Գրիգոր Միքայելյան

հայ լեզվաբան, պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Միքայելյան (այլ կիրառումներ)

Գրիգոր Գաբրիելի Միքայելյան (1893[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 28, 1953(1953-10-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պատմաբան, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1949

Գրիգոր Միքայելյան
Ծնվել է1893[1]
Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 28, 1953(1953-10-28)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Ալմա մատերՀարավային դաշնային համալսարան (1922)[1] և Երևանի պետական համալսարան (1926)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1920-1922 թթ. սովորել է Դոնի Ռոստովի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, 1926 թվականին ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական (հասարակագիտական) ֆակուլտետի պատմագրական բաժինը։ Ընդհանուր և միջին դարերի պատմության դասընթացներ է կարդացել Երևանի բուհերում։ Եղել է ՀԽՍՀ արխիվային վարչության ավագ գիտաշխատող (1933-1938), Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի դեկան (1938), 1938-1944 թթ.` նույն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, 1944-1953 թթ.` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Արժեքավոր է Միքայելյանի «Կիլիկյան հայկական պետության պատմությունը» (1952, ռուսերեն[2]) մենագրությունը, որտեղ նա հանգամանորեն վերլուծել է Կիլիկյան Հայաստանի առաջացման ու անկման սոցիալ-քաղաքական պատճառները, բացահայտել նրա դերը Արևելքի և Արևմուտքի երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում[3]։

Գրականություն խմբագրել

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ հ. 3:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 625.
  2. Միքայելյան, Գրիգոր Գաբրիելի (1952). История Киликийского армянского государства. Институт истории АН АрмССР. Ереван: Изд-во АН АрмССР.(չաշխատող հղում)
  3. «Grigor Mikaelian (1893-1953)». data.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Միքայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 625