Գրիգոր Զամպաքճյան
Գրիգոր Հակոբի Զամպաքճյան (փետրվարի 6, 1889[1][2], Կոնստանցա, Ռումինիա[2] - սեպտեմբերի 18, 1962[1] կամ փետրվարի 18, 1962[2], Բուխարեստ, Ռումինիա[2]), հայ կոլեկցիոներ, արվեստաբան։ Ռումինիայի ակադեմիայի թղթանդամ (1948)։ Ռումինիայում և արտասահմանում գնել է արվեստի բազմաթիվ գործեր, ստեղծել Զամպաքճյան թանգարանը։
Գրիգոր Զամպաքճյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1889[1][2] |
Ծննդավայր | Կոնստանցա, Ռումինիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1962[1] (73 տարեկան) կամ փետրվարի 18, 1962[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա[2] |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ և արվեստագետ |
Անդամություն | Ռումինական ակադեմիա |
Krikor H. Zambaccian Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելԾնվել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում։ 1948 թ. եղել է Ռումինիայի ակադեմիայիի թղթակից անդամ։ 1947 թվականին Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա Բուխարեստում ստեղծվել է նրա անվան պետական թանգարան (այժմ՝ Արվեստի գործերի թանգարանի Զամպաքճյան բաժին)։
Հեղինակ է «Արվեստի էջեր» (1943), «Նիկոլայե Գրիգորեսկու» (1946), ինքնակենսագրական՝ «Մի արվեստասերի նշումներ» (1957), «Կոռնելիու Բաբա» (1958) և այլ աշխատությունների։ Եղել է Բուխարեստի «Հայ մշակույթի տան» առաջին նախագահը, աշխատակցել «Անի» ռումիներեն հայագիտական հանդեսին, հոդվածներ գրել հայկական ճարտարապետության և կիրառական արվեստի մասին։ Խորհրդային Հայաստանին է նվիրել XVI—XIX դարերի ֆրանսիական և ֆլամանդական նկարիչների գործեր։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Զամպաքճյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 654)։ |