Զամպաքճյան թանգարան, Գրիգոր Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա ստեղծված պետական թանգարան Բուխարեստում։ Համարվում է Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ

Զամպաքճյան թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ռումինիա
ՏեղագրությունԲուխարեստ
Հիմնադրվել է1947
Կայքartline.ro/O_vizita_la_Muzeul_Zambaccian-241-1-n.html
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գրիգոր Զամպաքճյանը իր հավաքածուն (մոտ 250 նկար ու 40 քանդակ) և սեփական շենքը 1947 թ-ին նվիրել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետությանը։ 1957 թ-ին թանգարանի շենքը որոշ չափով վերափոխվել է. մեծացվել է ցուցադրման տարածությունը։ Թանգարանն ունի ռումին (Կորնելիու Բաբա, Նիկոլաե Գրիգորեսկու, Յոն Անդրեեսկու, Զամպաքճյան թանգարանի ընդհանուր տեսքը Թեոդոր Աման, Թ. Պալադի, Կ. Բըրնկուշ և ուրիշներ), օտար (Ալֆրեդ Սիսլեյ, Պոլ Սեզան, Ալբեր Մարկե, Կամիլ Պիսսարո, Անրի Մատիս, Պիեռ-Օգյուստ Ռենուար, Պաբլո Պիկասսո և ուրիշներ) և հայ (Աբգար Բալթազար, Ա. Ղարիբյան, Հ. Ավագյան, Ս. Թորոսյան) արվեստագետների գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 654