Արա Մինասյան (բժիշկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Միքայելի Մինասյան (1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ։ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։
Ծնվել է | 1955 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Կենսագրություն
խմբագրելԱրա Մինասյանը ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժ-կանխարգելիչ ֆակուլտետը։ 1980-1989 թվականներին աշխատել է գլխավոր բժշկի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր բժիշկ Էջմիածնի քաղաքային հիվանդանոցում։ 1989-1991 թվականներին եղել է Երևան քաղաքի առողջապահության վարչության պետը։ 1991 թվականին նշանակվել է «Շտապ օգնության» բժշկական կենտրոնի տնօրեն։ Արա Մինասյանի նախաձեռնությամբ 1994 թվականին հիմնվել է «Շտապ օգնության» և աղետների բժշկության ամբիոնը։ 1998 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ։ Այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենն է[2]։ Արա Մինասյանը հեղինակ է 2 մեթոդական ձեռնարկների, և հեղինակ և համահեղինակ՝ ավելի քան 115 գիտական աշխատանքների։
Վերապատրաստումներ
խմբագրել- Մոսկվայի Սեմաշկոյի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մասնագիտացված բժշկական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։
- 1992 թվականին ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում վերապատրաստվել է «Հիվանդանոցային կառավարում» և «Շտապ օգնություն» թեմաներով։
- 1994 թվականին ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի Սրտաբանության մասնագիտացված խորհրդի բազայի վրա պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։
- Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Սրտաբանության մասնագիտացված խորհրդի բազայի վրա պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։
Պարգևատրումներ
խմբագրել- Սուրբ Գևորգ Զորավարի անվան «Հանուն Խաղաղ Կովկասի» ոսկե մեդալ
- «Փառապանծ մարտիկ» մեդալ
- Հայաստանի Ճարտարապետների միության կողմից «Պատվո դիպլոմ»
- Վետերան մահապարտների միության կողմից «Արծիվ 30» շնորհակալագիր
- Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «2-րդ աստիճանի մեդալ» Հայրենիքին մատուցած ծառայությունների համար[3]
- «Անդրանիկ Օզանյանի անվան շքանշան» ՀՀ պաշտպանության նախարարության կողմից
- Նանսենի անվան շքանշան
- Առողջապահության Ազգային ինստիտուտի 50-ամյակի առթիվ՝ շքանշան երկարատև բարեխիղճ աշխատանքի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոն(չաշխատող հղում)
- ↑ http://doctors.am/hy/surb-grigor-lusavorich-medical-center Արխիվացված 2017-08-25 Wayback Machine Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազմապրոֆիլային բժշկական կենտրոն
- ↑ Արա Մինասյան. Այս պարգևն ամբողջ առողջապահական համակարգի վերաբերյալ հայ ժողովրդի գնահատականն է