողներ ու հետապնդողներ, առեղծվածներ ու բացահայտումներ, հիացում և նախանձ, հանցանք և պատիժ, մի խոսքով՝ մարդկային հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ, բայց.... կատուների քաղաքում։ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվը առաջին իսկ տողերից կկլանի իր սրընթաց գործողություններով և միաժամանակ թեթևություն կպարգևի անկրկնելի հումորով։