Միքայել Մինասյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Արայի Մինասյան (հոկտեմբերի 1, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպանը Վատիկանում։
Միքայել Արայի Մինասյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկուսակցական |
---|---|
Կրթություն՝ | Տրիեստի համալսարան (2000) |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Գործունեություն՝ | Արտակարգ և լիազոր դեսպան |
Ազգություն | հայ |
Դավանանք | քրիստոնյա |
Ծննդյան օր | 1977 հոկտեմբերի 1 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Անուշ Մինասյան |
Կայք՝ | facebook.com/mikayel.minasyan.9 |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1977 թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում՝ բժիշկների և գիտնականների ընտանիքում։ Միքայել Մինասյանի դեսպանության շրջանում՝ 2015 թ. ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին։ Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»՝ Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին։ Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագից հետո Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին։ 2015 թ.-ի ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը, Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի։ 2016 թ-ի հունիսի 24-ին մեկնարկեց Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանը։ Սրբազան Քահանայապետն իր այցը կոչեց՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»։ Հունիսի 25-ին Ֆրանցիսկոս Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա պատարագ մատուցեց Գյումրիում։ Դեսպան Մինասյանը պատմել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կազմակերպչական աշխատանքների և խորհրդի մասին։ 2018 թ.-ի ապրիլի 4-ին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։
Կրթություն
խմբագրել- 1984-1993 թթ. Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։
- 1993-1996 թթ. Վենետիկի «Մուրատ-Ռաֆայելյան» վարժարան, Իտալիա
- 1996-2000 թթ. Գերազանցությամբ ավարտել է Իտալիայի Տրիեստեի համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժինը
- 2001-2004 թթ. Ասպիրանտուրա, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտ
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1999-2000 թթ. Տրիեստեի համալսարան, Գորիցիայի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին, Իտալիա Ծրագրի ղեկավար` ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետների համար մասնագիտական ուսուցում, կազմակերպված Իտալիայի ԱԳՆ հետ համատեղ
- 1999-2002 թթ. Եվրոպական խորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմ, Եվրոպական խորհրդարանի ԵՄ հարավային Կովկաս պատվիրակության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարան, Բրյուսել, Ստրասբուրգ ԵՄ Հարավային Կովկաս հարաբերությունների գծով խորհրդական
- 2000-2003 թթ. Հայաստանում Միջազգային Եվրոպական շարժման նախապատրաստական հանձնաժողով, Հայաստանում Եվրոպական շարժման հիմնադիր և տնօրեն
- 2005-2013 թթ. Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Հայաստանում
- 2007-2008 թթ. Հայաստանի Վարչապետի աշխատակազմ Վարչապետի ավագ օգնական
- 2008-2012 թթ. Հայաստանի Նախագահի աշխատակազմ Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
- 2013-2018 թթ․ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան
- 2014-2018 թթ․ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
- 2017-2018 թթ․ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
Դիվանագիտական ծառայությունը
խմբագրել- 2013 թ. մարտի 9-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 2013 թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում, Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)[2]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Արտակարգ և լիազոր դեսպան (2013)[3]։
- 2015 թ. մայիսի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
- 2016 թ. մարտի 16-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով։
- 2016 թ. հոկտեմբերի 24-ին Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Արքայազն և Մեծ վարպետի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի Մեծ Սպայի Խաչով
- 2017 թ. դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ վարպետի տեղապահի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մեծ Խաչով
- 2018 թ. ապրիլի 5-ին Հայաստանի Նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
Ընտանիք
խմբագրելՄիքայել Մինասյանը հայտնի փիլիսոփա, պատմաբան Միքայել Մինասյանի և Երևանի նախկին քաղաքապետ, ականավոր մտավորական Գրիգոր Հասրաթյանի թոռն է։ Նա ճանաչված բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի որդին է։ Միքայել Մինասյանն ամուսնացած է Հայաստանի նախկին Նախագահ Սերժ Սարգսյանի դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի հետ, ունի երկու զավակ՝ Մարիամը և Արան։
Տնտեսական գործունեությունը
խմբագրելՆախորդող - |
Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Միքայել Մինասյան 2008 - 3 նոյեմբերի 2011 |
Հաջորդող Վարդան Արամյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյան 9 մարտի 2013 - |
Հաջորդող Կարեն Նազարյան |