ՎԵՈՆ Արմենիա

Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է։ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Բիլայն ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերություննե
(Վերահղված է ԱրմենՏելից)

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (անգլ.՝ VEON Armenia CJSC), Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է։ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Բիլայն ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը։ «ՎԵՈՆ» ընկերության գլխամասը գտնվում Ամստերդամ քաղաքում, Նիդերլանդներ։

ՎԵՈՆ Արմենիա
Տեսակկազմակերպություն
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր{{{2}}} Հայաստան
Գլխավոր անձինքԱնդրեյ Պյատախին
(գլխավոր տնօրեն)
ԱրտադրանքԲջջային կապ, ֆիքսված կապ, Ինտերնետ

«ՎԵՈՆ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 միլիոն ընդհանուր բնակչությամբ տարածքներում։ «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink», և «Djezzy» ապրանքանիշերի ներքո։ 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն։

«ՎԵՈՆ Արմենիա»-ն Բիլայն ապրանքանիշի ներքո 2008 թվականից Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն CDMA, ADSL և FTTB տեխնոլոգիաներով։

2020 թվականին հայ գործարարներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների հիմնադրած «ԹԻՄ» ՍՊԸ-ն (այժմ «ԹԻՄ» ՓԲԸ) ձեռք է բերել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը, որից հետո «ՎԵՈՆ Արմենիա»-ն դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում[1]։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Թիմ Տելեկոմ Արմենիա»-ն գնեց Բիլայնը». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.