Հայ զինվոր

ՀՀ պաշտպանության նախարարության հանդես

«Հայ զինվոր», Հայաստանի պաշտպանության նախարարության հանդես (մինչև 2018 թվականը՝ շաբաթաթերթ)։

Հայ զինվոր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1992
ՀիմնադիրՀայաստանի պաշտպանության նախարարություն
Հրատարակման վայրԵրևան
Հաճախականությունշաբաթը մեկ անգամ
🌐hayzinvor.am
📧hayzinvor@mil.am

Պատմություն խմբագրել

«Հայ զինվորը» որպես շաբաթաթերթ սկսել է լույս տեսնել 1992 թվականից Երևանում (հիմնադրվել է նույն թվականի օգոստոսի 28-ին)։ Առաջին 9 համարը լույս է տեսել «Զինվոր» անվանումով[1]։ 2018 թվականի հուլիսի 4-ից հրատարակվում է գունավոր պատկերազարդ հանդեսի տեսքով՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Լույս է տեսնում A4 ձևաչափի 32 էջով[2]։

Լուսաբանում է Հայկական բանակի առօրյան։ Սկզբնական շրջանում շաբաթաթերթն անդրադարձել է Հայաստանի ազգային բանակի ստեղծման հիմնախնդիրներին, կայացման ընթացքին, ներկայացրել է զորանոցաշինության, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները և այլն[1]։

Գլխավոր խմբագիրներ խմբագրել

Մշտական խորագրեր խմբագրել

  • «Մատյան հիշատակաց»
  • «Ազգային բանակ»
  • «Հայք»
  • «Հայ զինվորի հյուրասրահ»
  • «Պատիվ ունեմ»
  • «Զորակոչ»
  • «Հայ հերոսներ»[3]
  • «Ռազմագիտակ-հանրագիտակ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հ․ Մ․ Այվազյան, ed. (2015)։ Հայ գրատպություն և գրքարվեստ․ հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարան հրատ․։ էջ 558։ ISBN 978-5-89700-042-5 
  2. ««Հայ զինվոր», #1 (1248) 04.07.2018 – 10.07.2018»։ hayzinvor.am։ ՊՆ «Զինուժ մեդիա» պետական հիմնարկ 
  3. 3,0 3,1 «Մեր մասին»։ Հայ զինվոր 

Արտաքին հղումներ խմբագրել