Գրիգոր Ասոյան

հայ նկարիչ

Գրիգոր Վահանի Ասոյան (1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ` կիրառական արվեստի գծով։

Գրիգոր Ասոյան
Ծնվել է1934
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1953) և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1959)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1948 - 1953 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1959 թվականին՝ ավարտել է Լենինգրադի Մուխինայի անվան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գործվածքների գեղարվեստական ձևավորման ֆակուլտետը։ 1975-1986 թվականներին աշխատել է Երևանի մետաքսի կոմբինատում։ 1960 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Ռուսաստան, Բուլղարիա)։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների, 1975 թվականից՝ նկարիչների միջազգային հիմնադրամի անդամ[1][2]։

Գրիգոր Ասոյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ խմբագրել

Կտորների էսքիզներ՝

  • «Ձմեռ»
  • «Ձկներ»
  • «Անի»
  • «Լորի»
  • «Գարուն»

Գեղանկարներ`

  • «Սպասում»
  • «Զբոսանք»
  • «Խոսակցություն»
  • «Նատյուրմորտ»
  • «Հռիփսիմե եկեղեցին»
  • «Կարսի ամրոցը»
  • «Աշուն, Աղթամար»
  • «Ամբերդ»
  • «Ձմեռ, Խոր Վիրապ»
  • «Արագած»
  • «Արարատ»
  • «Հռոմ, Հրեշտակների կամուրջ»
  • «Վենետիկ»
  • «Ֆլորենցիա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. «Գրիգոր Ասոյանի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.