Գրիգորի Սիլովիչ Կոստյուկ (ռուս.՝ Григорий Силович Костюк, դեկտեմբերի 5, 1899, Մոգիլնո (այժմ՝ Կիրովոգրադի մարզի Գայվորոնի շրջանում) - հունվարի 25, 1982, Կիև), խորհրդային հոգեբան, ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1967 թվական), Կիևի մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր (1935 թվականից), ՈւԽՍՀ հոգեբանության ԳՀԻ-ի տնօրեն (1945 թվականից)։

Գրիգորի Կոստյուկ
Григорий Костюк
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1899[1]
Մոգիլնոե, Q16722011?, Hajsinskij Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1982(1982-01-25)[1] (82 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերPavlo Galagan College?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
 Grigory Kostyuk Վիքիպահեստում

Հիմնական աշխատությունները նվիրված են մտածողության, հասկացությունների յուրացման հոգեբանության, ուսուցման, դաստիարակության և երեխայի անձի, նրա ընդունակությունների զարգացման փոխկապակցության, ինչպես նաև հոգեբանության պատմության հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Կոստյուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 623


  1. 1,0 1,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.