Գրիգորի Սեդրակյան

պարուսույց

Գրիգորի Ալոնց (օգոստոսի 1, 1982(1982-08-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2023(2023-12-09)[1]), հայ պարող, պարուսույց։

Գրիգորի Սեդրակյան
Ծնվել էօգոստոսի 1, 1982(1982-08-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 9, 2023(2023-12-09)[1] (41 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թիվ 65 ավագ դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունպարող և պարուսույց

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Ալոնցը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին՝ Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է 1999 թվականին՝ Երևանի թիվ 65 ավագ դպրոցը[2], որից հետո բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժնում։

Պարել սկսել է պարուսույց Հովսեփ Շամամյանի խմբում։ Մի շարք պարի միջազգային առաջնություններում ներկայացրել է Հայաստանը[3]։ Լիբանանի պարերի ֆեդերացիայի հրավերով 2002 թվականին աշխատել է Բեյրությում, հետագայում՝ Թայվանում, Հոնգ Կոնգում, Սերբիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ 2004 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ 2007 թվականին աշխատել է Լաս Վեգասի «Le Reve» շոուի անձնակազմում` որպես բեմադրող։ Հիմնադրել է «-M- Dance Studio by S.Grigori» պարային ստուդիան[4], հանդիսացել է Հայաստանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի փոխնախագահը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը
  2. «AV Production - Գրիգորի Ալոնց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Պարը երկրորդ շունչ է. Գրիգորի Ալոնց». www.slaq.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Mediamax. «"-M- Dance Studio"». Bravo.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.