Երևանի թիվ 65 ավագ դպրոց
Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում[1]։
Երևանի թիվ 65 ավագ դպրոց |
---|
Պատմություն
խմբագրելԴպրոցը ստեղծվել է 1951 թվականին և մինչև 1956 թվականը գործել Երևանի թիվ 32 դպրոցի տարածքում։ 1956 թ. շահագործման է հանձնվել դպրոցի առաջին մասնաշենքը, որոշ ժամանակ անց՝ երկրորդը։
Հիմնադրման օրվանից դպրոցը աչքի է ընկել կրթական, մշակութային, սպորտային հաջողություններով, հանդես եկել տարբեր պետություններում՝ լավագույնս ներկայացնելով ոչ միայն դպրոցը, այլ նաև՝ ՀԽՍՀ-ն և Հայաստանի Հանրապետությունը։ Դպրոցն ավարտել են շուրջ 5000 շրջանավարտներ։
1989 թվականից դպրոցն իր դռները բացեց Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների առաջ։ Դպրոցը համագործակցում է տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ՝ իրականացնելով կրթական, մշակութային բարեփոխումներ, հումանիտար, բարեգործական աշխատանքներ, փոխանակումներ։ Այստեղ է գտնվում հայ մեծ պատմաբան, ականավոր գործիչ Առաքել Բաբախանյանի՝ Լեոյի միակ թանգարանը։ Դպրոցը ունի ժամանակակից համակարգչային սենյակ, ֆիզկուլտուրայի դահլիճ և բավականին մեծ հրապարակ, հոգևոր-մշակութային կենտրոն՝ էլեկտրոնային գրատախտակով, էլեկտրոնային հրաձգարան, գրադարան, դահլիճ՝ 120 տեղով և ժամանակակից բեմահարթակով, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, պատմության և կենսաբանության կաբինետներ, ներառական կրթության կենտրոն, սեմինարների և վերապատրատումների սենյակ։
2010 թվականին դպրոցը դարձել է ավագ։ Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաիրավագիտական, լեզվաբանական և տնտեսագիտական։
Դպրոցը ունի Աշակերտական, Ծնողական, Ուսուցչական և Մանկավարժական խորհուրդները։ Դպրոցը ՀՀ Կրթության և Գիտության նախարարության անմիջական հսկողության տակ է։ Տնօրենն է, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Նորայր Խրիմյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հասցե` ՀՀ, Երևան, Շենգավիիթ, Ֆրունզեի 56/հեռ.` 48-01-11