Գրիգոր Գևորգյան (մանկավարժ)
Գրիգոր Մնացականի Գևորգյան (1922, Շահումյան, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Գրիգոր Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1922 |
Ծննդավայր | Շահումյան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելԳրիգոր Գևորգյանը ծնվել է 1922 թվականին, Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում։ 1940 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, երկու ամիս աշխատելուց հետո անցել է պարտադիր զինվորական ծառայության տանկային զորամասում։ 1941 թվականի հուլիսի 3-ին նրա զորամասը ուժեղ հակահարված է տվել գերմանաֆաշիստական զավթիչներին Օրշա քաղաքի մատույցներում, մասնակցել Սմոլենսկի հերոսական պաշտպանությանը։ Ծառայել է նաև «Իլյա Մուրոմեց» զրահագնացքում, մասնակցել Բրյանսկի, Վիտեբսկի, Կովելի ազատագրմանը, մասնակցել է Վարշավայի և Պոզնանի ազատագրմանը, Օդերի Ֆրանկֆուրտի, Բեռլինի գրավմանը, ծառայությունն անցել է հայկական Թամանյան փառապանծ 89-րդ դիվիզիայում։ Գրիգորյանը հաղթանակը դիմավորել է Էլբայի ափին։ Պատերազմից մեկ տարի անց վերադարձել է տուն[1]։
Գևորգյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և ուրիշ մեդալներով[1]։
1950 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը, աշխատանքի անցել Արտաշատի շրջանի Անաստասավանի դպրոցում։ Արարատի շրջանի դպրոցներում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ 1964 թվականից եղել է Նոր Ուղի ավանի ութամյա դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ։ ԽՄԿԿ անդամ է դարձել 1943 թվականին[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ