Գրեյս Սաիֆ

բրիտանացի դերասան

Գրեյս Սաիֆ (անգլ.՝ Grace Saif, հոկտեմբերի 7, 1995(1995-10-07), Մանչեստր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], բրիտանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում Ամորովատ Անիսիա «Անի» Աչոլայի դերը կատարելուց հետո[2]։

Գրեյս Սաիֆ
Ծնվել էհոկտեմբերի 7, 1995(1995-10-07) (28 տարեկան)
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և Hazelwick School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի

Կյանք և կարիերա խմբագրել

Գրեյս Սաիֆը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 7-ին, Անգլիայի Մանչեստր քաղաքում։ Նա դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և ավարտել է այն 2017 թվականին բակալավրի աստիճանով[3]։

Սաիֆը սկսել է իր դերասանական կարիերան «Ուիլթոն» կարճամետրաժ ֆիլմից։ Սակայն նրան հռչակ է բերել Անիի դերը Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» պատանեկան դրամա հեռուստասերիալում։ 2017 թվականին նա կատարել է Էնջել Հյորլիի դերը «Բժիշկներ» հեռուստասերիալում[4]։ 2018 թվականին նա կերտել է Շաբսի դերը «Գիշերը տնից դուրս» կարճամետրաժ ֆիլմում[5]։

Գրեյսը նաև հնչյունավորել է Էբբիին «World of Warcraft: Battle For Azeroth» տեսախաղում[6]։

Քննադատություն խմբագրել

2019 թվականին՝ «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի թողարկումից հետո, Գրեյս Սաիֆը ստիպված է եղել ջնջել իր ինստագրամյան կայքէջը, և փակել թվիթթերյան կայքէջը այն բանից հետո, երբ հանդիսատեսները բացասական և վիրավորական մեկնաբանություններ էին թողում իր նկարների տակ, քանի որ դժգոհ էին Գրեյսի կերտած կերպարի գործունեությամբ և ազդեցությամբ սերիալի սյուժեի վրա։ Թիմոթի Գրանադերոսն, ով կատարում էր սերիալում Մոնթիի դերն, աջակցել է Սաիֆին, գրելով իր ինստագրամյան կայքէջում․

  Անկախ այն բանից, թե դուք աջակցում եք, սիրում կամ հավանում եք հեռուստատեսային շոուի որևէ կերպարի, խնդրում եմ հիշել, որ նա տաղանդավոր և գեղեցիկ դերասան/դերասանուհի, որը մարմնավորում է սցենարով գրված բառերը։ Մեր շոուի գլխավոր թեմաներից մեկը միմյանց հանդեպ հոգատարությունն է։ Ես տեսել եմ բավականին տհաճ բաներ, որոնք ասել են համացանցում նոր կերպարի վերաբերյալ։ Դուք բոլորդ կրքոտ եք, և մենք սիրում ենք ձեզ դրա համար, բայց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ փորձեք բարի լինել և հարգել տաղանդավոր դերասանուհու/դերասանի աշխատանքը[7]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Meet Britsih Actress, Grace Saif: Bio, Age, Wiki, Career, Net Worth, Movies, Parents». Biogossipy (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  2. White, Peter (2019 թ․ օգոստոսի 1). «'13 Reasons Why': Netflix Orders Fourth & Final Season Of Controversial Drama, Sets Season 3 Premiere Date». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Fabrique. «Grace Saif — RADA». www.rada.ac.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  4. «Grace Saif (Actress) Age, Height, Weight, Boyfriend, Biography & More». fullmovie.wiki (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.(չաշխատող հղում)
  5. «Grace Saif». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  6. World of Warcraft: Battle For Azeroth, Վերցված է 2020-03-30-ին
  7. Kim, YeEun. «One of the stars of '13 Reasons Why' deleted all of her Instagram posts after fans abused her because her character 'ruined the show'». Business Insider. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել