Գրիգոր Ազիզյան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ազիզյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Մինասի Ազիզյան (հունվարի 1, 1923, Արմավիր - հունվարի 1, 2003, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Գրիգոր Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1923 |
Ծննդավայր | Արմավիր |
Վախճանվել է | հունվարի 1, 2003 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1953) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտումԽմբագրել
1942 թվականի հունվարին Ազիզյանը եղել է մերձմոսկովյան ռազմաճակատում 1030-րդ գնդի գումարտակներից մեկի կապավոր։ Հետո նրանց գունդը տեղափոխվել է Ստալինգրադ։ Մարտերում, սեպտեմբերի 22-ին Ազիզյանը երկու ձեռքից վիրավորվել է և տեղափոխվել Ալթայի երկրամասի Կեմերովո քաղաքի հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո, 1943-1944 թվականներին Ազիզյանը ծառայել է 490-րդ առանձին հրաձգային գնդի վաշտերից մեկում, այնուհետև տեղափոխվել է լենինգրադյան ռազմաճակատ, որպես 450-րդ առանձին կապի վաշտի հեռախոսավար և սակրավոր։ Պատերազմն ավարտել է Էստոնիայում։ Հաղթանակից երկու տարի անց՝ 1947 թվականին զորացրվել է բանակից։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով[1]։
Ստեղծագործական ուղիԽմբագրել
1953 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Ազիզյանի արվեստը շեշտված քնարականությամբ առավել ցայտուն է դրսևորվել մոնումենտալ բնույթի բնանկարներում, թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներում։ Ստեղծել է հաստոցային բնույթի կտավներ, նատյուրմորտներ, դիմանկարներ[2]։
ՍտեղծագործություններԽմբագրել
- 1963 - «Կարբիդագործներ»
- 1964 - «Գարունը Սանահինում»[3]
- 1967 - «Նորակառույցը»
- 1972 - «Աղբյուր Մալիշկայում»[4]
- 1972 - «Նատյուրմորտ»
- 1981 - «Լենայի դիմանկարը»
- 1981 - «Կնոջս դիմանկարը»
- 1967 - «Ամպամած օր»
- 1971 - «Ձմեռն Աղվերանում»
- 1975 - «Հայրենի լեռներում»
- 1979 - «Գեղարդ»
- 1979 - «Սեգ սարեր»
- 1979 - «Ռուսական զորքերի մուտքը Հայաստան»
- 1980 - «Աշնանային սարեր»
- 1982 - «Ամառ»[5]
- 2002 - «Խոր վիրապ»
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
1984 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Ազիզյան Գրիգոր Մինասի, «Գարունը Սանահինում»
- ↑ Ազիզյան Գրիգոր Մինասի, «Աղբյուր Մալիշկայում»
- ↑ Ազիզյան Գրիգոր Մինասի, «Ամառ»