Վրեժ Իսրայելյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վրեժ Սաղաթելի Իսրայելյան (ապրիլի 2, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 14, 2013, Երևան, Հայաստան[1]), հայ արձակագիր, դրամատուրգ։ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար)։

Վրեժ Սաղաթելի Իսրայելյան
Ծնվել էապրիլի 2, 1949(1949-04-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 14, 2013(2013-06-14) (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ
 Vrezh Israyelyan Վիքիպահեստում

Կենսագրություն և աշխատանքներ

խմբագրել

1971 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր։

1979-1981 թթ. գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում։ 1982-1990 թթ. «Սովետական Հայաստան», ապա «Վերածնված Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր։ 1990-1991 թթ. խմբագրել է «Երկիր Ավետյաց» շաբաթաթերթը։ 1993-1999-ին՝ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-2009 թթ. եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ, 2010-2012 թթ. «Նաիրի» հրատարակչության տնօրեն։

Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ 1978 թվականին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին։ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար)

Գործեր

խմբագրել

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982 թվականի հոկտեմբերի համարում։ 1986 թվականի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն)[2]։

  • Մեկին գումարած մեկ (պատմվածքներ), Երևան, 1982, 148 էջ։
  • Չնվաճված աշխարհամաս (պատմվածքներ և պիես), Երևան, 1990, 196 էջ։
  • Վաղ, թե ուշ (պատմվածքների ժողովածու), Երևան, 2005, 217 էջ։
  • Տոնապետ (պատմվածքներ, պիես), Երևան, 2010, 248 էջ։
  • Եվ ձին իր հեծյալին ասաց…: Կարդացեք՝ մեծերը փոքրերի համար, փոքրերը՝ մեծերի (պատմվածքներ), Երևան, 2013, 80 էջ։
  • Վաղ, թե ուշ (պատմվածքների ընտրանի), Երևան, 2014, 464 էջ։

Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։

Պարգևներ

խմբագրել

ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մարտական ծառայության և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանների, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Մարշալ Բաղրամյան և այլ մեդալների։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով.Վրեժ Իսրայելյան
  2. «Վրեժ Իսրայելյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։