Գրիգորի Գրիգորյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Հայկի Գրիգորյան (օգոստոսի 28, 1936(1936-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2019(2019-08-02)), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1966)[1]։

Գրիգորի Գրիգորյան
Ի ծնեԳրիգոր Հայկի Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 28, 1936(1936-08-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 2, 2019(2019-08-02) (82 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1975-1985 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի, 1985-1991 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։ 1993-1999 թվականներին՝ Զվարթնոց օդակայանի գլխավոր ճարտարապետ։ 1968 թվականից դասախոսում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 2003 թվականից)[2][3]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Գրիգորյանի նախագծերով Երևանում իրականացվել են «Զվարթնոց» օդանավակայանի հրապարակի վերակառուցումն ու վարչական շենքերը (1993-1998 թվականներ), «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը (1998), Արմեն Աղալյանի հետ՝ Հայ-պետտրանսնախագիծ (1967), Հայպետջրնախագիծ (1969), Կապի նախագծային (1970, այժմ՝ ԱրմենՏել), էլեկտրոնային արդյունաբերության (1971) ինստիտուտները, միջքաղաքային ավտոմատ հեռախոսային կայանը (1971) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «AV Production - Գրիգոր Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.