Գրիգոր Մարիկյան

բեմանկարիչ, նկարիչ-ձևավորող

Գրիգոր Վասիլի Մարիկյան (փետրվարի 22, 1950(1950-02-22), Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2017(2017-04-09), Երևան, Հայաստան), հայ բեմանկարիչ, նկարիչ-ձևավորող։

Գրիգոր Մարիկյան
Ծնվել էփետրվարի 22, 1950(1950-02-22)
ԾննդավայրԱլթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 9, 2017(2017-04-09) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունբեմանկարիչ և նկարիչ
ԱշխատավայրՀայ զինվոր

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Մարիկյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 22-ին Լապտև-Լոգում (ՌԴ Ալթայի երկրամաս)։ 1974 թվականին ավարտել է ԵԳՈՒ-ն, 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի թատերական ձևավորման բաժինը[1]։

1974-1976 թվականներին աշխատել է Հեռուստառադիոպետկոմում՝ որպես նկարիչ-ձևավորող, 1982-1990 թվականներին՝ բեմադրող նկարիչ։ 1990-1992 թվականներին եղել է «Երկիր ավետյաց», 1994-2002 թվականներին՝ «Հայ զինվոր» թերթերի նկարիչ ու գեղարվեստական խմբագիր։ 1993 թվականին դարձել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր նկարիչ։

Նկարազարդել և ձևավորել է Վ. Իսրայելյանի «Չնվաճված աշխարհամաս» (1990), Օ. դը Բալզակի «Շագրենի կաշին» (1992), Ե. Չարենցի «Ընտիր երկեր» (1997), Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» (2000), Կորյունի «Վարք Մաշտոցի» (2005), Զ. Ավետիսյանի «Նարեկացու մատյանը» (2005), Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ» (2006), Ի. Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ» (2006), Հ. Թամրազյանի «Երկեր» (հ. 1–4, 2006–12), Ն. Ադոնցի «Երկեր» (հ. 1–6, 2006-2012), Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (2010), Հ. Շիրազի «Անի» (2011), Վ. Գրիգորյանի «Պատմավեպեր» (2011), Ռ. Շառոյանի «Հովն ընկավ» (2012) և այլ գրքեր։

Գրիգոր Մարիկյանը մահացել է 2017 թվականի ապրիլի 9-ին Երևանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Գրիգոր Մարիկյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։